Պաշտպանենք անկախությունը՝ Հայաստանը հեռու պահելով տարածքային ամբողջականությունը խաթարող բոլոր տեսակի զիջումներից

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ուղերձը ՀՀ անկախության օրվա կապակցությամբ․

«Այսօր 21 Սեպտեմբեր է. Հայաստանի Հանրապետութեան անկախութեան օրն է. այլ խօսքով, սովորական օր չէ՛, պէտք չէ՛ ըլլայ իւրաքանչիւր հայու եւ ողջ հայութեան համար։ Մեր պատմութեան ընթացքին Հայաստանի անկախութեան համար պայքարեցանք, ստեղծագործեցինք, նոյնիսկ արիւն թափեցինք այն խոր գիտակցութեամբ, որ անկախութիւնը Աստուածատուր իրաւունք է եւ, հետեւաբար, սրբազան արժէք է եւ անոր անվթար պահպանումը ու պաշտպանութիւնը պարաւորութիւնն է իւրաքանչիւր հայու։

Այսօր, երբ կը նշենք անկախութիւնը Հայաստանի, հարկ է անդրադառնալ, թէ ի՞նչ է մեր պարտաւորութիւնը ու իրաւունքը անոր նկատմամբ։ Այսօ՛ր մանաւանդ, երբ կը նայինք անկախ Հայաստանին, կ՚անդրադառնանք, որ ան ահաւոր տագնապներով է շրջապատուած, ներքին թէ արտաքին, հեռաւոր թէ մօտաւոր։ Տագնապներ, որոնք կրնան խախտել Հայրենիքին անկախութեան հիմերը, նոյնիսկ հարցականի տակ առնելով անոր ինքնանկախ գոյութիւնը։ Ճի՛շդ է, պէտք չէ յուսահատ ու յոռետես ըլլալ. սակայն, իրապաշտ արժեւորումը Հայաստանին պարզած ներկայ կացութեան մեզ կ՚առաջնորդէ իրատեսութեան եւ, անկասկած, իրատեսութիւնը մեզ պէտք է մղէ հաւաքական կամքով ու գիտակից յանձնառութեամբ պաշտպանելու Հայաստանի անկախութիւնը՝ զայն հեռու պահելով անոր հողային ամբողջականութիւնը ու անվտանգութիւնը խաթարող բոլոր տեսակի մօտեցումներէ, զիջումներէ ու համաձայնագրերէ։

Եկեղեցին բոլոր ազգերու կեանքին մէջ միշտ եղած է անկախութեան կողքին՝ զայն նկատելով իր առաքելութեան էական տարածքներէն մէկը։ Այսպէս եղած է մանաւանդ հայ եկեղեցին մեր ազգի պատմութեան ընթացքին՝ գործնապէս արտայայտելով իր ամուր կեցուածքը այն բոլոր փորձերուն նկատմամբ, որոնք կրնային խաթարել Հայրենիքին անկախութիւնը։ Նայինք մեր անցեալին, որպէսզի կարենանք Հայրենիքի ներկան արժեւորել եւ համապատասխան մօտեցումներ ճշդել՝ անոր անկախութիւնը աւելի ամուր հիմերու վրայ դնելու սրբազան նախանձախնդրութեամբ։

Հետեւաբար, մեր ժողովուրդին միասնակամութիւնը համահայկական օրակարգի մը շուրջ՝ ոյժերու համախմբումով եւ մեր հաւաքական վճռակամութեան ամրացումով աւելի քան հրամայական է մեր պատմութեան վճռադրոշմ այս հանգրուանին։

Ա՛յս է պատգամը Հայաստանի Հանրապետութեան անկախութեան տօնին»։

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Վիլայեթ, վիլայեթ… դառել ենք ադրբեջանի ռայոն. Ռուբեն Մելիքյան Իրանի արտգործնախարարը ժամանել է ԱՄՆ Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Աշտարակում. հայտնաբերվել է կրակոցի հետքերով «Toyota»-ն Վարդանը հայտնի բասկետբոլիստ դառնալ չհասցրեց, բայց ոգեշնչում է բասկետբոլային հաղթանակների Լափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազություն Հայտնի է՝ երբ տեղի կունենա Արտաշես Գեղամյանի հոգեհանգստի և հրաժեշտի արարողությունները «Ատլետիկո»-ն օգնությամբ դիմել է սոցցանցերի իր բաժանորդներին Դիտավորությո՞ւն չէր երկու տարի առաջ այս օրը Հայրենիքի Հայրերի ու Հայրենիքի Մայրերի նկատմամբ ցուցադրական բռնությունը. Ղազարյան Ալեքսանդր Լապշինին ազատ են արձակել Դոնբաս այցից հետո Մոսկվայում հանդիպեցինք ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ. Թևանյան Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը կարգադրել է ապամոնտաժել Ռադիոլուրի սենյակում տեղադրված ժամացույցները եւ թողնել միայն Երեւանի ժամանակը ցույց տվողը Ու այս տգետը աշխատել է պատմության ուսուցիչ... Անկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ Մանուկյան Լապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնում Երևանյան գազալցակայանում պայթյունից տուժած 3 անձանցից 2-ն են հոսպիտալացվել. մանրամասներ «Հըզբոլլահ»-ը գնդակոծում է Իսրայելի հյուսիսային շրջանները Իսրայելական բանակը ծովից ռմբակոծել է հարավային Լիբանանի տարածքները Արտակարգ դեպք՝ Կոտայքում. մի քանի տոննա կշռող բազալտե քարերից մեկը բախվել է խաչքարին ու պատվանդանին Արտակարգ դեպք՝ Կոտայքում. մի քանի տոննա կշռող բազալտե քարերից մեկը բախվել է խաչքարին ու պատվանդանին TikTok-ը ջնջել է «Sputnik»-ի օգտահաշիվները. ինչ է հայտնի Պաշտպանենք անկախությունը՝ Հայաստանը հեռու պահելով տարածքային ամբողջականությունը խաթարող բոլոր տեսակի զիջումներից Մայր Աթոռի միաբաններն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն Երևանում 22-ամյա տղամարդը հայտնել է, որ իր վրա ատրճանակով զինված հարձակում է տեղի ունեցել Պահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ Կոնգրեսում Կմնա՞նք այնպիսին, ինչպիսին ենք հիմա, թե՞ կվերադառնանք ակունքներին` վերագտնելով նախնիների մեծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am