Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվքածներ ստացած 9-ամյա աղջիկը մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արարատի մարզի բնակիչ 9-ամյա Էլեն Շ․-ն։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ` Վեդի քաղաքի «Վեդի» բժշկական կենտրոնից։

Արարատի մարզի բնակիչ 10-ամյա աղջնակը՝ Է․ Շ․-ն, մի քանի օր գտնվում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։

Երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածքը ստացել էր Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։

Սեպտեմբերի 23-ին, երեխայի հորաքույրը՝ 45-ամյա Էլիզա Շահնազարյանը, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր․

«Սեպտեմբերի 19-ին եղբորս 10-ամյա աղջնակը սովորականի նման այցելել է դպրոց։ Ժամը 13։00-ի զանգել են երեխայի 19-ամյա քույրիկին, այլ ոչ հայրիկին, կամ՝ մայրիկին և ասել, որ երեխային տեղափոխում են Վեդիի բժշկական կենտրոն, բայց լուրջ բան չկա, թող ծնողները գան այնտեղ։ Եղբորս այնտեղ չեն ասում՝ ինչ է եղել, սուտ ինֆորմացիա են տարածում, բայց երեխայի աջ թևը ջարդված է լինում, գանգուղեղը՝ 3 տեղից կոտրված և գտնվելիս է լինում կոմայի մեջ։

Տեսնելով, որ այդտեղ անզոր են, երեխային փորձում են տեղափոխել Երևան, սակայն ճանապարհին երեխայի սրտի աշխատանքը կորցնում են, կապնվում են Աշտարակի հիվանդանոցի հետ, այնտեղ առաջին բուժօգնություն են ցուցաբերում և տեղափոխում Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Արդեն 5-րդ օրն է, որ մեր երեխան գիտակցության չի գալիս, ուղեղը այտուցված է, ամեն վայրկյան վատ լուրի ենք սպասում։ Վիճակը շատ վատ է։

Ոչ մի տեղից մարդի չի մոտենում, զանգում ենք դասղեկին, ուղղակի ասում, թե սրա համար ով պետք է պատասխան տա, ուր է ձեր մարդկային վերաբերմունքը, ոչինչ չի ասում։ Անգամ այս ընթացքում ո՛չ դասղեկը, ո՛չ տնօրենը մի անգամ չեն եկել երեխային տեսակցության։ Մեկն ասում է՝ դպրոցում ընկել ա աստիճանից, մյուսն ասում ա՝ ընկել ա երեխուս ոտքերի տակ, մի խոսքով, ուզում են ծածկադմփոց անեն։ Ասում են դպրոցում տեսախցիկներ կան, բայց չի աշխատում, ուզում ենք հասկանանք ինչու հենց հիմա սկսեցին չաշխատել։ Պահանջում ենք արդար քննություն տարվի և վերջապես բացահայտվի թե իրականում ինչ է եղել դպրոցում, որ մեր բալիկը, ում կյանքի համար հիմա ամեն րոպե աղոթում ենք, նման վիճակում է հայտնվել»։

 

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Բլինկենը ճախրում է Բայրամովի եւ Միրզոյանի միջեւ Իսրայելական բանակը տեղեկացրել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին ավելի քան 140 հարվածների մասին Բոլոր մահմեդականները շարիաթի համաձայն պարտավոր են իրենց հնարավորություններով կանգնել Լիբանանի ժողովրդի և հպարտ «Հըզբոլլահի» կողքին․ Իրանի հոգեւոր առաջնորդի կոչը Երևանում բախվել են «Opel»-ն ու մոտոցիկլը․ վերջինը կողաշրջվել է Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում հրդեհ է բռնկվել «Audi»-ում Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Փոփոխություններ են կատարվել արցախցիներին բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում Ռուսաստանը մտադիր է դիմել ՄԱԿ Միջազգային դատարան «Հյուսիսային հոսքերի» պայթեցման հարցով Բայրամովը նորից դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից Սրբալույս Մյուռոնի օրհնությունը՝ այսօր Մյուռոնօրհնության արարողությանը դուրս կբերվեն Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ սրբություններ ․․․և փրկեա զմեզ ի չարե. 168.am Եռաբլուր էր այցելել տղաներին սպանող էրդողանի գիրքը գրկա՞ծ, թե ծոցագրպանը դրած. Սևակ Հակոբյան «Հեզբոլլահ»-ը պաշտոնապես հաստատել է իր առաջնորդ Հասան Նասրալլայի մահը Մեկնարկել է «Բեկում» համաերիտասարդական ֆորումը Իրանի, Թուրքիայի և ՌԴ ԱԳՆ ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Կարո՞ղ է այս թաղամասը Երևան համայնքին չի պատկանում. Արմենակ Դանիելյան Փաշինյանի քրոջ փեսան հասարակ մասնագետից` ՄԻՊ գլխավոր քարտուղարի տեղակալ Չէր հասցրել ՄԱԿ-ի ամբիոնից խոստանալ, որ ոնց պետք է կփոխի սահմանադրությունը, տեղում եկան նոր պահանջներ Ծրագրված դավաճանական գործողություն է եղել. Տիմոֆեյ Երմակով Նարեկ Հախնազարյանը համագործակցության է հրավիրում երաժիշտների Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի․ Բագրատ Միկոյան Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիայից կաշառք է ստացել Հայոց ցեղասպանության մասին չխոսելու համար «Ուղեղլվա»․ կոչ եմ անում բոլորին, որ անպայման այցելեն Արցախ․ Փաշինյանը՝ 2018-ին Ադրբեջանական քարոզչամիջոցները գրեթե ամեն օր անդրադառնում են «Մայր Հայաստանի» դոնբասյան այցին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am