Ասա ով է ընկերդ, ասեմ որ երկրի դեսպանն ես

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ռուբեն Սադոյանը նշանակվել է Վրաստանում Հայաստանի դեսպան։ Նախագահի մեկ այլ հրամանագրով Յուրի Վարդանյանն ազատվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Մամուլում տեւական ժամանակ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնի որպես հիմնական թեկնածու նշվում էր Կովկասի ինստիտուտի փոխնախագահ, վերլուծաբան Սերգեյ Մինասյանի անունը:Շրջանառվող լուրերով, սակայն,վրացական կողմը հրաժարվել էր ագրեման տալ Մինասյանի թեկնածությանը, քանի որ վերջինս ընդգծված ռուսամետ կողմնորոշում ունի, ինչը չի թաքցրել հրապարակային գործունեության ընթացքում։ Եւ ահա, նրա փոխարեն Ռուբեն Սադոյանին է ՀՀ ղեկավարությունը գործուղում Վրաստանում դեսպանին պաշտոնում:Թե որ արժանիքի ու գործունեության համար դժվար է ասել։ Ըստ շրջանառվող լուրերի, նրա թեկնածության հաստատման համար ակտիվ լոբբինգ է կատարել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, Սադոյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը, ով բավականին մտերիմ հարաբերություններ ունի Վրաստանի կառավարող շրջանակների հետ, նա Վրաստանում բազում բիզնեսներ էլ ունի։ Այդ կապերը հատկապես ամրապնդվել էին Գագիկ Բեգլարյան նախարարի պաշտոնավարման ժամանակ, մասնավորապես Բեգլարյանը Վրաստանի ներկայիս վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի մտերիմն է։ Գագիկ Բեգլարյանի գործուն քայլերը նորից մամուլի տեղեկություններով հեռահար նպատակ են հետապնդում, նա այդպիսով ռոտացիա է կատարում, որովհետեւ մոտ ապագայում ցանկանում է իր որդուն Կենտրոն համայնքի ղեկավար դարձնել, որն այժմ ղեկավարում է Ռուբեն Սադոյանի եղբայրը՝ Արա Սադոյանը։ Իսկ ով է Ռուբեն Սադոյանը եւ ինչով է հայտնի, նա անընդմեջ երկու անգամ (2007-2017 թթ) ընտրվել է ԱԺ պատգամավոր, սակայն այդ տարիներին ոչ ոք նրա ձայնը չի լսել։Իսկ մինչ այդ նա առավել հայտնի էր Գագիկ Բեգլարյանի ընտրական արշավներին կարկառուն դերակատարմամբ, ավելի ճիշտ Բեգլարյանի կամակատարն էր ու ուղղորդվում էր նրա ցուցումներով: Ի դեպ, 2005-ից հիմնել «Յունիգրաֆ-Իքս» ԱՊԸ-ն, որը գործունեություն է ծավալել քաղաքապետարանի՝ ի դեմս այն ժամանակվա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ համագործակցելով՝ զբաղվելով թափառող շների ստերիլիզացման գործերով: Սակայն թափառող կենդանիներին ոչ թե ստերիլիզացրել, այլ պարզապես սատկացրել ու ահռելի գումարներ են ստացել պատվիրատուից։Ինչ-որ պահի Սադոյանի մասին մամուլը գրեց, որ միլիոնավոր դոլլարներ է պարտք հայաստանյան բանկերին, թե հետո ինչպես փակվեց այդ գումարները, հայտնի չէ: Թե ինչ պետք է անի Սադոյանը Վրաստանում, որտեղ բավականին նուրբ հարցեր կան, որոնք առնչվում են Հայաստանին ու հայ համայնքին, դժվար է պատկերացնել, թեպետ հաշվի առնելով նախորդի՝ Յուրի Վարդանյանի փորձը, կարելի է կարծել, որ Վրաստանում մեզ իրական դեսպաններ, որոնք տիրապետում են դիվանագիտական գործին, պետք չէն։ Պարզապես վրացիները տեղյակ են, որ ի տարբերություն Սերգեյ Մինասյանի, Ռուբեն Սադոյանը մոտ հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի հետ, որը կարող է էապես նպաստել երկու երկրների միջև առաջացած խութերը կարգավորելուն: Անի Սահակյան

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am