Ադրբեջանի նախագահըը՝ ելույթ ունենալով երկրի Միլի մեջլիսում, անդրադարձել է Հայաստանի ռազմականացմանը և կրկին անգամ հիշեցրել իր պահանջների մասին:
«Հայաստանն օգտագործում է զենքի համար նախատեսված Խաղաղության հիմնադրամը (ԵՄ), Ֆրանսիայից անվճար զենք է ստանում։ Սա լուրջ հարց է: Նրանք, ովքեր զինում են Հայաստանը, պետք է իմանան, որ ապագայում անմիջական պատասխանատվություն են կրելու բոլոր հետևանքների համար»,- նշել է նա:
Անդրադառնալով Ադրբեջանի պհանջներին՝ Ալիևը նշել է. «Հայաստանը պետք է պաշտոնապես հրաժարվի իր տարածքային պահանջներից Ադրբեջանի նկատմամբ: Նրանց Սահմանադրությունը պետք է փոխվի, Մինսկի խումբը պետք է լուծարվի»։
Խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ Ադրբեջանի նախագահը Երևանի առաջարկն անվանել է պարզունակ և անհամարժեք։
«Հայաստան մեր առաջին նախագծի ուղարկման պահից առ այսօր տեղի են ունեցել մեկնաբանությունների տասնյակ փոխանակումներ։ Մի քանի ամիս անց մենք, բնականաբար, սպասում էինք, որ Հայաստանն ավելի օպերատիվ եւ արագ կներկայացնի մեզ իր մեկնաբանությունները։ Բայց մենք տեսնում ենք, որ ամեն բան հակառակն է։ Մենք ստիպած էինք սպասել 70 օր, մինչ կստանայինք նրանցից վերջին տարբերակը։ Բոլոր չհամաձայնեցված դրույթները բացառվել են նրանց խաղաղության պայմանագրի տարբերակից։ Այսինքն՝ այդքան պարզունակ եւ անհամարժեք քայլը, անկեղծ ասած, անսպասելի էր: Մի շարք պահեր հիմք են տալիս ասելու, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում, այլ ցանկանում է ժամանակ ձգել»,- հավելել է նա։
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Իշխանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը
Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը