Ռուսաստանը մտադիր է դիմել ՄԱԿ Միջազգային դատարան «Հյուսիսային հոսքերի» պայթեցման հարցով
Ռուսաստանը չորս երկրների ներկայացրել է մինչդատական պահանջներ «Հյուսիսային հոսքերի» պայթեցումների հետ կապված, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովայի խոսքով՝ հերթի մեջ են նաեւ այլ պետություններ, որոնք կարող են կապ ունենալ պայթեցումների հետ։
Նա նշել է, որ ռուսական արտահանական գազատարների պայթեցումները «միջազգային ահաբեկչության աղաղակող ակտ են, որն ընկնում է միջազգային պայմանագրերի գործողության տակ, որոնք պարտավորեցնում են պետություններին կանխել նման ակտերը, հետաքննել դրանց կատարումն ու համագործակցել այլ երկրների հետ։ Բայց այդ պարտավորությունները չեն կատարվում»։
Եթե հարցը չլուծվի մինչդատական փուլում, Մոսկվան մտադիր է դիմել ՄԱԿ Միջազգային դատարան, հայտնել է Զախարովան։