«Ուղեղլվա»․ կոչ եմ անում բոլորին, որ անպայման այցելեն Արցախ․ Փաշինյանը՝ 2018-ին

«Ուղեղլվա» նոր շարքի ներքո, Yerevan.Today-ը շարունակում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի՝ «հեղափոխությունից» հետո ունեցած ելույթներից հատվածներ, որոնք պարունակում են խոստումներ հանրությանը, ոգևորիչ խոսքեր և որոնց, իրականում, խաբվել է քաղաքացին։

Ներկայացվող տեսանյութը 2018թ․ մայիսի 9-ի ուղիղ եթերից է, երբ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ այցելել էր Արցախի Հանրապետություն և վերադարձին ուղղաթիռում ներկայացնում էր այցը և ցուցադրում էր ուղղաթիռը։

«Պիտի ասեմ, որ շատ բարձր և արդյունավետ եմ գնահատում այցի արդյունքները: Ծաղիկներ դրեցինք Հայրենական մեծ պատերազմում, Արցախի ազատամարտում զոհվածների հուշահամալիրում, հետո այց կատարեցինք Շուշի, ապա խորհրդակցություն ունեցանք Պաշտպանության բանակում:

Այցը շատ լավն էր, քանի որ շատ լավ մթնոլորտ էր հաստատված այցի շուրջ: Արցախի քաղաքացիները, Արցախի Հանրապետության քաղաքացիները շատ ջերմությամբ են հետևել Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին և շատ գոհ են հանգուցալուծումից:

Իհարկե, Ստեփանակերտը հոյակերտ քաղաք է, ես չեմ դադարում դա կրկնել և, իհարկե, հույս ունեմ, որ մեր հայրենակիցները Հայաստանում և Սփյուռքում առիթը բաց չեն թողի այցելել Արցախ, Ստեփանակերտ։ Բազմաթիվ տեսարժան վայրեր կան Արցախի Հանրապետությունում և, իհարկե, ամենակարևորը, Արցախում տեսնելու, զգալու՝ դա այն մթնոլորտն է, որ հաստատված է այնտեղ։ Եվ, իհարկե, Արցախի խոհանոցը, անզուգական խոհանոցը, և՛ անզուգական գինին, և՛ անզուգական օղին և, իհարկե, անզուգական իրականությունը: Ես կոչ եմ անում բոլորին, որ հնարավորության դեպքում անպայման այցելեն Արցախ, իրենց հետ տանեն իրենց ընկերներին, մտերիմներին: Արտեկրի մեր հայրենակիցներին նույնպես կոչ եմ անում անպայման Արցախ այցելել»:

 

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Բոլոր մահմեդականները շարիաթի համաձայն պարտավոր են իրենց հնարավորություններով կանգնել Լիբանանի ժողովրդի և հպարտ «Հըզբոլլահի» կողքին․ Իրանի հոգեւոր առաջնորդի կոչը Երևանում բախվել են «Opel»-ն ու մոտոցիկլը․ վերջինը կողաշրջվել է Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում հրդեհ է բռնկվել «Audi»-ում Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Փոփոխություններ են կատարվել արցախցիներին բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում Ռուսաստանը մտադիր է դիմել ՄԱԿ Միջազգային դատարան «Հյուսիսային հոսքերի» պայթեցման հարցով Բայրամովը նորից դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից Սրբալույս Մյուռոնի օրհնությունը՝ այսօր Մյուռոնօրհնության արարողությանը դուրս կբերվեն Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ սրբություններ ․․․և փրկեա զմեզ ի չարե. 168.am Եռաբլուր էր այցելել տղաներին սպանող էրդողանի գիրքը գրկա՞ծ, թե ծոցագրպանը դրած. Սևակ Հակոբյան «Հեզբոլլահ»-ը պաշտոնապես հաստատել է իր առաջնորդ Հասան Նասրալլայի մահը Մեկնարկել է «Բեկում» համաերիտասարդական ֆորումը Իրանի, Թուրքիայի և ՌԴ ԱԳՆ ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Կարո՞ղ է այս թաղամասը Երևան համայնքին չի պատկանում. Արմենակ Դանիելյան Փաշինյանի քրոջ փեսան հասարակ մասնագետից` ՄԻՊ գլխավոր քարտուղարի տեղակալ Չէր հասցրել ՄԱԿ-ի ամբիոնից խոստանալ, որ ոնց պետք է կփոխի սահմանադրությունը, տեղում եկան նոր պահանջներ Ծրագրված դավաճանական գործողություն է եղել. Տիմոֆեյ Երմակով Նարեկ Հախնազարյանը համագործակցության է հրավիրում երաժիշտների Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի․ Բագրատ Միկոյան Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիայից կաշառք է ստացել Հայոց ցեղասպանության մասին չխոսելու համար «Ուղեղլվա»․ կոչ եմ անում բոլորին, որ անպայման այցելեն Արցախ․ Փաշինյանը՝ 2018-ին Ադրբեջանական քարոզչամիջոցները գրեթե ամեն օր անդրադառնում են «Մայր Հայաստանի» դոնբասյան այցին Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիին տեղափոխել են անվտանգ վայր Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենա է այրվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am