Բացահայտվել է շինարարական ընկերության տնօրենի կողմից պաշտոնատար անձանց 80 մլն դրամ կաշառք տալու փորձ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևանում շինարարական գործունեությամբ զբաղվող ընկերություններից մեկի տնօրեն Ա. Տ.-ն հիշյալ ընկերությանը պատկանող հողատարածքում կառուցապատման աշխատանքների իրականացման ընթացքում քաղաքաշինական հնարավոր խոչընդոտներից խուսափելու նպատակով պաշտոնատար անձանց փորձել է տալ 80 մլն ՀՀ դրամ կաշառք: Ակս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Տ.-ն, բազմաբնակարան շենքի կառուցապատման համար տրված շինթույլտվության ժամկետը երկարաձգելու համար Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կաշառք տալու նպատակով իր ծանոթ Գ. Գ.-ի միջոցով դիմել է Թ. Ա.-ին: Վերջինս, սակայն, նպատակ չունենալով հիշյալ հարցով դիմել որևէ պաշտոնատար անձի, կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ստանալու դիտավորությամբ, Գ. Գ.-ին վստահեցրել է, թե իբր Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց շրջանում ունի ծանոթներ, որոնք 80 մլն ՀՀ դրամ կաշառքի դիմաց կարող են կազմակերպել վերը նշված հողատարածքում կառուցապատման հնարավոր խոչընդոտները վերացնելու հարցը:

Ընդունելով պաշտոնատար անձանց կաշառք տալու առաջարկը՝ Ա. Տ.-ն Գ. Գ.-ին է փոխանցել պահանջված գումարի մի մասը՝ 40 մլն ՀՀ դրամը, որից 25 մլն ՀՀ դրամը, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Գ. Գ.-ն 2022 թվականի դեկտեմբերի 6-ին փոխանցել է Թ. Ա.-ին: Վերջինս, սակայն, ստանալով նշված գումարը, այն որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել: Այսինքն՝ Ա. Տ.-ի կողմից պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը, նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Տ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ Գ. Գ.-ին՝ 44-46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Հիշյալ երկու մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Թ. Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և հայտարարվել հետախուզում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Սենդվիչներ, բուրգերներ, խոզի և հավի շաուրմա, զովացուցիչ ըմպելիքներ․ Հ1-ը մեր հաշվին արագությո՞ւն է բացում ՊՆ նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից կբռնագանձվի 200 մլն դրամ Ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ Վախկոտ օրինախախտը. Էդգար Ղազարյան Հրայր Թովմասյանը կբողոքարկի դատավճիռը Տղամարդը ծեծել է կնոջն ու իրենց երեխայի աչքի առաջ հինգերորդ հարկի պատուհանից դուրս նետել նրան Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների ու նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի հիմնական կասկածյալին Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Գիշեր-ցերեկ սպասում ենք՝ երբ է Իսրայելը մտնելու Լիբանան, որպեսզի «բարի գալուստ» ասենք. «Հեզբոլլահի» ղեկավար Երգչուհի Շպռոտն ամուսնացել է Բացահայտվել է շինարարական ընկերության տնօրենի կողմից պաշտոնատար անձանց 80 մլն դրամ կաշառք տալու փորձ Բացահայտվել է Իրանից Հայաստան շուրջ 31կգ թմրամիջոցի խմբաքանակի մաքսանենգության դեպք. 1 անձ կալանավորվել է Արամ Օրբելյան. Քանի դեռ Թովմասյանի գործով դատավճիռն ուժի մեջ չի մտել, այն ոչ մի հետևանք չի կարող առաջացնել «Ռադիոլուր»-ում Բաքուն «փոխարինվել» է Ստեփանակերտով Մեր երեխաների ապագան մատաղ ենք անելու, եթե․․․ այս հարցը պետք է լուծվի․ արցախցի (video) Չզարմանա՛ք՝ Նիկոլը «կպառկի ծննդատանը, ցավ կքաշի», Աննան կգոռա՝ «Նիքի՛, դու դա արեցիր»․ Տեր Մկրտչյան (video) Ռուբեն Վարդանյանը տվեց Նիկոլի իրական գնահատականը․ մանկավարժը՝ Չեխիայից (video) Հրայր Թովմասյանն իր անզիջում պահվածքով դիմադրություն է ցույց տալու սրանց․ Գառնիկ Դանիելյան (video) Արամ Օրբելյանը՝ Հրայր Թովմասյանի մեղավոր ճանաչելու որոշման մասին․ ի՞նչ է սպասվում (video) Ամսի 23-ին չարաբաստիկ փաստաթուղթ են բերելու․ Հրայր Թովմասյանը հենց դա է ահազանգում․ Գոհար Մելոյան (video) Բաժնետերերը և նրանց ներկայացուցիչները միջամտելու իրավասություն չունեն․ ԶՊՄԿ Սա՛ է Փաշինյանի վերջնակետը․․․ Հայաստանի «մահվան փաստաթուղթը» բերել են․ Նաիրա Զոհրաբյան (video) Մեր հաղթանակն ամրագրենք․ Գառնիկ Դանիելյանի կոչը (video) Հայաստանում ռազմական հեղաշրջում անելու փորձի մեղադրանքնե՞ր․ Մարիա Զախարովայի արձագանքը (video) #ՈՒՂԻՂ․ ԱՄՆ-ի կեղտոտ խաղերը․ մահափորձ են կազմակերպել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Առաջիկայում կերևա․ Հայաստանին շատ վատ բան է սպասվում․ Հրայր Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am