Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Փարաքարում. տեղաբնակները փակել են ճանապարհը

Արդեն 3 ժամից ավելի է՝ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Փարաքար գյուղի հազարից ավելի բնակիչներ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Զվարթնոց օդանավակայանի խաչմերուկում՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և արդարացիորեն բարձրաձայնում են, որպեսզի Արմավիրի Մեծն մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վերջ տա իր ոստիկանական հակումներին և Փարաքար գյուղի անդորրը չխաթարի: Ֆոտոլրագրողի հետ զրույցում փարաքարցիներն ասում էին. «Մարզպետը մի օր քնել, հելել ու որոշել է, որ մեր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Վարազդատ Հակոբյանին և դպրոցի մի քանի աշխատակիցների պետք է ազատի աշխատանքից: Հետաքրքիր է՝ մարզպետը, որ պաշտոնավարման ընթացքում երևի չի հետաքրքրվել դպրոցի կյանքով, որտեղի՞ց է որոշել, որ տնօրենը պետք է ազատվի աշխատանքից: Մենք մեր տնօրենից գոհ ենք, նա և կոլեկտիվի անդամները մեր երեխաներին ավելի շատ են ուսում տվել քան Մեծն մարզպետը: Բավական է արդեն, հոգնել ենք Ղահրամանյանի կամակատար որոշումներից ու խնդրում ենք կառավարությանը, որպեսզի հետամուտ լինեն, որ մարզպետը, ըստ մեր կարծիքի, իր անօրինական որոշումը չեղյալ հայտարարի: Հակառակ դեպքում՝ մենք կառավարությանն ու մարզպետին կապացուցենք, որ՝ գյուղ կանգնի գերան կկոտրի»: Այս պահին նշված վայր են ժամանել նաև Ոստիկանության Էջմիածնի բաժնի մեծ թվով աշխատակիցներ ՝ Էջմիածնի ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Քիչ առաջ գյուղացիները ճանապարհը բացեցին՝ դրսևորելով բարի կամք, սակայն սպառնում են՝ եթե մարզպետը իր որոշումը չվերանայի, ապա մեր ու մանուկ, ահել ու ջահել օդանավակայանի ճանապարհը փակելու են:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը հարձակման է ենթարկվել Ալեն Սիմոնյանը հրաժարվում է մանդատից Կոչուբաևի նկատմամբ դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը․ «Իշխանություն» Արծվիկ Մինասյանը հրապարակել է ՀՀ քաղաքացիների Հայաստան ժամանման ԱԱԾ վիճակագրությունը Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար Լարված իրավիճակ․ «Ոստիկանները սպանել են տղայիս», «էդ գլխարկդ գիտե՞ս՝ ինչ կանեմ»․ սպանվածի մայր (video) ԱՀԱԶԱՆԳ․ Ադրբեջանը Հայաստանի քաղաքացիներից գաղտնի տեղեկություններ հավաքելու հնարավորություն կստանա (video) Եկեք ձեզ պատմեմ՝ ի՞նչ է անում կառավարությունը ձեր հեռախոսների ու անձնական տվյալների հետ․Հովհաննիսյան (video) Հանկարծ չշշկռվեք․ Հայկ Մամիջանյանը՝ Կառավարության դիմաց (video) Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան (video) Ուրսուլա ֆոն դեր Լայե՛ն, Հայաստանի գլորվե՞լն եք ծափահարում․ Արեգնազ Մանուկյան (video) «Ար*ունոտ Ուրսուլա....»․ Լարիսա Ալավերդյանը խայտակառակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահին (video) Դուք սեղմել եք «ար*ան մեջ թաթախված» մարդու ձեռքը․ Մենուա Սողոմոնյանը՝ ֆոն դեր Լայենին (video) Ֆոն դեր Լայեն, դուք պետք է լա՛վ լսեք այս փաստերը․ սա խայտառակություն է․ Ստեփան Դանիելյան (video) Սա ձեր վարչությունը չի․․․ Քրիստինե Վարդանյանը տեղը դրեց ՔՊ-ին (video) Մոնակոյում տեղի ունեցած պայթյունի պահին ուկրաինացի օլիգարխ Վադիմ Երմոլաևը եղել է սիրուհու հետ․ նրա ոտքերը անդամահատվել են Դեմոկրատիայի թազա մամային՝ ֆոն դեր Լայենին բարևներ․ Աղվան Վարդանյանն՝ ԱԺ-ից (video) Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը. «Իշխանություն» #ՈՒՂԻՂ. ՇՏԱՊ. Հենց հիմա Հայաստանից պատերազմ հայտարարեցին Ռուսաստանին. Արամ Սարգսյան (video) Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ. Թրամփ «Տեսեք՝ հելնեմ դիրքեր, ինչ եմ անելու. մարտական հերթապահության գնացող մարդը ստատուս ա գրում» (video) Ձեր ասածները կատարյալ անգրագիտություն են․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականին (video) Հայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. Զախարովա Կոնկրետ օրինակով ցույց եմ տալիս, որ ձեր նախագիծը բոբիկ է․ Գեղամ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am