Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիայից կաշառք է ստացել Հայոց ցեղասպանության մասին չխոսելու համար

Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը Թուրքիայից խոստացված կաշառքի դիմաց հրաժարվել է Հայոց ցեղասպանության տարելիցին հանդես գալ հայտարարությամբ: Այս մասին ասվում է ԱՄՆ դատախազության կողմից նրան առաջադրված մեղադրանքներում, հաղորդում Է AP-ն։

Ադամսը նախկինում արդեն մեղադրվել է կոռուպցիայի գործով: Դատախազները կարծում են, որ նա անանուն թուրք դիվանագետի միջոցով ստացել է զեղչեր կամ անվճար տոմս Turkish Airlines-ի թռիչքների համար, անվճար տեղավորում շքեղ հյուրանոցային համարներում և թանկարժեք ընթրիքներ, կեղծ հովանավորներից նախընտրական քարոզարշավի նվիրատվություններ (ավելի քան 10 միլիոն դոլար) և այլն:

Կաշառքի դիմաց Ադամսը գործել է ի շահ Թուրքիայի ղեկավարության։ Մասնավորապես, նա հյուպատոսության շենքում՝ «Թուրքական տանը», հրդեհային անվտանգության արագացված ստուգում է կազմակերպել և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հայտարարություն չի հրապարակել։

«Ես ուզում եմ պարզաբանել՝ այս արտոնությունները և անվճար ծառայությունները թռիչքներից հաճախակի օգտվող ուղևորների կամ լայն հասարակության համար հասանելի արտոնություններ չեն: Սա Նյու Յորքի պաշտոնյայի բարեհաճությունը գնելու բազմամյա սխեմա էր»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ դատախազ Դամիան Ուիլյամսը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկություններ է իրականացրել քաղաքապետի տանը: Չնայած մեղադրանքներին՝ Ադամսը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ և պատրաստ է դատարանում ապացուցել իր անմեղությունը:

The New York Times-ի տեղեկություններով՝ Ադամսը 2021 թվականին իր նախընտրական քարոզարշավի համար դրամահավաքի ժամանակ կարող էր անօրինական կերպով նվիրատվություններ, այդ թվում ՝ գումար ստանալ թուրքական իշխանությունների ներկայացուցիչներից:

Ինքը՝ քաղաքապետը, պնդում է, որ իր քարոզարշավն անցկացվել է ամերիկյան օրենսդրությանը լիովին համապատասխան։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Բլինկենը ճախրում է Բայրամովի եւ Միրզոյանի միջեւ Իսրայելական բանակը տեղեկացրել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին ավելի քան 140 հարվածների մասին Բոլոր մահմեդականները շարիաթի համաձայն պարտավոր են իրենց հնարավորություններով կանգնել Լիբանանի ժողովրդի և հպարտ «Հըզբոլլահի» կողքին․ Իրանի հոգեւոր առաջնորդի կոչը Երևանում բախվել են «Opel»-ն ու մոտոցիկլը․ վերջինը կողաշրջվել է Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում հրդեհ է բռնկվել «Audi»-ում Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Փոփոխություններ են կատարվել արցախցիներին բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում Ռուսաստանը մտադիր է դիմել ՄԱԿ Միջազգային դատարան «Հյուսիսային հոսքերի» պայթեցման հարցով Բայրամովը նորից դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից Սրբալույս Մյուռոնի օրհնությունը՝ այսօր Մյուռոնօրհնության արարողությանը դուրս կբերվեն Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ սրբություններ ․․․և փրկեա զմեզ ի չարե. 168.am Եռաբլուր էր այցելել տղաներին սպանող էրդողանի գիրքը գրկա՞ծ, թե ծոցագրպանը դրած. Սևակ Հակոբյան «Հեզբոլլահ»-ը պաշտոնապես հաստատել է իր առաջնորդ Հասան Նասրալլայի մահը Մեկնարկել է «Բեկում» համաերիտասարդական ֆորումը Իրանի, Թուրքիայի և ՌԴ ԱԳՆ ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Կարո՞ղ է այս թաղամասը Երևան համայնքին չի պատկանում. Արմենակ Դանիելյան Փաշինյանի քրոջ փեսան հասարակ մասնագետից` ՄԻՊ գլխավոր քարտուղարի տեղակալ Չէր հասցրել ՄԱԿ-ի ամբիոնից խոստանալ, որ ոնց պետք է կփոխի սահմանադրությունը, տեղում եկան նոր պահանջներ Ծրագրված դավաճանական գործողություն է եղել. Տիմոֆեյ Երմակով Նարեկ Հախնազարյանը համագործակցության է հրավիրում երաժիշտների Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի․ Բագրատ Միկոյան Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիայից կաշառք է ստացել Հայոց ցեղասպանության մասին չխոսելու համար «Ուղեղլվա»․ կոչ եմ անում բոլորին, որ անպայման այցելեն Արցախ․ Փաշինյանը՝ 2018-ին Ադրբեջանական քարոզչամիջոցները գրեթե ամեն օր անդրադառնում են «Մայր Հայաստանի» դոնբասյան այցին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am