Հատվածական և ապօրինի սահմանազատման հետևանքով փաստացի արդեն տեղի է ունեցել ՀՀ տարածքի փոփոխություն

«ՀայաՔվե» նախաձեռնության հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի շուրջ․

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց իրականացնելը երկկողմ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում անընդունելի է, քանի որ այդպիսով կտրուկ աճում է սահմանազատման գործընթացում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հնարավորությունը։

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումն իր հերթին հնարավոր է երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևորագույն հիմնախնդիրները, առաջին հերթին` արցախյան հարցը համապարփակ հասցեագրելու պարագայում։

Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու վերաբերյալ Ալմա-Աթայի 1991թ․ հռչակագիրը, որին հղում է կատարվում կանոնակարգում, ևս որևէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես հրաժարում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումից։ Անընդունելի է նաև այդ հռչակագիրը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմք համարելը, այն պայմաններում, երբ նրան կցված որևէ քարտեզ չկա։

Ի հավելումն, կանոնակարգի նախաբանում արված վերապահումը, համաձայն որի` Ալմա-Աթայի հռչակագրից զատ հնարավոր է համարվում սահմանազատման և սահմանագծման գործընթացի այլ հիմնարար սկզբունք որդեգրելը, ևս հղի է Ադրբեջանի կողմից Հայաստանին տարածքային նոր պահանջներ ներկայացնելու վտանգով, ինչի նախանշաններն արդեն իսկ տեսանելի են։

Կանոնակարգում տեղ գտած հատվածական սահմանազատման գաղափարը ևս կոչված է սպասարկելու ադրբեջանական շահը, քանի որ, ինչպես ցույց է տալիս անցած ամիսներին Տավուշի մարզի սահմանում անցկացված հատվածական «սահմանազատման» ապօրինի դեպքը, դրանից միայն Ադրբեջանն է շահում՝ միակողմանիորեն բարելավելով իր դիրքերը և միևնույն ժամանակ հետ չքաշելով իր զինված ուժերը Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից։

Նման հատվածական և ապօրինի սահմանազատման հետևանքով փաստացի արդեն տեղի է ունեցել ՀՀ տարածքի փոփոխություն և յուրացում Ադրբեջանի կողմից, որը, ՀՀ սահմանադրության 89-րդ հոդվածի համաձայն, հնարավոր էր միայն ՀՀ քաղաքացիների կոլեկտիվ կամարտահայտության՝ հանրաքվեի արդյունքում, և չկա որևէ երաշխիք, որ ապագայում ուժի այս կանոնակարգը չի ծառայի նույն հակասահմանադրական նպատակին։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ համարում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության և Արցախի հարցի` որևէ կերպ հասցեագրված չլինելու պայմաններում, հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգ հաստատելը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու Անկախության հռչակագրին, և հայ ժողովրդի ազգային-պետական շահերին։

Պահանջում ենք ՀՀ Սահմանադրական դատարանից՝ հավատարիմ մնալ ՀՀ Սահմանադրության տառին և ոգուն, և մերժել նշված կանոնակարգի հաստատումը»։

դիտվել է 112 անգամ
Լրահոս
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն այցելել է Իջևանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելություն #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, լավ լսիր․ երկուսը տեսնում ես, տասը չես տեսնում․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Էմանուել Մակրոնը Հայաստանում կորե՞լ է․ Էդգար Ղազարյան (video) Էդգար Ղազարյանի հրատապ լայվը՝ Սահմանադրական դատարանի դիմաց (video) Սկսենք նրանից՝ ո՞վ է թքող Ալեն Սիմոնյանը․ Սոնա Աղեկյան (video) Լսի՛ր, ՀԱՊԿ-ը ստեղծողներից մեկն ենք եղել, էս ի՞նչ ես կործանում․ Արշակ Կարապետյանը՝ Փաշինյանին (video) «Նեգոդնիներով» ԱԺ-ում հավաքվել՝ հայրենասիրությունից են խոսում․ Արսեն Վարդանյան (video) Ճակատագրական պահ Հայաստանի և Հայ Առաքելական եկեղեցու համար․ Էդգար Ղազարյան (video) #ՈՒՂԻՂ․ Ֆրանսիայի բանակի գեներալը պատռեց Նիկոլի դեմքը․ Հայկ Նահապետյան (video) Զոհեր, սպանություններ, պատերազմ ու մահ. ինչ աղետներ բերեց Փաշինյանը (video) Ո՞նց կարող ենք թույլ տալ, որ Ալենն ու իր նմանները փորձեն ճնշել Անժելա Թովմասյանին․ Գալստյան (video) Տվյալ идиот-ը, երբ հավակնում էր բարձր պաշտոնների, պետք է հաշվի առներ, որ շատ է քննադատվելու. Հայկ Ալումյան (տեսանյութ) Ալե՛ն, դու «թուք ու մրից ծնված ես». մանկավարժ (video) Ովքեր զինում են Հայաստանը՝ պատասխանատվություն են կրելու հետևանքների համար. Ալիև Երևանում բախվել են «Nissan»-ն ու մոպեդը. վերջինը կողաշրջվել է. երկուսն էլ «Yandex» ծառայությանն են Ինչպես քահանան ողջակիզվեց Գյումրիում՝ կայսր Նիկոլայ 1-ի կողմից հիմնարկված եկեղեցում Ինչպես են ՌԴ-ում արձագանքել «Մայր Հայաստանի» Դոնբաս այցին․ մանրամասներ (video) Ալե՛ն, բոլորս էլ գիտենք ում տղեն ես. քաղաքացի (video) ԱԺ խոսնակը մի հարցում ճիշտ է Դոնբաս այցի ժամանակ բարձրաձայնել ենք արցախահայության խնդիրները․ Անդրանիկ Թևանյան (video) 1 մլրդ 823 մլն դրամ է հատկացվել, բայց Կենտրոնում կեղտաջրեր են հոսում Հատվածական և ապօրինի սահմանազատման հետևանքով փաստացի արդեն տեղի է ունեցել ՀՀ տարածքի փոփոխություն Դրիֆտ կատարած երիտասարդներին պարեկները ներկայացրել են ոստիկանության բաժին Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության նախաքննությունը, նրա ծառայակցի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ, ավարտվել է Ամերիկյան համալսարանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու վարույթով չորս մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am