«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորին տևական ժամանակ խոշտանգել, ապա՝ սպանել են

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորին պարբերաբար ծեծել, ապա՝ սպանել են, իսկ ՔԿՀ աշխատակիցները քայլեր չեն ձեռնարկել՝ լարված հարաբերություններ ունեցող կալանավորներին առանձին խուցեր տեղափոխելու համար։ Դեպքը տեղի է ունեցել ավելի քան երկու տարի առաջ՝ 2021թ․ հոկտեմբեր ամսին։ Բանտախցում սպանության համար դատարանի առջև կանգնել են սպանություն կատարած կալանավորը, իսկ դեպքից շուրջ երեք տարի անց՝ նաև ՔԿՀ անվտանգության աշխատակիցները։ Միևնույն ժամանակ, առ այս պահը հայտնի չէ՝ ինչու մեղադրյալի աթոռին չեն հայտնվել առավել խոշոր ձկներ, արդյոք նրանք տեղեկացված չեն եղել, թե ինչ է կատարվում՝ իրենց հսկողության ներքո գտնվող քրեակատարողական հիմնարկում։

Այսպես, բոլորովին վերջերս ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով «Արմավիր» ՔԿՀ պաշտոնյաների կողմից ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով արձանագրված կալանավորի սպանության դեպքի մասին։ Ըստ դատախազության՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պաշտոնատար անձինք ոչ պատշաճ հսկողություն են իրականացրել քրեակատարողական հիմնարկի խցում պահվող անձանց նկատմամբ. արդյունքում չի բացահայտվել քրեակատարողական հիմնարկում պահվող անձի՝ խցակցի կողմից պարբերաբար բռնության ենթարկվելու դեպքը, ինչը հանգեցրել էր վերջինիս սպանության։

«Պարզվել է նաև, որ 2022 թվականի հոկտեմբերի 13-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մասնաշենքի պահակետի շուրջօրյա հերթափոխում ընդգրկված անվտանգության ապահովման բաժնի երեք աշխատակիցները՝ Ա.Խ.-ն, Խ.Խ.-ն և Մ.Զ.-ն, պարտավոր լինելով ի թիվս այլնի իրականացնել խցերում պահվող անձանց վարքագծի նկատմամբ հսկողություն՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կալանավորված անձանց կամ դատապարտյալների կասկածելի վարքագծի նկատմամբ, ինչպես նաև սպանության կամ անձի առողջությանը ծանր վնաս հասցնելու նախանշաններ հայտնաբերելիս հայտարարել երրորդ աստիճանի տագնապ և այդ մասին զեկուցել մասնաշենքի ավագին, պատշաճ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացրել են կալանավորված անձի՝ Ա.Յ.-ի մահը (դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության, ինչպես նաև դատաբժշկական փորձագետի ցուցմունքի համաձայն՝ Ա.Յ.-ի մահվան հետ ուղղակի պատճառական կապի մեջ գտնվող մարմնական վնասվածքները պատճառվել են նրա կենդանության օրոք և ունեցել են մահվանից րոպեների և ժամերի վաղեմություն)»,- հաղորդել էր դատախազությունը՝ նշելով, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն), երկու անձի մասով գործն ուղարկվել է դատարան, մեկ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նշենք, որ բուն սպանություն կատարած անձի դրվագով գործն արդեն երկու տարի է, ինչ դատարանում է։


