Բլինկենը ճախրում է Բայրամովի եւ Միրզոյանի միջեւ

Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ձեւաչափով կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հանդիպումը հայ գործընկեր արաբաթի հետ: Հիշեցնենք՝ վերջին անգամ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարները հանդիպել են 2024 թ-ի հուլիսին Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Մեկնաբանելով ներկայիս հանդիպման արդյունքները՝ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը հայտարարել է՝ Բլինկենը «նշել է կայուն խաղղության ճանապարհին երկու կողմերի ձեռք բերած առաջընթացը», ընդգծել է խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում հետագա առաջխաղացման կարեւորությունը, որը, նրա խոսքով, «տարածաշրջանին կապահովի երկարաժամկետ կայունություն եւ բարգավաճում»: Այս կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է՝ «կողմերը պայմանավորվել են հնարավորինս սեղմ ժամկետներում լրացուցիչ ջանքեր գործադրել խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձյնագրի կնքման համար»: Արդյո՞ք սա նշանակում է, որ Բլինկենը առաջ է մղում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների անձնական հանդիպման կազմակերպման գործում որպես միջնորդ հանդես գալու սցենարը: Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։

«Եթե Երեւանն ու Բաքուն պայմանավորվեին նման հանդիպում կազմակերպելու մասին, ապա Նյու Յորքի բանակցությունների արդյունքներով ԱՄՆ-Ադրբեջան-Հայաստան «եռյակի» կողմից մեկնաբանություններն այլ քաղաքական խմբագրմամբ եւ տոնայնությամբ կկառուցվեին։ Բայց դրանք սովորական են՝ զուսպ: Բացի այդ, Բլինկենը, խոսելով «կայուն խաղաղութայն» ճանապարհին երկու կողմերի գրանցած առաջընթացի մասին, փորձում է նախանշել, առաջին հերթին, ԱՄՆ-ի դերն այդ գործընթացում։ Խոսքն այն մասին է, որ հաշտության պայմանագրի նախագծում կողմերի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել «19 կետերից 16-ի շուրջ»։ Սակայն մնացած երեք կետերը, որոնց շուրջ պահպանվում են դիրքորոշումների անհամապատասխանությունները, Բաքուն համարում է «առանցքային»։

Փաշինյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում, եւս մեկ անգամ վերահաստատել է Ադրբեջանի հետ խաղաղությունը «կրճատված տարբերակով» ստորագրելու պատրաստկամությունը: Նրա խոսքով՝ «գոյություն չունի խաղաղության համաձայնագիր, որը միանգամից կլուծեր բոլոր հարցերը»: Նույնիսկ պայմանագրի ստորագրումից հետո երկրները կարող են շարունակել նոր համաձայնագրեր կնքել եւ լրացուցիչ պայմանավովածություններ ձեռք բերել։ Ավելին, դա հավելել է․ «եթե խաղաղության պայմանագիրը հակասի Հայաստանի Սահմանադրությանը, ապա Երեւանը պետք է փոխի Սահմանադրությունը հանուն խաղաղության», - նշել է քաղաքագետը:

Սակայն Բաքվին, ըստ նրա, Երեւանի կողմից գործողությունների նման սցենարը ձեռնտու չէ աշխարհաքաղաքական եւ ներքին հայկական քաղաքական նկատառումներով: Այդ կապակցությամբ Փաշինյան​ը որոշել է միջնորդական «խաղի» մեջ մտցնել անգամ Թուրքիայի նախագահին, ով հայտնել է․ «Երեւանը դիմել է Անկարային՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորգրմանն աջակցելու խնդրանքով»։

«Ըստ որոշ տեղեկությունների՝ Փաշինյան​ն առաջարկել է «Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացման հարցում որոշակի զիջումներ»՝ ցույց տալով, որ տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը թուլացել են, եւ որ այժմ առանցքային խաղացող է դառնում Թուրքիան։ Սակայն Էրդողանը պատասխանել է՝ թուրքական «սպասումներն այն են, որ աստիճանաբար Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրները կլուծվեն, քանի որ երկու կողմերն էլ ձգտում են խաղաղոթյան»: Ուստի, առայժմ Բլինկենի բոլոր անձնական ջանքերը՝ լուծելու հայ-ադրբեջանական խնդիրները, զրոյանում են», - պարզաբանել է Տարասովը։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ մյուս կողմից հայտնի չէ, թե Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցությունների հերթական փուլի մոսկովյան միջնորդական հարթակը երբ կաշխատի եւ կաշխատի՞ արդյոք այն իրավիճակում, երբ փոխվում է ողջ Անդրկովկասի աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան:

 

Աղբյուրը՝ iarex.ru-ի

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի

yerkir.am

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Բլինկենը ճախրում է Բայրամովի եւ Միրզոյանի միջեւ Իսրայելական բանակը տեղեկացրել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին ավելի քան 140 հարվածների մասին Բոլոր մահմեդականները շարիաթի համաձայն պարտավոր են իրենց հնարավորություններով կանգնել Լիբանանի ժողովրդի և հպարտ «Հըզբոլլահի» կողքին․ Իրանի հոգեւոր առաջնորդի կոչը Երևանում բախվել են «Opel»-ն ու մոտոցիկլը․ վերջինը կողաշրջվել է Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում հրդեհ է բռնկվել «Audi»-ում Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Փոփոխություններ են կատարվել արցախցիներին բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում Ռուսաստանը մտադիր է դիմել ՄԱԿ Միջազգային դատարան «Հյուսիսային հոսքերի» պայթեցման հարցով Բայրամովը նորից դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից Սրբալույս Մյուռոնի օրհնությունը՝ այսօր Մյուռոնօրհնության արարողությանը դուրս կբերվեն Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ սրբություններ ․․․և փրկեա զմեզ ի չարե. 168.am Եռաբլուր էր այցելել տղաներին սպանող էրդողանի գիրքը գրկա՞ծ, թե ծոցագրպանը դրած. Սևակ Հակոբյան «Հեզբոլլահ»-ը պաշտոնապես հաստատել է իր առաջնորդ Հասան Նասրալլայի մահը Մեկնարկել է «Բեկում» համաերիտասարդական ֆորումը Իրանի, Թուրքիայի և ՌԴ ԱԳՆ ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Կարո՞ղ է այս թաղամասը Երևան համայնքին չի պատկանում. Արմենակ Դանիելյան Փաշինյանի քրոջ փեսան հասարակ մասնագետից` ՄԻՊ գլխավոր քարտուղարի տեղակալ Չէր հասցրել ՄԱԿ-ի ամբիոնից խոստանալ, որ ոնց պետք է կփոխի սահմանադրությունը, տեղում եկան նոր պահանջներ Ծրագրված դավաճանական գործողություն է եղել. Տիմոֆեյ Երմակով Նարեկ Հախնազարյանը համագործակցության է հրավիրում երաժիշտների Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի․ Բագրատ Միկոյան Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիայից կաշառք է ստացել Հայոց ցեղասպանության մասին չխոսելու համար «Ուղեղլվա»․ կոչ եմ անում բոլորին, որ անպայման այցելեն Արցախ․ Փաշինյանը՝ 2018-ին Ադրբեջանական քարոզչամիջոցները գրեթե ամեն օր անդրադառնում են «Մայր Հայաստանի» դոնբասյան այցին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am