Ո՞վ է կալանավորված ազատամարտիկ Ռեմբոն

«Ստեփան Ստեփանյանի (Ռեմբո) ձերբակալությունը կապ չունի Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորման գործի հետ: Պետք է հասարակությունը սա գիտակցելով ճիշտ եզրահանգում անի»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հիմնադիր Խորհրդարանի պատգամավոր Գագիկ Սարուխանյանը: Նշենք, որ  փետրվարի 21-ին  կալանավորվել է Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչ, 58-ամյա Ստեփան Ստեփանյանը, հայտնի ազատամարտիկ` Ռեմբոն: Վերջինս կասկածվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ, այն զինամթերքը, որը հայտնաբերվել էր Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին պատկանող օբյեկտում: «Ռեմբոն չի հրաժարվել, որ զենքերը իրեն են պատկանում, բայց նա դրանք կիրառելու նպատակ չի հետապնդել: Վերջին շրջանում ազատամարտիկների մոտ զենք հայտնաբերելու գործընթաց է սկսվել: Պետք է հասկանալ մի բան, որ ազատամարտիկները պատերազմից հետո հանձնել են զենքերը, բայց կան այնպիսիները, որ բոլորովին վատ նպատակ չհետապնդելով` պահել են: Գուցե մտածել է հանձնի` կձերբակալեն: Զենքերի մի մասը մնացել են պադվալներում ու նույնիսկ ժանգոտել»,-նշեց Սարուխանյանը: Սարուխանյանի խոսքով` պետք է հաշվի առնել, որ վաստակ  ունեցող ազատամարտիկը  նաև հոգեբանական խնդիրներ ուներ.«Ինքը մաքուր էր, բարի էր ու որպես մարդու տեսակ` առաջնային մարդկանց թվին էր պատկանում: Մեծ ընտանիք ունի ու հազար տեսակ խնդիրներ: Ես շատ եմ ափսոսում կատարվածի համար»: Ազատամարտիկը ընդգծում է, որ Ստեփան Ստեփանյանը պայքարող տեսակ էր, որով էլ միշտ աչքի է ընկել ցույցերի ժամանակ: «Ընկերոջ համար հոգի տվող տղա էր: Նրա երգերը նույնպես պարզ ու անմիջական են: Իր կիթառով երգում էր ու երազում լավ օրերի մասին: Նման մարդուն կալանավորելը ուղղակի ամոթ է»,-եզրափակեց Գագիկ Սարուխանյանը: Նշենք, որ փետրվարի 19-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա խճուղու 4/1 հասցեում հայտնաբերել էին մի ամբողջ արսենալ: Նշված վայր էին ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի մեծ թվով աշխատակիցներ, ովքեր ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի ոստիկանների հետ հայտնաբերված մեծ քանակի զենք-զինամթերքը փորձում են անվտանգ տեղափոխել ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Հայտնաբերվածների մեջ էին հրացան, մեծ քանակի ինքնաձիգի փամփուշտներ, РГД-7, մի քանի նռնականետեր՝ 10-ից ավելի նռնակներով, Ֆ-1 նռնակներ և այլ զինտեխնիկա: Լ.Ղազարյան

դիտվել է 144 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am