Պարզվում է, սակայն, սպանություն կատարած անձը և խցում սպանված կալանավորը լարված հարաբերություններ են ունեցել։ Մասնավորապես, Ա․ Հ․-ն մեղադրվում էր 2021թ․ օգոստոսին ավտոմեքենա հրկիզելուն օժանդակելու մեջ, այդ դրվագով մեղադրյալ լինելով՝ նա հայտնվել էր «Արմավիր» ՔԿՀ-ում, հետագայում նույն՝ «314» խուց է տեղափոխվել Ա․ Յ․-ն, որը մեղադրվում էր հորը ծեծելով սպանելու մեջ։ Ա․ Հ․-ն Ա․ Յ․-ից պահանջել էր կալանքի ժամկետի երկարացման դեպքում չվերադառնալ նույն խուց՝ սպառնալով, որ հակառակ դեպքում վերջինիս համար վատ կլինի, քանի որ չի ցանկացել նույն խցում պահվել իր հորը սպանելու մեջ մեղադրվող, ինչպես նաև խցում ընդունված վարվելակերպի կանոններին չհետևող անձի հետ։ Կալանքի ժամկետի երկարացումից հետո Ա․ Յ․-ն հրաժարվել է մեկնել, վերադարձել է՝ նույն խուց, ինչից հետո Ա․ Հ․-ն շուրջ յոթ օր՝ հոկտեմբերի 5-13-ը խոշտանգել է սպանված կալանավորին՝ ձեռքերով և ոտքերով հարվածել, կապել նրա ոտքերը, սեղմել պարանոցը, սուր եզր ունեցող, քննությամբ չպարզված առարկայով կամ գործիքով հասցրել կտրվածքներ՝ նման գործողություններով տևական ժամանակահատվածում Ա․ Յ․-ին պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տարապանքներ, որի ընթացքում Ա․ Յ․-ի մարմնի վրա առաջացել են մարմնական վնասվածքներ։ Բացի այդ, Ա․ Հ․-ի կողմից բռնություն եղել է նաև կալանավորի մահվան օրը՝ հոկտեմբերի 13-ին, երբ Ա․ Հ․-ն որոշել էր «պատժել» Ա․ Յ․-ին՝ հորը սպանելու, վարվելակերպի կանոնները չպահելու, այդ թվում՝ անմիջականորեն իր վերևի մահճակալի վրա քնելու պայմաններում 2022 թվականի հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը անկողնում միզելու պատճառով։ Նույն օրը երեկոյան Ա․ Յ․-ն ստացված վնասվածքներից մահացել է։ Այս դրվագով գործը դատարանում է արդեն երկու տարի, գտնվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 275 անգամ
Լրահոս
«Քամեդի Քլաբի» փակման մասին լուրը կատակ էր Կալանավորվել է «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Սերոբ Գասպարյանը Լապշինին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան Սեբաստիայի փողոցում պայթյուն է եղել. կա 3 տուժած Զելենսկին պատմել է Թրամփի հետ գալիք հանդիպման և Հարիսի հետ բանակցություններից ակնկալիքների մասին ՔՊ-ական Հակոբ Ասլանյանն ուղղագրական սխալով է շնորհավորել Հայաստանի Անկախության տոնը Դիլիջանի ոլորաններում բեռնատարի կցորդիչը հայտնվել է ճանապարհի ոչ երթևեկելի հատվածում Վթար՝ Ձորաղբյուր գյուղի ամառանոցների մոտակայքում հրդեհի բռնկմամբ Մեկ տարի առաջ այս օրը Ինձ համար Արցախի հարցը չի կարող փակվել․ ես չեմ հրաժարվելու Հայկական հարցից «Ազգակործան պատուհասը» դարձյալ ակնարկում է, որ իր բերած «Իրական Հայաստանով» ենք դարձել իրական անկախության տեր. Սուրենյանց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունը Հայաստանում ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է հայ ժողովրդին Ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը անկասկած, համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնարար շահերին. Պուտինը՝ Փաշինյանին Արշակ Կարապետյանի շնորհավորանքը անկախության տոնի առթիվ Կոտայքի մարզից Երևանի «Մուրացան» հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Մինսկը կողմ է Երևանի հետ կառուցողական երկխոսությանը. Լուկաշենկո Կատարվեց Հանրապետական մաղթանք Հայաստանի անկախության տոնի առիթով ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ ՀՅ Դաշնակցության համար հայոց անկախ պետականությունը եղել և մնում է անսակարկելի արժեք Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի սեփական ապագան որոշելու իրավունքին. Բայդեն «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորին տևական ժամանակ խոշտանգել, ապա՝ սպանել են Վերահաստատում եմ ՀՀ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու հանձնառությունը. Տոկաև Կա՛մ վախեցած են, կա՛մ իրենք են կազմակերպել․․․ (video) Փաշինյանի անունից ծաղկեպսակը գաղտնի բերվեց Եռաբլուր․ Ռազմական ոստիկանությունը հսկում է այն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am