Իսրայելապաղեստինյան հակամարտության սրումը մտահոգություններ է առաջացնում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով՝ իրավիճակն անկանխատեսելի է, լարվածությունը Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև սրվում է։
«Իրավիճակը վատանում է։ Փաստորեն՝ ամեն օր դեգրադացիա է տեղի ունենում, լարվածությունն աճում է, անկանխատեսելիությունը մեծանում է, սա մեծ մտահոգության տեղիք է տալիս»,- ասել է Պեսկովը՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե Կրեմլը ունի՞ արդյոք մտավախություն, որ Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև լարվածությունը էլ ավելի կմեծանա։
Նշենք, որ միջազգային մամուլի վերջին օրերի հրապարակումների համաձայն՝ ՑԱԽԱԼ-ը զանգվածային հարվածներ է հասցնում Բեյրութին՝ «Հըզբոլլահ»-ի տեղակայման հատվածներում, կան մի քանի տասնյակ վիրավորներ, զոհեր։
«Հըզբոլլահ»-ն իր հերթին է Իսրայելի հյուսիսային հատվածը գնդակոծության ենթարկում։
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Իշխանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը
Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը