Սենդվիչներ, բուրգերներ, խոզի և հավի շաուրմա, զովացուցիչ ըմպելիքներ․ Հ1-ը մեր հաշվին արագությո՞ւն է բացում

Oragir.News-ը շարունակում է ուշադրությամբ հետևել պետական տարբեր գերատեսչությունների կողմից կատարված գնումներին՝ հասկանալու համար, թե վերջիններս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վճարած հարկերից գոյացած գումարները որքանով են բարեխիղճ և նպատակային ծախսում։ Գնումների գործընթացն ուսումնասիրելիս՝ շատ հաճախ այնպիսի գնումներ ենք հայտնաբերում, որոնց նպատակահարմարությունը շատ դժվար է հիմնավորել, երբեմն՝ անհնար։

Հերթական անգամ նկատեցինք, որ ՀՀ հարկատուների վճարած գումարներից սնվող Հանրային հեռուստաընկերությունը հերթական անգամ սնունդ ձեռք բերելու նպատակով գնումներ է կատարել։ Հ1-ը «ԻԼԵՆԻԱ» ՍՊԸ-ի հետ 3 պայմանագիր է կնքել, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 235․530 դրամ։

Առաջին պայմանագիրը ստորագրվել է սեպտեմբերի 10-ին, դրա արժեքը կազմել է 40950 դրամ։ Այս պայմանագրով Հանրայինը գնել է ֆիլեով և հավով 200 գրամանոց սենդվիչներ՝ 24․000 դրամ ընդհանուր արժեքով, հավով 300 գրամանոց բուրգերներ՝ 16․800 դրամ ընդհանուր արժեքով և տոպրակ՝ 150 դրամ արժեքով։ Մատակարարման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է։

Երկրորդ պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի 13-ին, արժեքը՝ 100․620 դրամ։ Հանրայինը այս դեպքում նույնպես գնել է ֆիլեով և հավով 200 գրամանոց սենդվիչների՝ յուրաքանչյուրի արժեքը 21․000-ական դրամ, հավով 300 գրամանոց բուրգերներ՝ 28․800 դրամ արժեքով, խոզի և հավի 350 գրամանոց շաուրմաներ՝ համապատասխանաբար 15․400 և 14․000 դրամ արժեքով, ինչպես նաև տոպրակ՝ 420 դրամ արժեքով։ Այս դեպքում նույնպես մատակարարման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է։

Երրորդ պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի 18-ին, արժեքը՝ 93․960 դրամ։ Հանրայինը կրկին գնել է ֆիլեով և հավով 200 գրամանոց սենդվիչների՝ յուրաքանչյուրի արժեքը 15․000 ական դրամ, 300 գրամանոց բուրգերներ՝ 24․000 դրամ արժեքով, խոզի և հավի 350 գրամանոց շաուրմաներ՝ համապատասխանաբար 15․400 և 14․000 դրամ արժեքով, 200 գրամանոց հունական և Ցեզար աղցաններ՝ արժեքները համապատասխանաբար 4800 և 5400 դրամ, ինչպես նաև տոպրակ՝ 360 դրամ արժեքով։ Այս դեպքում նույնպես մատակարարման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է։

Հատկանշական է, որ երեք պայմանագրերի դեպքում էլ «ԻԼԵՆԻԱ» ՍՊԸ-ն սննդի մատակարարումները համաձայնել է իրականացնել Հ1-ի ներկայացրած գնային առաջարկով։

Սննդին զուգահեռ Հանրային հեռուստաընկերությունը որոշել է նաև զովացուցիչ ըմպելիքներ գնել՝ այս դեպքում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցից։ Հ1-ը վերջինիս հետ կնքել է 3 պայմանագիր՝ 17․300 դրամ ընդհանուր արժեքով։

Առաջին պայմանագիրը կնքնվել է սեպտեմբերի 16-ին՝ 5900 դրամ ընդհանուր արժեքով։ Այս պայմանագրով Հ1-ը պատվիրել է 2 լիտրանոց Coca-Cola և 1․5 լիտրանոց Fanta զովացուցիչ ըմպելիքները՝ յուրաքանչյուրը 2160-ական դրամ ընդհանուր արժեքով, 1․5 լիտրանոց Ջերմուկ հանքային ջուր՝ 560 դրամ արժեքով, 1 լիտրանոց Բոնիլատ թան, ինչպես նաև տոպրակ՝ 100 դրամ արժեքով։ Ըմպելիքների մատակարարման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է։

