«Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագիրքն ուղղակի խոտան է. Դեմոյան

Հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագիրքն ուղղակի խոտան է և՛ տեխնիկական, և՛ գիտական բովանդակության առումով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց պատմաբան, «Հայոց ցեղասպանության» թանգարան–ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։

Sputnik Արմենիան ավելի վաղ անդրադարձել էր այդ դասագրքում պատմական իրադարձությունները խեղաթյուրելու փորձերից մեկին։ Դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» էր ներկայացված, որի լուսաբանումը մեծ աղմուկ բարձրացրեց։ Դրանից օրեր անց միայն ԿԳՄՍՆ–ից հայտնեցին, որ այդ հատվածն առաջիկայում կփոփոխվի։

«Այսօր 100–ից ավելի գիտնականներ, իրենց գործերը մի կողմ թողած, ընկել են մի վայ–հեղինակի», վայ–պատմաբան–կեղծարարի արած գործի հետևից ու փորձում են շտկել։ Մեզ համար անհարիր և անընդունելի է այդպիսի խոտանը, որը մտել է հանրակրթական դպրոցներ։ Այս դասագիրքը կազմած հեղինակը` Սմբատ Հովհաննիսյանը, քննադատվում է նաև 7–րդ դասարանի դասագիրք կազմելու համար։ Նման մարդուն կրկին դասագիրք ներկայացնելու հնարավորություն տալը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»,- ասաց Դեմոյանը։

Պատմաբանն ընդգծեց, որ չնայած մասնագիտական հանրության կարծիքին` ԿԳՄՍՆ–ն բոլոր քննադատությունները, 100–ից ավելի գիտնականների բարձրացված սխալները և դրանց ուղղված գրախոսությունները չտեսնելու է տալիս։

«Ըստ կարգի` դասագիրքը տվել են ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտին, որպեսզի գրախոսվի։ Առաջին փուլով դասագիրքը չի անցել, երկրորդ փուլով խիստ բացասական կարծիք է տրամադրվել նախարարությանը։ Դրանից հետո նախարարությունը նշել է, որ ինստիտուտը այդ կարծիքը սխալ ընթացակարգով է ներկայացրել նախարարություն, և հիմք չի ընդունել։ Այսինքն` նախարարությանը չի հետաքրքրում, թե բովանդակային ինչ սխալների մասին են բարձրաձայնել գիտնականները, այլ հետաքրքիր է միայն տեխնիկական ընթացակարգերը»,–ասաց Դեմոյանը։

Նա համոզված է, որ ԳԱԱ պատմության ինստիտուտի դիտողություններն ու առաջարկությունները զարտուղի ճանապարհով հայտնվել են դասագրքի հեղինակների մոտ, որոնք տպագրությունից առաջ կատարել են ուղղումներ` ինստիտուտի տրամադրած դիտողություններին համապատասխան:

Դեմոյանը դասագրքի վերաբերյալ գրախոսություն է գրել տպագիր տարբերակն ընթերցելուց հետո և ընդգծում է, որ առնվազն հինգ անգամ սրբագրումների փուլով անցած դասագրքի տեքստը լի է բազմաթիվ տեխնիկական ու բովանդակային սխալներով:

Ըստ պատմաբանի` խոսքն ընդամենը 110 էջանոց դասագրքի մասին է, և եթե լուսանկարները հանվեն, մնում է ընդամենը 70 էջ, որը պատմական գիտությունների թեկնածու լինի, թե դոկտոր, կարող է խմբագրել 5-6 ժամում:

«Տվյալ պարագայում Ժաննա Անդրեասյանը պետք է սպիտակ թուղթ վերցներ, գրեր հրաժարականի իր դիմումը և հեռանար։ Մինչդեռ արդարացնում է գրքի հեղինակներին, թե դասագիրք է, կարող են և սխալներ լինել։ Նախարարը, որը պարտավոր էր վերահսկել, որ դպրոց մտներ անսխալական դասագիրք»,- ասաց նա։

Դեմոյանն ընդգծեց, որ դասագիրքը ցանկացած երկրի համար ռազմավարական նշանակության միջոց է, ուստի պետք է անթերի լինել այդ հարցում։

