Բաքվի ժամանակով

Աշխարհում ամեն ինչ փոփոխական է, առավել ևս մեր երկրում։ Պարզվում է, որ Հայաստանում կարելի է և փոխել ժամանակը։ Դրա համար անհրաժեշտություն չկա աներևույթ իրականության մեջ փոխել անփոփոխելին` ավազի պես հարահոս ժամը։ Պարզապես կարելի է ուղղակի հին ժամացույցը փոխարինել նորով։ Հինը ռուսական ժամացույցն էր, որը մեկ ժամով հետ էր մնում մերից։ Կյանքում ամեն ինչ հնարավոր է։ Այդ իսկ միտումով հին` ռուսական խափան ժամացույցը Հանրային ռադիոն փոխարինեց նորով` թուրքականով։ Մեկն էլ բավական չէր` պատին հայկականի հետ` կողք, կողքի կախվեց թուրքականն ու ադրբեջանականը։ Պատահական չէր, որ վարչապետը, ծռված բերանով, կատաղի վստահությամբ Ազգային ժողովի ամբիոնից համայն հայերին հայտարարում էր.

֊Մենք գուբեռնիա չենք լինի, գուբեռնիա չե’նք լինի, գուբեռնիա’…

Եվ այնպիսի մի անմարդկային զզվանքով էր գոռում, որ դիմագծերը աղճատվել ու կրակված աչքերի տակ փրչոտ մորուքի մեջ պախկված նրա ձայնը պատռվող բերանում ասես ատավիզմով տառապող մարդու բառաչանք լիներ։ Իրավիճակ էր փոխվել։ Թվում էր, թե իսկապես, մեկ ժամով հետ ենք մնացել կյանքից։ Ֆավորիտին փոխելու անհրաժեշտություն կար։ Վարչապետը կորցրել էր հյուսիսն ու հարավը և թքած, թե կկորցնի նաև պետականությունը… Թեկուզ և վիլայեթ լիներ, թուրքին հպատակ, միայն թե` գուբեռնիա չլիներ, գուբեռնիա’… Այլևս հարկ չկար ժամանակը ճշտելու համար նայելու դեպի հեռավոր հյուսիս, բավական էր աչք տնկել մերձավոր հարավին` Թուրքիայի, կամ որ ավելի ճիշտ էր, փոքր ինչ հյուսիս արևելք` Բաքվի ուղղությամբ։ Երևանյան ժամանակը նույնպես չէր կարևորվում, խնդիրը այն համահունչ դարձնելն էր թուրքականին։ Անհրաժեշտություն կար ժամանակի շունչը դառնալ, միշտ նայել, թե Բաքվի ժամանակով ժամի քանի՞սն է։ Համոզվել էր` ֆավորիտին փոխելու ժամանակն էր։ Առանց սիրեկանի նույնիսկ ռուսական կայսրուհի Եկատերինա երկրորդը չէր կարողանում դիմանալ, ուր մնաց, մի խեղճ ու կրակ երկրի վարչապետ։ Եկատերինան անունով էր երկրորդ, իսկ ի հարանց ռուս անունորդի նիկալայը առաջինն էր և վատթարագույնը շատ բաներում` գերազանցելով նույնիսկ Եկատերինային։ Իսկ ֆավորիտները գալիս էին ու գնում, այնպես ինչպես եկատերինյան մութ ու լույս սենյակներում։ Պատմությունն այսպես է եղել. Եկատերինա երկրորդ կայսրուհու ննջասենյակում Գրիգոր Օռլովին փոխարինեց Գրիգորի Պյոտոմկինը։ Նոր էր սկսվել եկատերինյան ինտրիգները Պոտյոմկինի հետ։ Պատերազմից վերադարձող Պոտյոմկինը պալատի աստիճանների վրա հանդիպում է նույն աստիճաններով իջնող Օռլովին։ Նա կայսրուհու մոտից էր ելել, այնտեղից, որտեղ գնում էր Պոտյոմկինը։ Պոտյոմկինը հարցնում է Օռլովին։

