Ծեծի է ենթարկվել Վանո Սիրադեղյանի որդին, մայրը նրան հայտնաբերել է կապտուկներով

 

 Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ օրեր առաջ ծեծի է ենթարկվել իր եղբայրը՝ Դավիթ Սիրադեղյանը։

Oragir.News-ը կապ հաստատեց Արփի Սիրադեղյանի հետ, որը պատմեց դեպքի մանրամասները․ «Մի քանի օր առաջ եղբայրս «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունում է եղել, որտեղ դեռևս չպարզված հանգամանքներում վիճաբանություն է եղել և նրան ծեծել են»։

Նրա խոսքով՝ դեպքի մասին այսօր են իմացել, երբ նրանց մայրը այցելել է որդուն և նրան տեսել է ծեծված վիճակում։

«Գլուխն արյունոտ, մարմինը՝ կապտուկների մեջ, երիկամների ցավերով։ Դավիթը դեպքի մանրամասները չի պատմել, գուցե մտածում է՝ հետո ինչ-որ խնդիրներ կառաջանան։ Նշեմ, որ եղբորս գլխին խաչաձև սպի կա, որը նախկինում գլխի հարվածի հետևանքով է եղել։

Քանի որ շատերն են եղբորս ճանաչում, գիտեն, որ նա տաղանդավոր տղա է, սիրված, հարգված, բարի, բայց վատ սովորություն ունի՝ խմում է, հորս ընկերներից գումար է վերցնում։

Նրա խնդիրները անլուծելի են դարձել նրանից, որ հայրս նրան տուն է ժառանգել, սակայն, նրան այդ տունը չեն տալիս, որի պատճառով էլ չի կարողանում ո՛չ լուծել իր խնդիրները, ո՛չ խմիչքի հանդեպ կախվածությունից բուժվել, հարբած վիճակում ման է գալիս, և նրա հետ պարբերաբար նման դեպքեր են լինում, ինչը կապված է նաև հորս հետ»,- նշեց Արփին։

Նա հավելեց, որ գրառումից հետո իր հետ տարբեր մարդիկ են կապ հաստատել և խնդրել հեռացնել գրառումը, որոշներն էլ փորձել են դեպքից մանրամասներ հայտնել, որն Արփի Սիրադեղյանը չցանկացավ հայտնել։

 

դիտվել է 197 անգամ
Լրահոս
Առաջիկա ձմեռը բարդ է լինելու Ուկրաինայի համար, Արևմուտքի երկրները մտադիր են աջակցել Կիևին․ Բլինկեն Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև լարվածության սրումը մտահոգում է Ռուսաստանին․ Պեսկով Երգչուհի Շպռոտը ամուսնացել է Այդպիսով «Շոու Տաթոն» դարձավ Նիկոլի, Աննայի, Մեհրիբանի և Իլհամի համատեղ օգտագործման գործիքը Ալեն Սիմոնյանի այցը Կանադա չի չեղարկվել, այլ հետաձգվել է. Մովսես Հարությունյան Ծեծի է ենթարկվել Վանո Սիրադեղյանի որդին, մայրը նրան հայտնաբերել է կապտուկներով Թուրքիայում մոլլան 36 տարվա ազատազրկման է դատապարտվել 6-ամյա աղջկա հետ ամուսնանալու համար ՀՀ շախմատի ֆեդերացիան կոչ է արել FIDE-ին՝ թույլ տալ ռուս և բելառուս շախմատիստներին մասնակցել մրցաշարերին Երևանի գետնանցումներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել՝ գլխի և ոտքի շրջանում՝ վնասվածքներով Հարիսը նախընտրական արշավի վրա օրական 5 միլիոն դոլար ավելի է ծախսում, քան Թրամփը. Bloomberg ՔՊ-ական Նիկոլայ Բաղդասարյանի կինը 78-ամյա կնոջ է գցել մեքենայի տակ․ Տարեց կինը մահացել է, Բաղդասարյանի կինն ազատության մեջ է «Միրզոյանն ընդգծել է խաղաղության պայմանագիրը սեղմ ժամկետում ստորագրելու կարևորությունը»․ ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Բորջ հանդիպման մասին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին շրջվել է հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը Թրամփն իրականում չգիտի՝ ինչպես դադարեցնել պատերազմը. Զելենսկին Սերոբ Գասպարյանի քրեական հետապնդումը ապօրինի է, դրանում շուտով կհամոզվեք բոլորդ․ Փաստաբաններ Լիբանանում զոհվել է առնվազն 274 մարդ, այդ թվում՝ 21 երեխա, 39 կին և երկու բժիշկ Փաշինյանն ու կինը Նյու Յորքում հաղթահարում են հեծանվացավը Ինչքան էլ կզեք Ալիևի առաջ, խաղաղություն չի լինելու․ Ոսկան Սարգսյան Առաջիկա ձմեռը բարդ է լինելու Ուկրաինայի համար, Արևմուտքի երկրները մտադիր են աջակցել Կիևին․ Բլինկեն 15-ամյա աղջիկը Արարատ քաղաքի բնակչի բնակարանից խոշոր գումար է գողացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Իշխանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am