Հայաստանի ինքնիշխան իրավունքն է` աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակ

ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն անհիմն է գնահատում Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիեւի՝ օրեր առաջ հնչեցրած քննադատությունները Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելության (EUMA) հասցեին եւ Հայաստանի «ռազմականացման» վերաբերյալ։

Բրյուսելում «Արմենպրեսի»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան ԵՄ խոսնակը ափսոսանք է հայտնել Ալիեւի հնչեցրած քննադատությունների առիոթվ ու նշել, որ առաքելությունն անզեն ու քաղաքացիական է, որը տեղակայված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ ջանքերին աջակցելու նպատակով։

«Առաքելությունը կյանքի է կոչվել Հայաստանի իշխանությունների դիմումի համաձայն, եւ այն գործում է միայն միջազգայնորեն ճանաչված երկկողմ սահմանի հայկական կողմում։ Դա անկողմնակալ առաքելություն է՝ հստակ սահմանված մանդատով», - ասել է Ստանոն՝ հավելելով, որ մեկնարկից ի վեր առաքելությունն ապացուցել է իր կարեւորությունը՝ նպաստելով ԵՄ աջակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը միտված ջանքերին նպաստող միջավայրի ապահովմանը։ Խոսնակի կարծիքով, առաքելությունը զգալի կայունացնող ազդեցություն ունի, այդ թվում տեղի բնակչության համար։ Ստանոն նշել է, որ առաքելության տեղակայումից ի վեր ադրբեջանական իշխանությունները կանոնավոր կերպով տեղեկացված են եղել առաքելության մասին, եւ որ ԵՄ-ն կշարունակի սերտորեն աշխատել երկու կողմերի հետ՝ կայուն խաղաղության հասնելու համար:

Անդրադառնալով Հայաստանի «ռազմականացման» վերաբերյալ Ալիեւի խոսքերին, ԵՄ խոսնակը պատասխանել է, որ իրենք տեղյակ չեն Հայաստանի ենթադրյալ ռազմականացման մասին եւ հիշեցրել Հայաստանի ինքնիշխան երկիր լինելու մասին։

«Հայաստանի ինքնիշխան իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել իր գործընկերներին, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության ոլորտներում։ Նմանապես, մենք չենք համարում, որ Ադրբեջանի ինտենսիվ ռազմական համագործակցությունը իր գործընկերների հետ ազդի խաղաղ գործընթացի վրա, քանի դեռ կա քաղաքական կամք՝ շարունակելու հարաբերությունների նորմալացումը և կայուն խաղաղության հասնելը», - ասել է Պետեր Ստանոն եւ կրկին ընդգծել, որ ԵՄ-ի 2024 թվականի հուլիսին Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին հատկացված 10 միլիոն եվրոն, որի նպատակն է բարելավել քաղաքացիական անձանց պաշտպանությունը ճգնաժամերի և արտակարգ իրավիճակներում՝ ապահովելով լիարժեք տեղակայվող վրանային ճամբար: Այն երկրի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունների հզորացման համար է։

«Այն չի ներառում զենքի տրամադրում, ինչպես երբեմն սխալ ներկայացնում են որոշ լրատվամիջոցներ կամ դերակատարներ: Առաջարկվող սարքավորումը ոչ մահաբեր է և ոչ հարձակողական», - նշել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակը՝ հավելելով, որ ԵՄ-ն պահպանում է սերտ երկկողմ հարաբերություններ և փոխշահավետ համագործակցություն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ և անկողմնակալ է մնում կարգավորման ընթացիկ գործընթացում։

Ստանոն ադրբեջանական իշխանություններին հիշեցրել է, որ ԵՄ-ն նաեւ մեծացրել է իր աջակցությունն՝ ուղղված Ադրբեջանի անվտանգությանն ու դիմադրողականությանը:

«ԵՄ-ն եւ նրա անդամ երկրները Ադրբեջանում ականազերծման ոլորտում առաջին միջազգային դոնորն են՝ 2020 թվականից ի վեր տրամադրելով մոտ 13 միլիոն եվրո: Վերջերս Եվրահանձնաժողովը հայտարարեց 2024-2025 թվականների համար 10 միլիոն եվրոյի լրացուցիչ փաթեթի մասին: ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատեւ խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին աջակցելուն», - նշել է ԵՄ խոսնակը ։

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Կոչ եմ անում բոլորին, որ անպայման այցելեն Արցախ․ Փաշինյանը՝ 2018-ին (video) Այ ոչխարնե՛ր, «գռփել, լափել» եք, էս ի՞նչ եք անում մեզ հետ․ քաղաքացին հունից դուրս եկավ ՄԱԿ-ի ամբիոնից հնչել է ամենախայտառակ և սարսափելի վտանգներով հայտարարությունը․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Հենց սրա համար պետք է թքել Նիկոլի երեսին․ Գևորգ Պետրոսյան (video) Փաշինյանը պատրաստ է գնալ ամեն տեսակ զիջումների, եթե․․․ միջազգայնագետ (video) Լա՛վ լսեք՝ որտեղ է կեղտոտ բանալին․ դպրոցներում խայտառակ վիճակ է․ մանկավարժը բացահայտում է (video) ՆիՔոլը մեծ դժբախտության մեջ է․ Գևորգ Պետրոսյան (video) Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Բեյրութի արվարձաններին Ազատ արձակեք հայ ռազմագերիներին․ ԵԽ պատգամավորը դիմել է Ադրբեջանի բարձրագույն իշխանություններին Դանակահարություն՝ Երևանում․ 32-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց․ կասկածյալը Վրաստանի քաղաքացի է Քաղաքացիները՝ 44-օրյա պատերազմից 4 տարի անց․ հարցում (video) Իսրայելը հայտարարել է «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահի սպանության մասին Սերժ Սարգսյանն անհնարին է համարում ՀՀ գործող ապազգային կառավարիչների հետ նույն վայրում որևէ միջոցառման մասնակցելը. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ Թուրքական ազդեցության գալարները Ադրբեջանը հերթական նախապայմանն է իջեցրել. Տիգրան Աբրահամյան Այս կործանարար մտասևեռումը հակամարդկային է և ամոթալի․ Վարդան Ոսկանյան Սեքսիզմի հերթական դրսևորումը Մետաքսե Հակոբյանի նկատմամբ էր Փաշինյանը ինչ-որ բանից փրկել կամ ապահովագրել է ընտանիքին Քանի Արցախի ղեկավարությունը Բաքվում է, պատերազմը չի ավարտվել․ Աշոտ Ղուլյան (video) Մայր Աթոռը պետք է չեղարկի Ալեն Սիմոնյանին ուղարկած հրավերը․ Էդգար Ղազարյան Ի՞նչ է ասել Փաշինյանը Նուբար Աֆեյանին՝ գերիների վերաբերյալ․ մանրամասներ (video) «Արցախը չի կորսվել, Արցախը դավաճանվել ու հանձնվել է «հայի» ձեռքով. Վլադիմիր Մարտիրոսյան Կարծիքս չեմ փոխել՝ պատերազմում պարտության մեղավորի մասին բազմիցս խոսել եմ. Մովսես Հակոբյան «Նիկոլը Աննայի հետ գողեգող մտել է Եռաբլուր» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am