«1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» ներկայացնելն իհարկե անտեղի էր, ու բերված օրինակը խայտառակություն է նաև այն տեսանկյունից, որ մեկ այլ երկրից մեզ ասում են` սխալ եք»,–ասաց Դեմոյանը։

Նրա խոսքով` անգրագիտությունը երկիրը խոցելի է դարձնում։

«Եթե դու ինչ-որ բան գրել ես որպես մասնագետ ու փոխում ես, ուրեմն պետք է հրաժարվես այդ դասագրքի տակ ստորագրելուց ու պատմության դասագրքեր կազմելուց շատ հեռու մնաս»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է «Հայոց պատմության» 10–րդ դասարանի դասագրքին, որը նոր չափորոշչով այդպես էլ չի հաստատվել, Դեմոյանը ենթադրում է, որ դասագրքի մերժման պատճառն այն է, որ «Թավշյա հեղափոխության» դրվագները այլ կերպ են ներկայացվել, որը դուր չի եկել նախարարությանը և կառավարությանը։

դիտվել է 235 անգամ
Լրահոս
Մեկ տարվա ապօրինի բանտարկությանս ընթացքում 0 անգամ ինձանով ու իմ իրավունքներով հետաքրքրված ՄԻՊ-ը այսօր հայտարարել է, որ Հայաստանի լավագույն իրավաբանն է. Մալյան Ճոխ ամանորյա փարթի՝ Երևանի քաղաքապետարանի համար Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը 1 մլն դոլարի պայմանագրեր է կնքել մորեղբոր հետ․ «Հետք» Միայն այս տարվա առաջին 9 ամիսներին ԶՊՄԿ-ն իրականացրել է գրեթե 58 միլիարդ դրամի ապրանքների և ծառայությունների գնում Հղի կին սպանող Նիկոլի ՊՊԾ֊ի "պաշտպանը" Պատրաստ եղեք հայտնաբերել մշակութային գոհարները․ Euronews-ը անդրադարձել է Հայաստանին Գլխավոր դատախազին պահանջ է ներկայացվելու՝ հրապարակավ ներողություն խնդրել Նարեկ Մալյանից՝ ապօրինի քրեական հետապնդման համար Վահագն Խաչատուրյանի ինքնազգացողությունը վատացել է. Armlur.am Թրամփը պատրաստվում է հնարավորինս շուտ վերջ դնել Մոսկվա-Կիև ռազմական հակամարտությանը «Узнай Евразию. Кыргызстан»: Новая программа от АНО «Евразия». 7 անձի, այդ թվում՝ մետրոպոլիտենի նախկին տնօրենին մեղադրանք է ներկայացվել հափշտակության համար․ ՔԿ Հայաստանը ևս հրավիրված է COP29-ին, մասնակցել-չմասնակցելն իրենց որոշումն է․ Ալիև 100 դրամների սաբոտաժը միտումնավոր է արվում, որ թանկացումից հետո մարդկանց վրա հալ չմնա բողոքելու Վրթանեսյան Վաղը կկայանա Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը. նա այժմ տնային կալանքի տակ է Նամակներ կհանձնվեն դեսպաններին՝ իշխանության կողմից իրականացվող քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ․ «Սրբազան պայքար» Չզարմանաք, որ մի օր էլ նոյեմբերի 9-ը հայտարարվի Նիկոլահայաստանի հռչակման օր․ Նաիրա Զոհրաբյան Ալիևը Հայաստանի հետ սահմանազատման հարցում առաջընթացից է խոսել 14-ամյա երեխան «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ դպրոցից տեղափոխվել է հիվանդանոց Ճանապարհ է փակ լինելու Հյուսիսային պողոտայով մեքենա վարած երիտասարդին մեղադրանք է ներկայացվել․ մանրամասներ Հայաստանը ևս հրավիրված է COP29-ին, մասնակցել-չմասնակցելը իրենց որոշումն է․ Ալիև Կոբախիձեն ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի շրջանակներում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ ՀՀ-Շվեդիա ԱԳ նախարարները քննարկել են սահմանազատման շուրջ համաձայնությունը, խաղաղության պայմանագիրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 12-ին՝ երեքշաբթիб ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am