Երկրորդ պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի 13-ին, արժեքը՝ 5500 դրամ։ Այս դեպքում Հ1-ը գնել է 2 լիտրանոց Coca-Cola և 1․5 լիտրանոց Fanta զովացուցիչ ըմպելիքներ՝ 2580 և 2160 դրամ արժեքով, 1․5 լիտրանոց Ջերմուկ հանքային ջուր՝ 660 դրամ արժեքով։ Մատակարարման վերջնաժամկետը սեպտեմբերի 17-ն է։

Երրորդ պայմանագրով Հանրայինը 5900 դրամի զովացուցիչ ըմպելիքներ է գնել՝ նույն պայմաններով, որոնք առկա էին առաջին պայմանագրում։ Այս դեպքում պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի 14-ին, իսկ մատակարարման վերջնաժամկետը սեպտեմբերի 17-ն է։

Դատելով Հանրային հեռուստաընկերության կատարած գնումներից՝ հարց է առաջանում․ Հ1-ը Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների վճարած հաշվին սեղանի շուրջ արագությո՞ւն է բացում։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ համոզմունք էր հայտնել, որ հայերը 2 բան են արագ անում, որոնցից մեկը մեքենա քշելն է, մյուսը՝ ճաշի սեղանի շուրջ մեծ արագություն են բացում։

oragir.news

դիտվել է 391 անգամ
Լրահոս
Բաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Ցավով տեղեկացանք ՌԴ-ՀՀ հարաբերության պահպանման կողմնակից Գեղամյանի մահվան մասին․ դեսպանություն «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել Բեյրութում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է ութի 9 ամիս սովամահության մատնելուց հետո Ադրբեջանը հարձակվեց ԼՂ ժողովրդի վրա․Արցախի ՄԻՊ-ի փաստարկված ելույթը՝ ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում Կութի բնակիչները ադրբեջանցիների կողմից հափշտակված անասունների դիմաց փոխհատուցումը ստացել են 70 տոկոսի չափով Կիրանցից հողերի հանձնումը խաթարել է Կիրանց գյուղի խմելու և ոռոգման ջրի համակարգերը. Սարգսյան Սենդվիչներ, բուրգերներ, խոզի և հավի շաուրմա, զովացուցիչ ըմպելիքներ․ Հ1-ը մեր հաշվին արագությո՞ւն է բացում ՊՆ նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից կբռնագանձվի 200 մլն դրամ Ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ Վախկոտ օրինախախտը. Էդգար Ղազարյան Հրայր Թովմասյանը կբողոքարկի դատավճիռը Տղամարդը ծեծել է կնոջն ու իրենց երեխայի աչքի առաջ հինգերորդ հարկի պատուհանից դուրս նետել նրան Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների ու նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի հիմնական կասկածյալին Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Գիշեր-ցերեկ սպասում ենք՝ երբ է Իսրայելը մտնելու Լիբանան, որպեսզի «բարի գալուստ» ասենք. «Հեզբոլլահի» ղեկավար Երգչուհի Շպռոտն ամուսնացել է Բացահայտվել է շինարարական ընկերության տնօրենի կողմից պաշտոնատար անձանց 80 մլն դրամ կաշառք տալու փորձ Բացահայտվել է Իրանից Հայաստան շուրջ 31կգ թմրամիջոցի խմբաքանակի մաքսանենգության դեպք. 1 անձ կալանավորվել է Արամ Օրբելյան. Քանի դեռ Թովմասյանի գործով դատավճիռն ուժի մեջ չի մտել, այն ոչ մի հետևանք չի կարող առաջացնել «Ռադիոլուր»-ում Բաքուն «փոխարինվել» է Ստեփանակերտով Մեր երեխաների ապագան մատաղ ենք անելու, եթե․․․ այս հարցը պետք է լուծվի․ արցախցի (video) Չզարմանա՛ք՝ Նիկոլը «կպառկի ծննդատանը, ցավ կքաշի», Աննան կգոռա՝ «Նիքի՛, դու դա արեցիր»․ Տեր Մկրտչյան (video) Ռուբեն Վարդանյանը տվեց Նիկոլի իրական գնահատականը․ մանկավարժը՝ Չեխիայից (video) Հրայր Թովմասյանն իր անզիջում պահվածքով դիմադրություն է ցույց տալու սրանց․ Գառնիկ Դանիելյան (video) Արամ Օրբելյանը՝ Հրայր Թովմասյանի մեղավոր ճանաչելու որոշման մասին․ ի՞նչ է սպասվում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am