Պահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ Կոնգրեսում
Միացյալ Նահանգների օրենսդիրները, հայ համայնքի փաստաբանները, կոալիցիոն գործընկերները և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումը վերապրածները հավաքվել են Կոնգրեսում հրավիրված միջոցառմանը՝ հիշատակելու 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի ռազմական հարձակման և ԼՂ-ի էթնիկ զտումների անպատժելիության տարելիցը։
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումը 10 ամիս շրջափակումից հետո ավարտվեց ավելի քան 120,000 բնիկ հայերի՝ իրենց պատմական հայրենիքից տեղահնմամբ։