«Ազատամարտիկը հայրենիքի սիրո համար ամեն բանի ընդունակ է»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Պավել Մանուկյանը:
Անդրադառնալով նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորմանը աջակցելու մեղադրանքով կալանավորված ազատամարտիկներին, ազատամարտիկը նկատեց.«Սա շատ փնթի ձեռագիր էր: Ուղղակի մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ մեր պետական անվտանգության ծառայակիցները լավ տունտունիկ են խաղում»:
Պավել Մանուկյանն այս թեմայի մասին խոսելիս ժպտում է ու ընդգծում, որ չի կարելի խաղալ արյուն թափած մարդկանց հեղինակության հետ:
«Իշխանությունները քաջ գիտակցում են, որ մի օր հասնելու է այն պահը, երբ ազնիվ պայքարողները ըմբոստանալու են: Ազատամարտիկներին փորձեցին բաժանել ու չնայած շատերը շեղվեցին, բայց նրանց ըմբոստության կարիքը ժողովուրդը ունի: Անգամ հունը շեղած ազատամարտիկների մեջ լուրջ անհատականություններ կան, որոնք միավորվելու են»,-ընդգծեց ազատամարտիկը:
Պավել Մանուկյանը խորհուրդ է տալիս իշխանություններին. «Զերծ մնացեք կապիկություներից, այլապես պատմությունը վճիռ կկայացնի»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն: Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի՝ սեփական տներից մեկում վնասազերծել են մինչ ատամները զինված մի քանի անձանց:
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը