Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել նիստին

այսօր վերսկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատավարությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՍԴ որոշման հիման վրա Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Հակակոռուպցիոն դատարանում գործը այժմ գտնվում է դատավոր Սարգիս Պետրոսյանի վարույթում։ Պետրոսյանը, հիշեցնենք, դատավոր է նշանակվել բոլորովին վերջերս, մինչ այդ նա դատախազ էր՝ Շիրակի մարզում։ Ավելին, մինչ դատախազությունում աշխատանքի անցնելը Պետրոսյանը 2018թ․ դեկտեմբերին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու, շրջել Փաշինյանի հետ։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօրվա նիստին չի ներկայացել Ռոբերտ Քոչարյանը՝ պատշաճ ծանուցված չլինելու պատճառով։ Դատարանը ճշտեց մեղադրյալների ինքնությունը։ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնեց, որ պատրաստվում է միջնորդություն ներկայացնել, սակայն՝ դռնփակ ռեժիմով։ Սահակյանը նշեց, որ միջնորդության չքննարկումը լրջագույն խնդիրներ է ունենալու։ Խնդիրն այն է, որ Արմեն Գևորգյանը պետք է մեկնի արտերկիր՝ գործուղման, սակայն խափանման միջոցով պայմանավորված դա պարբերաբար խոչընդոտվում է, Գևորգյանը պետք է առավոտյան մեկնի, իսկ Ռ․ Քոչարյանը երկրում չէ, չի կարող մինչ այդ ներկայանալ։ Այժմ դատարանն անցել է դռնփակ ռեժիմի՝ քննելով միջնորդությունը։

Հիշեցնենք, որ 2008թ․ մարտի 1-ի իրադարձություններին առնչվող՝ իբրև սահմանադրական կարգի տապալման գործով մեղադրյալի կարգավիճակում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։

ՍԴ-ի կողմից՝ 2021թ․ մարտի 26-ին ՀՀ Քրեական օրենսգրքի (2003թ․) 300,1-րդ հոդվածը Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելուց հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սահմանադրական կարգի տապալման դրվագով կարճել էր քրեական գործը և դադարեցրել քրեական հետապնդումը՝ հանցադեպի բացակայության հիմքով, թեև դատախազները պահանջում էին վերաորակել արարքը։ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Վճռաբեկ դատարանը դիմել էր ՍԴ՝ վիճարկելով Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Խնդիրը 1998-ին ընդունված, այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի 3-րդ մասն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը: ՍԴ-ն որոշել է մասնակի բավարրարել դիմումը՝ նշելով, որ թեև հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը, այն մեկնաբանությամբ, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը հակասահմանադրական ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը մեղադրյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից: Վճռաբեկ դատարանը որոշել է բավարարել դատախազության բողոքը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 245 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյան, քո հետ խոսում ենք արդեն քո լեզվով․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ցավոք Արտաշես Գեղամյանը չտեսավ այն, ինչ ուզում էր՝ իշխանափոխություն․ Արամ Սարգսյան (video) Գեղամյանի լուրջ ներդրման շնորհիվ Երևանում կանխվեց սպանությունը․ Էդուարդ Շարմազանով (video) Առիթի դեպքում Խաչատուր Սուքիասյանը կասի՝ ինչեր էր անում Ալենն իր առաջ․ Հովհաննես Շահինյան (video) Սուքիասյա՛ն, դուք պետք է շտապ գաք դատարան ու ասեք՝ Ալենը ձեր ոտքերի տակ վազվզե՞լ է․ թե՞ չէ․Զոհրաբյան (video) Դատարանը Ալեն Սիմոնյանի հայցը պիտի թողնի առանց քննության․ Հայկ Ալումյան (video) Մարդիկ ասում են՝ մենք չգիտենք Ալենը «պոռնի՞կ է», թե ոչ, բայց որ «բ․․․» է, դա հաստատ․ Դավիթ Մկրտչյան (video) «Թքող մոր թքող տղեն» գիտի՝ իրենց վերջը եկել է․ Խաչիկ Մանուկյան (video) Արմեն Գևորգյանը չի կատարելու դատարանի խնդրանքը` տեղեկացնել Ռ. Քոչարյանին, որ ներկայանա նիստին (video) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ռոբերտ Քոչարյանի հետ կապ ո՞վ կհաստատի, որ ներկայանա այսօրվա դատական նիստին․ դատավոր (video) Ափսոս էն ճանապարհը, որ քեզ հետ եմ անցել. Քննչական կոմիտեում աղմկահարույց պաշտոնանկություններ կլինեն Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը ՔՊ-ական է եղել Արտաշես Գեղամյանի հետ շատ էինք վիճում, բայց նա իսկական հայ էր, որ այս ցավին չդիմացավ․ Մանուկյան (video) Ադրբեջանցիները Ստեփանակերտում սկսել են ուսումնական տարին՝ հայերի կառուցած դպրոցում․ Նարինե Կարապետյան #ՈՒՂԻՂ․ Ալեն Սիմոնյանն ընդդեմ Անժելա Թովմասյանի դատական նիստը (video) ՌԴ-ում կալանավորվել է Նիկոլ Փաշինյանի ակտիվ սատարողներից Թաթուլ Ասիլյանը Եկեղեցու դեմ ելած քաղաքական ուժերին սպասվում է իրենց իսկ որդեգրած ճակատագիրը․ Գևորգ Դանիելյան Չգիտենք՝ Ալենը «պ»-ա, թե չէ, բայց որ «բ»- ա՝ էդ հաստատ․ ազատամարտիկ Հայաստանն ու Ադրբեջանը կարևոր հնարավորություն են ստացել. Էրդողան Իսրայելական օդուժը նոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին Կրակnցներ՝ Տավուշում․ 40-ամյա տղամարդն անկանոն կրակոցներ է արձակել Երևան քաղաքում 2 հոգով առևանգել են կնոջ և բռնության ենթարկել․ մեկ անձ կալանավորվել է, մյուսին ձերբակալելու որոշում է կայացվել Երևանում ծեծկռտուքն ավարտվել է դանակաhարությամբ․ մանրամասներ Պարտքի ժամկետայնության «կարմիր լույսը» վառվելու վրա է․ 168․am
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am