2023-ի սեպտեմբերի այս օրերին Արցախում մի ուշագրավ դրվագ գրանցվեց, որը քննարկման առարկա չդարձավ

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «2023 թվականի սեպտեմբերի այս օրերին Արցախում մի ուշագրավ դրվագ գրանցվեց, որն այդ օրերին առանձնապես քննարկումների առարկա չդարձավ:

Արցախում ծանր մարտերից հետո հրադադար հաստատվեց, սակայն դրան հաջորդող մի քանի օրվա ընթացքում տեղեկություններ էին շրջանառվում Ստեփանակերտի մատույցներում ադրբեջանական գործողությունների մասին:

Խոսքն այն մասին չէր, որ ադրբեջանցիները Ստեփանակերտի տարբեր թաղամասերի մոտակայքում շրջում էին, այլ կոնկրետ գործողության, որը ինչպես ավելի ուշ պարզվեց, թուրքական «Կոմանդոների» մասնակցությամբ էր եղել:

Թուրքական ստորաբաժանումները, որոնք 44-օրյա պատերազմից հետո տեղակայվել էին Շուշիի և Քաշաթաղի ուղղությամբ, հրադադարի հաստատումից հետո փորձել էին ներխուժել Ստեփանակերտ:

Բացի նրանից, որ ներխուժման փորձը հայկական ուժերի կողմից կատաղի դիմադրության էր հանդիպել, հատկապես շատ արդյունավետ մեր դիպուկահարներն էին գործել, այլ թուրքական և ադրբեջանական հրամանատարության համար կոնֆլիկտի պատճառ էր դարձել:

Մինչև այժմ դեռ անհայտ պատճառներով, թուրքերը, իմ տպավորությամբ, ադրբեջանցիների հետ չհամաձայնեցված, ինչ-որ գործողություն էին նախաձեռնել, որը հետագայում Բաքվի Անկարա զանգերի պատճառ դարձավ:

Միգուցե, թուրքերը խնդիր ունեին ցույց տալու, որ այդ օրերի` նաև օպերացիայի ակտիվ մասնակից են` նպատակ ունենալով թեման Բաքու-Անկարա առևտրում օգտագործել: Միգուցե դա այն թեմայի էլեմենտներից էր, որը ամիսներ առաջ արտացոլվեց Բաքու-Անկարա քաղաքական փոխհրաձգությամբ, երբ Էրդողանը 44-օրյա պատերազմում իր երկրի մեծ դերի մասին էր խոսել, իսկ Ադրբեջանից փորձում էին հերքել:

Տեղի ունեցած ողբերգությունը դեռ հնարավորություն չի տվել ամբողջությամբ գնահատելու այն իրադրությունը, որը ձևավորվել էր 2020 պատերազմից հետո և արտացոլվել մինչև 2023 թվականի սեպտեմբեր, սակայն այս մասով ևս խորքային ուսումնասիրության խիստ կարիք կա»:

դիտվել է 187 անգամ
Լրահոս
Հայաստանն ու Ադրբեջանը կարևոր հնարավորություն են ստացել. Էրդողան Իսրայելական օդուժը նոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին Կրակnցներ՝ Տավուշում․ 40-ամյա տղամարդն անկանոն կրակոցներ է արձակել Երևան քաղաքում 2 հոգով առևանգել են կնոջ և բռնության ենթարկել․ մեկ անձ կալանավորվել է, մյուսին ձերբակալելու որոշում է կայացվել Երևանում ծեծկռտուքն ավարտվել է դանակաhարությամբ․ մանրամասներ Երևան քաղաքի ժամանակավոր կոալիցիոն 9%-ոց «իշխանության» հերթական ՍՈՒՏԸ (տեսանյութ) Կանադան խոսում է այս կարևոր հարցերի մասին, Հայաստանը՝ ոչ․ Գեղամ Ստեփանյան Փաշինյանն ու Էրդողանը Նյու Յորքում բանակցություններ կվարեն Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել նիստին Միջանկյալ սահմանափակումներ պետք է մտնեն նաև ավտոբուսում և տրոլեյբուսում ԵՄ երկրների դեսպանները` Մարգարայի անցակետում Կանադայի արտաքին գործերի նախարարը կարևորում է Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացումը Երկրորդ նախագահը դատական նիստի վերաբերյալ ծանուցում չի ստացել․ գրասենյակի ղեկավար Հայաստանը ողջունում է սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում «Հանուն ապագայի դաշնագրի» ընդունումը․ ԱԳՆ Նման հնարավորություն բացառել չի կարելի «Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագիրքն ուղղակի խոտան է. Դեմոյան 2023-ի սեպտեմբերի այս օրերին Արցախում մի ուշագրավ դրվագ գրանցվեց, որը քննարկման առարկա չդարձավ Ի՞նչ են պայմանավորվել կաթողիկոսն ու Բագրատ Սրբազանը հանրահավաքից առաջ Ծեծի է ենթարկվել Վանո Սիրադեղյանի որդին, մայրը նրան հայտնաբերել է կապտուկներով Ձերբակալվել է Հովտաշենի ՔՊ-ական գյուղապետը Հայաստանում ընդդիմության պահանջը հրատապ է դարձել. Ստեփան Դանիելյան Ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդի կինն ու 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց «Դեպքից մի ամիս անց քիչ-քիչ հիշողությունս վերականգնվում է»․ հետախուզվող վարորդի գրառումը Նոր կարգավորումներ տաքսի ծառայության ոլորտում․ ովքե՞ր ու ինչպե՞ս պետք է հայտարարագրեն եկամուտները (տեսանյութ) Հեռու պահենք Հայաստանը տարածքային ամբողջականությունը խաթարող բոլոր տեսակի զիջումներից ու համաձայնագրերից. Արամ Ա
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am