Գիշեր-ցերեկ սպասում ենք՝ երբ է Իսրայելը մտնելու Լիբանան, որպեսզի «բարի գալուստ» ասենք. «Հեզբոլլահի» ղեկավար
Եթե Իսրայելը զորքեր մտցնի Լիբանան, դա «Հեզբոլլահին» բացառիկ հնարավորություն կտա՝ հարվածելու իսրայելական բանակին։ Այս մասին հայտարարել է լիբանանյան շիա շարժման առաջնորդ Հասան Նասրալլան։ Նրա խոսքերը մեջբերում է Al-Mayadeen հեռուստաալիքը։
«Մենք հետևում ենք նրանց տանկերին, և եթե նրանք շարժվեն դեպի մեզ, մենք ուրախ կլինենք: Մենք այս սպառնալիքը կդիտարկենք՝ որպես արժեքավոր պատմական հնարավորություն, որից կօգտվենք»,- ասել է նա: