Իշխանությունը իրավիճակին արձագանքում է այնպես, ինչպես ի վիճակի է եւ կարողանում է

Պետք է ընդունել, որ սոցիալական ապակազմակերպման նշանները վերջին 25 տարիներին մեզանում քրոնիկական բնույթ ունեն։ Դրանց կարելի է ականատես լինել ինչպես երկրի առանձին տարածաշրջաններում, այնպես էլ որոշակի սոցիալական միջավայրերում։ Նման երեւույթը նկատելի է նախեւառաջ մարզերում։ Որքան հեռու մայրաքաղաքից, այնքան ավելի դեպրեսիվ է դառնում կյանքի մթնոլորտը, ավելի աղքատ մարդիկ, եւ գնալով նվազում պահանջմունքները, ցանկությունները եւ այլն։ Եվ գնալով ավելանում են այդպիսի կյանքում անլուծելի խնդիրները։ Իհարկե, կառավարությունը փորձում է փոխել կացությունը, մշակում ինչ-ինչ ծրագրեր։ Սակայն կա խորհրդային ժամանակների այսպիսի կատակ. «Իշխանությունը կատարած աշխատանքի մասին հաշվետու է լինում ապագայի ծրագրերով»։ Բայց, իհարկե, խնդիրը ծրագրեր կազմողներն ու այս կամ այն նախագծի գնահատման որակական չափորոշիչները չեն։ Այլ այն, որ դրանց իրականացումն ընթանում է դանդաղ, նախատեսվածից շատ բան մնում թղթի վրա։ Մի շարք դեպքերում ընթացիկ որոշումների եւ գործողությունների մեջ նկատելի են միանգամայն այլ շահեր, որոնք միտված չեն հասարակության զարգացմանը։ Չնայած բոլոր ամպագոռգոռ հայտարարություններին՝ բնակչությունը, քաղաքացիները մեծապես կախում ունեն պետությունից, որին իրական կյանքում ներկայացնում է չինովնիկական զանգվածը։ Իսկ սրանք էլ քիչ են շահագրգռված զարգացման ինչ-ինչ մոդելների հարցում։ Դրա հետեւանքով նվազում է մարդկանց սոցիալական ակտիվությունը, աճում անվստահությունը ֆինանսական համակարգի, դատական ու օրենսդիր իշխանության, կուսակցութունների, իրավապահների նկատմամբ։ Վատ են գործում բնակչության տարբեր՝ մեծ ու փոքր խմբերի խնդիրների ներկայացման մեխանիզմները։ Նրանց շահերն ու պահանջմունքները չեն վերածվում լուծումներ պահանջող քաղաքական խնդիրների։ Կարծում ենք, այստեղ կարեւոր է առանձնացնել հենց կարճաժամկետ ծրագրերն ու փորձել հասկանալ, թե ինչպես են դրանք հարաբերակցվում երկարաժամկետ նպատակներին, եթե այդպիսիք կան։ Իհարկե, իշխանությունը տիրապետում է իրավիճակին եւ գերազանց տեղյակ է իրադրությանը։ Բայց դրան արձագանքում է այնպես, ինչպես ի վիճակի է եւ կարողանում է՝ դիտարկելով բոլոր հարցերն առավելապես սոցիալական լարվածության եւ իրեն սպառնացող հնարավոր վտանգների տեսանկյունից։ Այսինքն՝ զուտ բյուրոկրատաբար։ Իսկ առանց շահերը ներկայացնելու, դիրքորոշումների ու կարծիքների բազմազանության, հրապարակայնության ոլորտը կտրուկ սահմանափակվում է։ Մարդիկ, կորցնելով իրենց խնդիրների քննարկմանը մասնակցելու հնարավորությունը, կորցնում են նաեւ հետաքրքրությունը քաղաքականության նկատմամբ, աճում են հասարակական անտարբերությունն ու յուրօրինակ ֆատալիզմը։ Այլ կերպ ասած, խնդիրները չեն լուծվում կամ լուծվում են դանդաղ ու կիսատ-պռատ, ուստիեւ հասարակության մի մասը գտնվում է նյարդայնության ու անելանելիության վիճակում, նրանք դժգոհ են կյանքից ու շրջապատից։ Տնտեսության աճի մասին կառավարության հայտարարությունները չեն կարող լավատեսություն ներշնչել մարդկանց, եթե վերջիններս իրենց կյանքում դա չեն զգում։ Ինչպե՞ս են վերաբերվում քաղաքացիները կյանքի այսօրվա պայմաններին։ Կան, բնականաբար, նրանք, ովքեր համարում են, թե «նման իրավիճակը հանդուրժել այլեւս չի կարելի»։ Կան, հակառակը, լավատեսներ, որոնք հայտարարում են. «Ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ապրել կարելի է»։ Դրանք հիմնականում երիտասարդ եւ կիրթ մարդիկ են, շարժուն, ակտիվ, ընդունակ ոչ թե պարզապես հարմարվելու շրջակա կյանքին, այլեւ օգտագործելու բացվող նոր հնարավորությունները վաստակի, կարիերայի աճի համար։ Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am