֊Ի՞նչ կա արքունիքում։

֊ Առանձնապես ոչինչ,֊ պատասխանում է Օռլովը,֊ չնայած, որ ես իջնում եմ, իսկ դու` բարձրանում…

Իսկ ի հարանց ռուս անուն որդի նիկալայը ամենևին էլ բարձրանալու խնդիր չունի։ Նա արդեն իսկ բարձրունքում է։ Միայն, թե լուծվի ֆավորիտի, կամ որ ամենաճիշտն է` ֆավորտների հարցը։ Մեր գեղում ասում են` ղոչաղ գառը` օխտը մոր ծիծ կուտի։ Նիկալային մի կուրծքն էլ բավական է, չհաշված սեփական կրծքերը, բայց դե ինչու՞ չօգտվել եղած հնարավորություններից։ Այստեղ է, որ պիտի ստուգվեր գործիքակազմը` թե ով ում կանի. դու կանե՞ս, թե՞ քեզ կանեն…

Մնում է ճշտել ժամը.

– Բաքվի ժամանակով ժամի քանի՞սն է…

Լևոն Ջավախյան

դիտվել է 321 անգամ
Լրահոս
Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել Բաքվի ժամանակով Արմե՛ն, "Բաքու" և "Անկարա" ցուցանակները տար ննջասենյակիդ պատից կախի 13 անշարժ գույք, 4 մեքենա, 150 մլն դրամ փոխառություն, 35 մլն դրամ եկամուտ․ Սերգեյ Բագրատյանի և կնոջ ունեցվածքը Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Նիկոլ Փաշինյանի՝ Վարդանյանի հասցեին հնչեցված հայտարարության կապակցությամբ Նիկոլական դատավոր «Շոու Տաթոն» մեղավոր ճանաչեց Սահմանադրական դատարանի (ՍԴ-ի) դատավոր Հրայր Թովմասյանին Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ ավտոմեքենան ընկել է Աղստև գետը. կա զոհ եւ վիրավոր «British petroleum»-ը լքում է Ադրբեջանը. Արա Պողոսյան Թուրք պաշտոնյան «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ Ադրբեջանի հետ միասնական պետություն է տեսնում «Փակ դռների հետևում ստվերային արդարադատությունը» անթույլատրելի է Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. Արթիկում «KamAZ»-ը կողաշրջվել է. կա վիրավոր Մահացել է Արտաշես Գեղամյանը «Ինչքան Հիտլերը քրիստոնյա էր, այնքան Նիկոլը հայրենասեր էր». Շարմազանով Բաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Ցավով տեղեկացանք ՌԴ-ՀՀ հարաբերության պահպանման կողմնակից Գեղամյանի մահվան մասին․ դեսպանություն «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել Բեյրութում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է ութի 9 ամիս սովամահության մատնելուց հետո Ադրբեջանը հարձակվեց ԼՂ ժողովրդի վրա․Արցախի ՄԻՊ-ի փաստարկված ելույթը՝ ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում Կութի բնակիչները ադրբեջանցիների կողմից հափշտակված անասունների դիմաց փոխհատուցումը ստացել են 70 տոկոսի չափով Կիրանցից հողերի հանձնումը խաթարել է Կիրանց գյուղի խմելու և ոռոգման ջրի համակարգերը. Սարգսյան Սենդվիչներ, բուրգերներ, խոզի և հավի շաուրմա, զովացուցիչ ըմպելիքներ․ Հ1-ը մեր հաշվին արագությո՞ւն է բացում ՊՆ նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից կբռնագանձվի 200 մլն դրամ Ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ Վախկոտ օրինախախտը. Էդգար Ղազարյան Հրայր Թովմասյանը կբողոքարկի դատավճիռը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am