Փաշինյանը ոչ միայն ՀՀ տարածքի օկուպացիայից չխոսեց,այլև ՄԱԿ-ի ամբիոնից հակառակը պնդեց․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի ելութը ՄԱԿ-ում ոչ միայն հակահայկական էր,այլ նաեւ ուներ հստակ հակառուսական ուղղվածություն։

Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում ոչ միայն սպասվածի պես անատամ էր,այլ նաեւ զուրկ էր տրամաբանությունից։

Հայաստանի կառավարիչը ՄԱԿ-ում փայլեց տարածաշրջանային խնդիրներին անհաղորդ լինելու ունակությամբ։

Նախ նա հանդես եկավ Ադրբեջանի փաստաբանի դերում ու նշեց,որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Նշեմ,որ սա ակնհայտ կեղծիք է։

Ադրբեջանն այսօր էլ օկուպացված է պահում ՀՀ ինքնիշխան տարածքի առնվազն 240 քառ.կմ ։
Ավելին,բազմաթիվ առիթներով Ալիեւը նշել է,որ չի պատրաստվում ՀՀ «օկուպացված տարածքներից հետ նահանջել։

Փաշինյանը ոչ միայն ՀՀ տարածքի օկուպացիայից չի խոսում,այլ նաեւ ՄԱԿ- ի ամբիոնից հակառակն է պնդում։

Երկրորդ. Խոսելով տարածաշրջանային ապաշրջափակումից,Նիկոլը որեւէ խոսք չի ասում 2020-ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրված 9-րդ կետի մասին,դրանով իսկ փորձ կատարելով ՌԴ-ին հեռու պահել տարածաշրջանային լուրջ դերակատարներից մեկը լինելու հավակնությունից։

Նշեմ,որ հենց Փաշինյանն է ստորագրել Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ տրանսպորտային ուղիների վերահսկողությունը ՌԴ համապատասխան ծառայություններին պատվիրակելու մասին հայտարարության 9-րդ կետը։

Իսկ այսօր փաստացի նշում է,թե նման բան չկա։
Երրորդ. Փաշինյանը,խոսելով «Խաղաղության խաչմերուկի» մասին,նշում է ,որ այն «Միջին միջանցքի մաս կարող է դառնալ»։

Փաստորեն Նիկոլը ՄԱԿ-ի ամբիոնից մերժում է Հյուսիս-Հարավ ծրագիրն ու իր պատրաստակամությունը հայտնում դառնալու Միջին միջանցք հակահայկական ու հակառուսական ծրագրի մաս։

Ի՞նչ է Միջին միջանցքը։

Դա ՌԴ-ն շրջանցելու միջոցով Ադրբեջանն ու Հայաստանը կապող միջանցքի գործարկմամբ ,որի վերահսկողությունը կարող է դրվել Թուրքիայի կամ ՆԱՏՕ-ի որեւէ այլ խաղացողի վրա,Կենտրոնական Ասիայի երկրների կապումն է Թուրքիայի ու Արեւմուտքի հետ։

Այս ծրագիրը դեմ է եւ հայկական,եւ՝ռուսական,եւ՝ իրանական շահերին։
Եվ վեջխպես,խոսելով տարածաշրջանի երկրների դերի մասին,Նիկոլը նպատակային չի հիշատակում ՌԴ-ի անունը։

Մի պետության,որի 102-րդ ռազմաբազան ՀՀ տարածքում է,որը ԵԱՏՄ անդամ է ու ՀՀ-ի առաջին առեւտրական գործընկերը։

Միայն 2024-ի վեց ամսվա ընթացքում ՌԴ-ի հետ առեւտրաշրջանառությունը կազմել է շուրջ 8.4 մլրդ ԱՄՆ դոլար։

Սա ուղղակի հերթական դեմարշն է ՌԴ- ի նկատմամբ,որի բացասական պտուղները ոչ այնքան Փաշինյանն է ճաշակելու,այլ մենք՝ ՀՀ քաղաքացիներս։
Ինչպես ասում են՝ ճաշը սարքեց Նիկոլը,բայց տակից դուրս է գալու ժողովուրդը»։

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Կոչ եմ անում բոլորին, որ անպայման այցելեն Արցախ․ Փաշինյանը՝ 2018-ին (video) Այ ոչխարնե՛ր, «գռփել, լափել» եք, էս ի՞նչ եք անում մեզ հետ․ քաղաքացին հունից դուրս եկավ ՄԱԿ-ի ամբիոնից հնչել է ամենախայտառակ և սարսափելի վտանգներով հայտարարությունը․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Հենց սրա համար պետք է թքել Նիկոլի երեսին․ Գևորգ Պետրոսյան (video) Փաշինյանը պատրաստ է գնալ ամեն տեսակ զիջումների, եթե․․․ միջազգայնագետ (video) Լա՛վ լսեք՝ որտեղ է կեղտոտ բանալին․ դպրոցներում խայտառակ վիճակ է․ մանկավարժը բացահայտում է (video) ՆիՔոլը մեծ դժբախտության մեջ է․ Գևորգ Պետրոսյան (video) Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Բեյրութի արվարձաններին Ազատ արձակեք հայ ռազմագերիներին․ ԵԽ պատգամավորը դիմել է Ադրբեջանի բարձրագույն իշխանություններին Դանակահարություն՝ Երևանում․ 32-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց․ կասկածյալը Վրաստանի քաղաքացի է Քաղաքացիները՝ 44-օրյա պատերազմից 4 տարի անց․ հարցում (video) Իսրայելը հայտարարել է «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահի սպանության մասին Սերժ Սարգսյանն անհնարին է համարում ՀՀ գործող ապազգային կառավարիչների հետ նույն վայրում որևէ միջոցառման մասնակցելը. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ Թուրքական ազդեցության գալարները Ադրբեջանը հերթական նախապայմանն է իջեցրել. Տիգրան Աբրահամյան Այս կործանարար մտասևեռումը հակամարդկային է և ամոթալի․ Վարդան Ոսկանյան Սեքսիզմի հերթական դրսևորումը Մետաքսե Հակոբյանի նկատմամբ էր Փաշինյանը ինչ-որ բանից փրկել կամ ապահովագրել է ընտանիքին Քանի Արցախի ղեկավարությունը Բաքվում է, պատերազմը չի ավարտվել․ Աշոտ Ղուլյան (video) Մայր Աթոռը պետք է չեղարկի Ալեն Սիմոնյանին ուղարկած հրավերը․ Էդգար Ղազարյան Ի՞նչ է ասել Փաշինյանը Նուբար Աֆեյանին՝ գերիների վերաբերյալ․ մանրամասներ (video) «Արցախը չի կորսվել, Արցախը դավաճանվել ու հանձնվել է «հայի» ձեռքով. Վլադիմիր Մարտիրոսյան Կարծիքս չեմ փոխել՝ պատերազմում պարտության մեղավորի մասին բազմիցս խոսել եմ. Մովսես Հակոբյան «Նիկոլը Աննայի հետ գողեգող մտել է Եռաբլուր» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am