Իսրայելական բանակը ծովից ռմբակոծել է հարավային Լիբանանի տարածքները
Իսրայելական բանակը ռմբակոծել է հարավային Լիբանանի տարածքները։
Լիբանանյան ալիքները հաղորդել են ծովից իսրայելական հարձակման մասին Ադլոնի ափերի մոտ՝ Տյուրոսի և Սիդոնի միջև:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Իսրայելի հարձակվում է Լիբանանում «Հըզբոլլահի» թիրախների վրա:
Գալիլեայի և Գոլանի մի քանի բնակավայրերի բնակիչներին տեղական իշխանությունները խնդրել են մնալ պահպանվող տարածքների մոտ, գրում են իսրայելական լրատվամիջոցները։ Իսրայելական ավիացիան մի շարք ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին և Բեքաայի բարձունքների արևմտյան հատվածներին, հայտնէլ է «Al Manar»-ը։