«Քամեդի Քլաբի» փակման մասին լուրը կատակ էր

Վերջին օրերին ռուսական մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե ТНТ հեռուստաալիքը փակում է Արթուր Ջանիբեկյանի հանրահայտ «Քամեդի քլաբը»։ Թեման լայն քննարկման առարկա էր դարձել. Ռուսաստանում սթենդ-ափ ժանրի առաջատարի փակումը անտարբեր չէր թողել ո՛չ սոցիալական ցանցերի օգտատերերին, ո՛չ լրագրողներին, ոչ էլ նույնիսկ հասարակական և քաղաքական գործիչներին։

Անսպասելի հրապարակ եկած այս տեղեկությունը կարելի էր ֆեյք համարել, եթե չլիներ «Քամեդիի» ռեզիդենտ Գարիկ Խարլամովի բազմանշանակ գրառումը՝ ի պատասխան հարցումներին. բառացիորեն՝ «Այո, ամեն լավ բան մի օր ավարտվում է, սա էլ ավարտվեց»։

Սակայն, երեկ հաղորդման հերթական եթերը գլխիվայր շրջեց իրավիճակը ու բացահայտեց «Քամեդիի» փակման մասին լուրերի իմաստը։ Թողարկան հենց սկզբից հաղորդավար Պավել Վոլյան հայտարարեց նախորդ եթերաշրջանի փակման և «Քամեդի Քլաբի» նոր եթերաշրջանի մեկնարկի մասին։ Նա խոսքը փոխանցեց ակումբի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանին, որը շնորհակալություն հայտնեց իր բոլոր գործընկերներին 20-ամյա աշխատանքի համար ու ազդարարեց նոր եթերաշրջանի մեկնարկը (տես տեսանյութը):

Մի խոսքով, պարզվեց, որ սեփական փակման մասին լուրերը հենց «Քամեդիի» փիառ կատակն էր։ Արդյունքում բոլորը գոհ մնացին՝ և՛ հաղորդման միլիոնավոր երկրպագուները, և՛ «Քամեդին», որը տեղեկատվական դաշտում հնարամիտ հնարքի միջոցով կարողացավ հերթական անգամ սևեռել իր վրա հեռուստադիտողների ուշադրությունը:

դիտվել է 284 անգամ
Լրահոս
Ու այս տգետը աշխատել է պատմության ուսուցիչ... Անկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ Մանուկյան Լապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնում Երևանյան գազալցակայանում պայթյունից տուժած 3 անձանցից 2-ն են հոսպիտալացվել. մանրամասներ «Հըզբոլլահ»-ը գնդակոծում է Իսրայելի հյուսիսային շրջանները Իսրայելական բանակը ծովից ռմբակոծել է հարավային Լիբանանի տարածքները Արտակարգ դեպք՝ Կոտայքում. մի քանի տոննա կշռող բազալտե քարերից մեկը բախվել է խաչքարին ու պատվանդանին Արտակարգ դեպք՝ Կոտայքում. մի քանի տոննա կշռող բազալտե քարերից մեկը բախվել է խաչքարին ու պատվանդանին TikTok-ը ջնջել է «Sputnik»-ի օգտահաշիվները. ինչ է հայտնի Պաշտպանենք անկախությունը՝ Հայաստանը հեռու պահելով տարածքային ամբողջականությունը խաթարող բոլոր տեսակի զիջումներից Մայր Աթոռի միաբաններն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն Երևանում 22-ամյա տղամարդը հայտնել է, որ իր վրա ատրճանակով զինված հարձակում է տեղի ունեցել Պահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ Կոնգրեսում Կմնա՞նք այնպիսին, ինչպիսին ենք հիմա, թե՞ կվերադառնանք ակունքներին` վերագտնելով նախնիների մեծությունը Լեհաստանում ջրհեղեղի պատճառած վնասը գնահատվել է շուրջ 1 միլիարդ դոլար «Քամեդի Քլաբի» փակման մասին լուրը կատակ էր Կալանավորվել է «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Սերոբ Գասպարյանը Լապշինին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան Սեբաստիայի փողոցում պայթյուն է եղել. կա 3 տուժած Զելենսկին պատմել է Թրամփի հետ գալիք հանդիպման և Հարիսի հետ բանակցություններից ակնկալիքների մասին ՔՊ-ական Հակոբ Ասլանյանն ուղղագրական սխալով է շնորհավորել Հայաստանի Անկախության տոնը Դիլիջանի ոլորաններում բեռնատարի կցորդիչը հայտնվել է ճանապարհի ոչ երթևեկելի հատվածում Վթար՝ Ձորաղբյուր գյուղի ամառանոցների մոտակայքում հրդեհի բռնկմամբ Մեկ տարի առաջ այս օրը Ինձ համար Արցախի հարցը չի կարող փակվել․ ես չեմ հրաժարվելու Հայկական հարցից
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am