Իշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջ

Մեր բնակչության 49 տոկոսը կարծում է, որ մեկ տարի առաջ Արցախի հայաթափման պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունն է։ Այս մասին են վկայում «Փաստինֆոյի» յութուբյան ալիքում անցկացված հարցման արդյունքները։

Մենք մեր հետևորդներին ուղղել էինք հետևյալ հարցը. «Արցախի դեմ ուղիղ մեկ տարի առաջ սանձազերծված ռազմական ագրեսիայի հետեւանքով այսօր Արցախը հայաթափվել է։ Ձեր կարծիքով, ո՞վ է պատասխանատու բռնի տեղահանության համար»։

Հարցմանը մասնակցած 6400 մասնակիցների 34 տոկոսը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մտածված Արցախը հանձնեց Ադրբեջանին, ևս 15 տոկոսը վստահ է, որ պատասխանատու են գործող իշխանությունները՝ իրենց վարած քաղաքականությամբ։

Հարցմանը մասնակցած քաղաքացիների 29 տոկոսը գտնում է, որ Ռուսաստանը չի կատարել իր խաղաղապահ առաքելությունը, ևս 19 տոկոսն, այնուամենայնիվ, տեսնում է նախկին իշխանությունների պատասխանատվությունը։

Հարցմանը մասնակցած քաղաքացիների 3 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։

Հատկանշական է, որ մեկնաբանություններում շատերը նշել են, որ Արցախի կորստի համար բոլորն են պատասխանատու, այդ թվում՝ Արցախի իշխանությունները։

Այնուամենայնիվ, շատերը հենց Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության մասին են մեկնաբանություններ թողել։ Մասնավորապես, օգտատերերից մեկը գրում է՝ «Երբ Հայաստանի ղեկավարը փակում է Արցախի ստատուսի թեման եւ ճանաչում է այն Ադրբեջանի մաս, ոչ մի ռուս չի կարող պաշտպանել Արցախը, դա մտածված քայլ էր նիկոլի կողմից Արցախը հանձնելու գործում»։

Մեկ այլ օգտատեր էլ գրել է. «Միայն դավաճան Նիկոլը՝ Արևմուտքի հետ միասին»:

Օգտատերերից մեկն էլ մեկնաբանություն է թողել՝ գրելով. «Միանշանակ, «նիքոլլ էլչիբեի փաշօգլուն» է հանձնել, վաճառել Արցախը։ Բայց մենակ չէր կարա դա անել։ Իշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտեն, չնայած, որ հիմա էլ շատ լավ գիտեն»։

Կան նաև հետևորդներ, ովքեր վստահ են Փաշինյանի անմեղության մեջ. մասնավորապես մեր հետևորդներից մեկը գրել է. «Իսկ ինչ պետք է աներ Փաշինյանը, երբ բոլորը դեմ էին դուրս եկել, ներառյալ անիծյալ Ռուսաստանը, կռվեր մինչև վերջին հայը?»։

դիտվել է 299 անգամ
Լրահոս
Իսրայելական բանակը տեղեկացրել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին ավելի քան 140 հարվածների մասին Բոլոր մահմեդականները շարիաթի համաձայն պարտավոր են իրենց հնարավորություններով կանգնել Լիբանանի ժողովրդի և հպարտ «Հըզբոլլահի» կողքին․ Իրանի հոգեւոր առաջնորդի կոչը Երևանում բախվել են «Opel»-ն ու մոտոցիկլը․ վերջինը կողաշրջվել է Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում հրդեհ է բռնկվել «Audi»-ում Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Փոփոխություններ են կատարվել արցախցիներին բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում Ռուսաստանը մտադիր է դիմել ՄԱԿ Միջազգային դատարան «Հյուսիսային հոսքերի» պայթեցման հարցով Բայրամովը նորից դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից Սրբալույս Մյուռոնի օրհնությունը՝ այսօր Մյուռոնօրհնության արարողությանը դուրս կբերվեն Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ սրբություններ ․․․և փրկեա զմեզ ի չարե. 168.am Եռաբլուր էր այցելել տղաներին սպանող էրդողանի գիրքը գրկա՞ծ, թե ծոցագրպանը դրած. Սևակ Հակոբյան «Հեզբոլլահ»-ը պաշտոնապես հաստատել է իր առաջնորդ Հասան Նասրալլայի մահը Մեկնարկել է «Բեկում» համաերիտասարդական ֆորումը Իրանի, Թուրքիայի և ՌԴ ԱԳՆ ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Կարո՞ղ է այս թաղամասը Երևան համայնքին չի պատկանում. Արմենակ Դանիելյան Փաշինյանի քրոջ փեսան հասարակ մասնագետից` ՄԻՊ գլխավոր քարտուղարի տեղակալ Չէր հասցրել ՄԱԿ-ի ամբիոնից խոստանալ, որ ոնց պետք է կփոխի սահմանադրությունը, տեղում եկան նոր պահանջներ Ծրագրված դավաճանական գործողություն է եղել. Տիմոֆեյ Երմակով Նարեկ Հախնազարյանը համագործակցության է հրավիրում երաժիշտների Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի․ Բագրատ Միկոյան Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիայից կաշառք է ստացել Հայոց ցեղասպանության մասին չխոսելու համար «Ուղեղլվա»․ կոչ եմ անում բոլորին, որ անպայման այցելեն Արցախ․ Փաշինյանը՝ 2018-ին Ադրբեջանական քարոզչամիջոցները գրեթե ամեն օր անդրադառնում են «Մայր Հայաստանի» դոնբասյան այցին Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիին տեղափոխել են անվտանգ վայր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am