«Դեպքից մի ամիս անց քիչ-քիչ հիշողությունս վերականգնվում է»․ հետախուզվող վարորդի գրառումը

Սեպտեմբերի 20-ին, ընտանիքի 3 անդամների մահվան գործով հետախուզվող BMW-ի վարորդը՝ Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանը ներկայացել է ոստիկանություն։ Նա ձերբակալվել է։

ՔԿ-ից հայտնել էին, որ փախուստի դիմած վարորդը հատել էր ՀՀ սահմանը, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

Արմեն Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել՝ հայտնելով, որ դեպքից մեկ ամիս անց հիշողությունը քիչ-քիչ վերակագնվում է։ Նա վստահեցրել է, որ այս ընթացքում Հայաստանից չի բացակայել, քանի որ անձնագիրն ու վարորդական վկայականը ոստիկանների մոտ է եղել․ «Վստահ եմ՝ արդարությունը մշտապես հաղթում է։ Մի դատվիր որ չդատվես»,- հրապարակած նամակում գրել էր հետախուզվող վարորդը։

Հիշեցնենք՝ 2024 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կիլոմետր հատվածում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում, իրար են բախվել BMW X3 3.01 մակնիշի և HONDA FTT 1.3 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով HONDA FTT 1.3 մեքենայի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել են, իսկ նրանց 8-ամյա որդին, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն», որտեղ, գիտակցության չգալով, ևս մահացել է:

դիտվել է 166 անգամ
Լրահոս
Ի՞նչ են պայմանավորվել կաթողիկոսն ու Բագրատ Սրբազանը հանրահավաքից առաջ Ծեծի է ենթարկվել Վանո Սիրադեղյանի որդին, մայրը նրան հայտնաբերել է կապտուկներով Ձերբակալվել է Հովտաշենի ՔՊ-ական գյուղապետը Հայաստանում ընդդիմության պահանջը հրատապ է դարձել. Ստեփան Դանիելյան Ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդի կինն ու 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց «Դեպքից մի ամիս անց քիչ-քիչ հիշողությունս վերականգնվում է»․ հետախուզվող վարորդի գրառումը Նոր կարգավորումներ տաքսի ծառայության ոլորտում․ ովքե՞ր ու ինչպե՞ս պետք է հայտարարագրեն եկամուտները (տեսանյութ) Հեռու պահենք Հայաստանը տարածքային ամբողջականությունը խաթարող բոլոր տեսակի զիջումներից ու համաձայնագրերից. Արամ Ա 18-ամյա քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային Վանդալիզմի է ենթարկվել Ալեքսանդր Մասլյակովի գերեզմանը «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան»-ի դիմաց վրաերթ են ենթարկել 32-ամյա կնոջ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել. նոր տվյալներ՝ զոհերի թվից Մտնում ենք պայքարի ինտենսիվ և հետևողական փուլ Այո, Փաշինյանն ընտրվեց երկու անգամ, բայց ոչ երբեք իր այսօրվա տարած քաղաքականության համար. Փափազյան Մինչև այսօր պաշտոնական Երևանը հայցեր չի ներկայացրել ադրբեջանցիների ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ Համոզված եմ, որ էկրանից այն կողմ կլինեն մարդիկ, ովքեր կասեն՝ սուգդ սգա, բայց... ՀՀ գլխավոր դատախազը պետք է Փաշինյանի դեմ գործ հարուցեր. Բալայան Երևանում մեքենան բախվել է արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. 2 մարդ տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ Այդ կռիվը տվել ենք, մեր վրա մահակներ են կիրառել, նռնակներ նետել, բայց դուք աննահանջ կռվել եք մինչև վերջ Սա մարդկային գործոն է, ստիպված ենք` հակառակորդ պետության շահերը պաշտպանող իշխանություններին դեմ լինել. Ամալյան Իրանի ածխահանքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է Սա այն հանգրվանն է, որտեղ մեր համակիրները, պայքարի ընկերները հետագա հարցերի պատասխանները պետք է ստանան. Գառնիկ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am