Ամերիկյան համալսարանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու վարույթով չորս մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից Ամերիկյան համալսարանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի՝ չորս մեղադրյալի մասով նախաքննությունը:

Դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2024 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 13:26-ին, ահազանգեր էին ստացվել այն մասին, որ Ամերիկյան համալսարանի մոտ վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ընթացքում կրակոց էր հնչել:

Ահազանգի կապակցությամբ քննչական-օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր, որտեղ պարզել էր, որ նշված վայրում ծեծկռտուք է տեղի ունեցել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին արյան հետքեր և կրակված փամփուշտի գնդակ։

Հաղորդման առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննիչների և ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համատեղ և համակարգված միջոցառումների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ:

Նախաքննության ընթացքում իրականացված ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից անձանցից չորսի ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Մասնավորապես՝ պարզվել է, որ դեպքի նախորդ օրը՝ մայիսի 2-ին, Ամերիկյան համալսարանի ուսանողներ Հ.Ֆ.-ն և Ռ.Ս.-ն վիճաբանել են միմյանց հետ, որից հետո՝ մայիսի 3-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, վերջինս մի խումբ անձանց և հոր, իսկ Հ.Ֆ.-ն եղբոր հետ, պարզաբանումներ կատարելու նպատակով, ժամանել են Ամերիկյան համալսարանի մոտ գտնվող արագ սննդի կետի դիմաց, որտեղ կրկին վիճաբանություն է սկսվել կողմերի միջև:

Այդ ընթացքում, հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, տվյալ տարածքում գտնվող քաղաքացիների, համալսարանի ուսանողների և աշխատակիցների, հարակից տարածքում գործող սրճարանների աշխատակիցների անդորրը խախտելով, վիճաբանող կողմերը հնչեցրել են հայհոյանքներ, հարվածներ հասցրել միմյանց, ինչի ընթացքում Ռ.Ս.-ի հայրն իր մոտ գտնվող WALTTHER P38» մոդելի հրազենի կոթով բազմաթիվ հարվածներ է հասցրել մեկ անձի գլխի հատվածին, ինչից հետո նաև արձակել է մեկ կրակոց:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մեկ անձի՝ Ռ.Ս.-ի հորը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, երեք անձի՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Մեկ անձի նկատմամբ ընտրվել են համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ վարչական հսկողություն, գրավ և բացակայելու արգելք, երկու անձի նկատմամբ՝ գրավ և բացակայելու արգելք, մեկ անձի նկատմամբ՝ բացակայելու արգելք։

Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Միջադեպին մասնակից մյուս անձանց, այդ թվում՝ վնասվածք ստացած անձի մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

դիտվել է 106 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, լավ լսիր․ երկուսը տեսնում ես, տասը չես տեսնում․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Էմանուել Մակրոնը Հայաստանում կորե՞լ է․ Էդգար Ղազարյան (video) Էդգար Ղազարյանի հրատապ լայվը՝ Սահմանադրական դատարանի դիմաց (video) Սկսենք նրանից՝ ո՞վ է թքող Ալեն Սիմոնյանը․ Սոնա Աղեկյան (video) Լսի՛ր, ՀԱՊԿ-ը ստեղծողներից մեկն ենք եղել, էս ի՞նչ ես կործանում․ Արշակ Կարապետյանը՝ Փաշինյանին (video) «Նեգոդնիներով» ԱԺ-ում հավաքվել՝ հայրենասիրությունից են խոսում․ Արսեն Վարդանյան (video) Ճակատագրական պահ Հայաստանի և Հայ Առաքելական եկեղեցու համար․ Էդգար Ղազարյան (video) #ՈՒՂԻՂ․ Ֆրանսիայի բանակի գեներալը պատռեց Նիկոլի դեմքը․ Հայկ Նահապետյան (video) Զոհեր, սպանություններ, պատերազմ ու մահ. ինչ աղետներ բերեց Փաշինյանը (video) Ո՞նց կարող ենք թույլ տալ, որ Ալենն ու իր նմանները փորձեն ճնշել Անժելա Թովմասյանին․ Գալստյան (video) Տվյալ идиот-ը, երբ հավակնում էր բարձր պաշտոնների, պետք է հաշվի առներ, որ շատ է քննադատվելու. Հայկ Ալումյան (տեսանյութ) Ալե՛ն, դու «թուք ու մրից ծնված ես». մանկավարժ (video) Ովքեր զինում են Հայաստանը՝ պատասխանատվություն են կրելու հետևանքների համար. Ալիև Երևանում բախվել են «Nissan»-ն ու մոպեդը. վերջինը կողաշրջվել է. երկուսն էլ «Yandex» ծառայությանն են Ինչպես քահանան ողջակիզվեց Գյումրիում՝ կայսր Նիկոլայ 1-ի կողմից հիմնարկված եկեղեցում Ինչպես են ՌԴ-ում արձագանքել «Մայր Հայաստանի» Դոնբաս այցին․ մանրամասներ (video) Ալե՛ն, բոլորս էլ գիտենք ում տղեն ես. քաղաքացի (video) ԱԺ խոսնակը մի հարցում ճիշտ է Դոնբաս այցի ժամանակ բարձրաձայնել ենք արցախահայության խնդիրները․ Անդրանիկ Թևանյան (video) 1 մլրդ 823 մլն դրամ է հատկացվել, բայց Կենտրոնում կեղտաջրեր են հոսում Հատվածական և ապօրինի սահմանազատման հետևանքով փաստացի արդեն տեղի է ունեցել ՀՀ տարածքի փոփոխություն Դրիֆտ կատարած երիտասարդներին պարեկները ներկայացրել են ոստիկանության բաժին Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության նախաքննությունը, նրա ծառայակցի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ, ավարտվել է Ամերիկյան համալսարանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու վարույթով չորս մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է Տվյալ идиот-ը, երբ հավակնում էր բարձր պաշտոնների, պետք է հաշվի առներ, որ շատ է քննադատվելու. Հայկ Ալումյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am