Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի սեփական ապագան որոշելու իրավունքին. Բայդեն

Մենք աջակցում ենք ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու Ձեր շարունակական հանձնառությանը: Ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շնորհավորական ուղերձում՝ հղված Նիկոլ Փաշինյանին

«Հարգելի պարոն վարչապետ,


Միացյալ Նահանգների ժողովրդի անունից մեր բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին Անկախության 33-րդ տարեդարձի առիթով։ Հայաստանն ու Միացյալ Նահանգները, կապված լինելով մեր ժողովուրդների միջև խորը կապերով, միասին աշխատում են ստեղծելու ավելի լավ ապագա, այդ թվում՝ բարձրացնելով մեր հարաբերությունները դեպի ռազմավարական գործընկերություն: Սա կխթանի մեր համագործակցությանն ամբողջ ծավալով՝ սկսած անվտանգության և պաշտպանության մեր գործընկերության ամրապնդումից մինչև մաքուր էներգիայի և առևտրի դիվերսիֆիկացման մեր նախաձեռնությունների արագացում: Այս ռազմավարական գործընկերությունը նաև կօժանդակի ժողովրդավարական ուղուն միտված Հայաստանի շարունակական ջանքերին՝ քաղաքացիական գործողությունների, լավ կառավարման, օրենքի գերակայության և հակակոռուպցիոն միջոցառումների միջոցով։ Սրանք արժեքներ են, որոնք կիսում են թե՛ ամերիկացիները և թե՛ հայերը:

Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սեփական ապագան որոշելու իրավունքին։ Մենք աջակցում ենք ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու

Ձեր շարունակական հանձնառությանը: Եվ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ հետ աշխատելուն և շարունակելու ձևավորել ապագա, որտեղ յուրաքանչյուրը կարող է ապրել արժանապատվությամբ, անվտանգ»:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Զելենսկին պատմել է Թրամփի հետ գալիք հանդիպման և Հարիսի հետ բանակցություններից ակնկալիքների մասին ՔՊ-ական Հակոբ Ասլանյանն ուղղագրական սխալով է շնորհավորել Հայաստանի Անկախության տոնը Դիլիջանի ոլորաններում բեռնատարի կցորդիչը հայտնվել է ճանապարհի ոչ երթևեկելի հատվածում Վթար՝ Ձորաղբյուր գյուղի ամառանոցների մոտակայքում հրդեհի բռնկմամբ Մեկ տարի առաջ այս օրը Ինձ համար Արցախի հարցը չի կարող փակվել․ ես չեմ հրաժարվելու Հայկական հարցից «Ազգակործան պատուհասը» դարձյալ ակնարկում է, որ իր բերած «Իրական Հայաստանով» ենք դարձել իրական անկախության տեր. Սուրենյանց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունը Հայաստանում ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է հայ ժողովրդին Ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը անկասկած, համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնարար շահերին. Պուտինը՝ Փաշինյանին Արշակ Կարապետյանի շնորհավորանքը անկախության տոնի առթիվ Կոտայքի մարզից Երևանի «Մուրացան» հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Մինսկը կողմ է Երևանի հետ կառուցողական երկխոսությանը. Լուկաշենկո Կատարվեց Հանրապետական մաղթանք Հայաստանի անկախության տոնի առիթով ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ ՀՅ Դաշնակցության համար հայոց անկախ պետականությունը եղել և մնում է անսակարկելի արժեք Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի սեփական ապագան որոշելու իրավունքին. Բայդեն «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորին տևական ժամանակ խոշտանգել, ապա՝ սպանել են Վերահաստատում եմ ՀՀ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու հանձնառությունը. Տոկաև Կա՛մ վախեցած են, կա՛մ իրենք են կազմակերպել․․․ (video) Փաշինյանի անունից ծաղկեպսակը գաղտնի բերվեց Եռաբլուր․ Ռազմական ոստիկանությունը հսկում է այն (video) Այստեղ ամփոփված հերոսները իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար․ Հովհաննիսյան Խոսելու սիրտ չունեմ․ ցավ ու տառապանք է․ Րաֆֆի Հովհաննիսյան (video) Անկախության օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահի անունից առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» պանթեոնում Ադրբեջանցիներն էլ են ասել՝ ով է իրականում «հայրենասեր» Նիկոլը․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am