Ո՞վ է ճնշել Արա Զաքարյանին. ազատազրկված գնդապետի հայցը ՄԻԵԴ չի հասել

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործը ՄԻԵԴ չի ուղարկվել: Այդ մասին այսօր՝ փետրվարի 26-ին,   հրավիրված ասուլիսի ժամանակ  տեղեկացրեց «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի տնօրեն,«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար  Գագիկ Սարուխանյանը: «Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը՝ Արա Զաքարյանը անձամբ ասում էր, որ այս գործը 99%-ով ՄԻԵԴ-ում հաղթած գործ է: Մոտ երկու շաբաթ առաջ ենք անձամբ Արա Զաքարյանից տեղեկացել, որ նա գործը ՄԻԵԴ չի ուղարկել, մինչդեռ դրանից առաջ նա շեշտում էր, որ գործն արդեն ուղարկված է ՄԻԵԴ, ընդամենը սպասում ենք այնտեղի պատասխանին: Երբ որ այդ պատասխանի ստանալը շատ ձգձգվեց, մենք արդեն տարակուսում էինք, թե ինչու չեն պատասխանում և անգամ պատրաստվում էինք նոր հայց ներկայացնել: Բայց վերջին ամիսների ընթացքում այդպես էլ չէր հաջողվում հանդիպել Արա Զաքարյանի հետ, որպեսզի տեղեկատվություն ստանանք այդ կապակցությամբ: Եվ երկու շաբաթ առաջ, երբ սպառվեցին այդ ինֆորմացիան երկարաձգելու բոլոր հնարավորությունները, նա պարզապես հայտարարեց, որ գործը ՄԻԵԴ ընդհանրապես չի էլ ուղարկել»,- պարզաբանեց Գագիկ Սարուխանյանը: Վոլոդյա Ավետիսյանի ընկերներն ու հարազատները այստեղ ակնհայտ միտում են  տեսնում: «Բոլորս էլ գիտակցում ենք, որ Արա Զաքարյանի նման փորձառու իրավաբանը, մանավանդ այսպիսի հնչեղություն ստացած գործը չէր կարող ուղղակի դարակի մի անկյունում պահեր, որ հետո ասեինք, թե հա մարդ ես , գուցե մոռացել է: Վարկածը , միանշանակ, հետևյալն է՝ ճնշումներ, սպառնալիքներ են եղել նրա նկատմամբ: Արա Զաքարյանն էլ սովորական մարդ է ի վերջո և կարող էին նրան խոշտանգել, ահաբեկել, սպառնալ և , հավանաբար, իշխանությունները, կիրառել են իրենց այդ միջոցները: Որևէ այլ հանգամանք այստեղ լինել չի կարող»: Գագիկ Սարուխանյանը կարծում է, որ ճնշումները միանշանակ իշխանության կողմից են եղել ու Զաքարյանն էլ տեղի է տվել: Սարուխանյանը ընդգծում է, որ ՄԻԵԴ դիմելու համար նախատեսված ժամկետները խախտվել են ու ազատամարտիկի ազատության հարցը դարձել է «օդից կախված»: Գագիկ Սարուխանյանի, որ  Արա Զաքարյանը ետ է վերադարձրել նաև իրեն վճարած գումարները: Արա Զաքարյանի հետ կապ հաստատել չկարողացանք: Պաշտպանը չի պատասխանում հեռախոսազանգերին: Աստղիկ Ավագյան

դիտվել է 30 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am