Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Թաթոյան

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը պատրաստել ու հրապարակել է կարևոր զեկույց, որտեղ բացահայտված են 2023թ. սեպտմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումների տակտիկան և բազմաթիվ ապացույցներ։

«Այս զեկույցում մենք բացահայտել ենք, որ 2023թ. սեպտմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին: Ըստ այդ տակտիկայի էլ պլանավորվել են հարձակումների 4 ուղղությունները:

Հարձակումները սկսվել են սեպտեմբերի 19-ին` ցերեկը ժամը 12:30-ի սահմաններում` թիրախավորելով նաև դպրոցներ: Շատ մարդիկ առավոտից ոտքով գնացել էին սնունդ հայթայթելու կամ այլ կենսական կարիքներ հոգալու: Դա էր պատճառը, որ բազմաթիվ մարդիկ չէին կարողանում գտնել իրենց ընտանիքների անդամներին, այդ թվում` երեխաներին: Սրանից բացի, ադրբեջանական զինված ուժերն անմիջապես ոչնչացրել են քաղաքացիական ենթակառուցվածքները, իրարից կտրել Արցախի 4 համայնքներն իրենց գյուղերով` Ստեփանակերտ, Մարտունի, Ասկերան և Մարտակերտ:

Արգելափակվել են անգամ գյուղական ու անտառամիջի ճանապարհները, որոնք կարող էին փրկության հնարավորություն տալ քաղաքացիական բնակիչներին: Առաջնահերթ կտրել են կապը Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ու բնակավայրերի միջև, որպեսզի զինվորականները չկարողանան բնակիչներին տեղեկացնել ադրբեջանական հարձակումների մասին:

Ադրբեջանի իշխանությունը լավ հաշվարկել էր, որ Արցախի բնակչությունը չէր կարող լուրջ դիմադրություն ցույց տալ իրենց զինված ուժերին, քանի որ գտնվում էր հյուծված ու հուսահատ վիճակում. երկար ամիսներ առանց գազ, էլեկտրաէներգիա, ջուր, սնունդ և այլն:

Ադրբեջանական հարձակումների հետևանքով սպանվեցին [նաև գերեվարվեցին] տասյակ քաղաքացիական բնակիչներ, այդ թվում` սպանվեցին երեխաներ: Բռնի տեղահանվեցին, ունեզրկվեցին ու հայրենազրկվեցին 100,000-ից ավելի հայեր: Ողջ նկարագրվածը հիմնված է հայերի նկատմամբ ատելության և ռասիզմի ադրբեջանական պետական քաղաքականության վրա:

Սանձարձակ հարձակումների պատճառը նաև անպատժելիությունն է գործած հանցանքների համար: Ընդ որում, Արցախից բռնի տեղահանվածների հարցը քննարկելիս չպետք է մոռանալ նաև այն արցախահայության մասին, որոնք բռնի տեղահանվել էին 2020թ.` 44-օրյա պատերազմի հետևանքով»։

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Մեր երեխաների ապագան մատաղ ենք անելու, եթե․․․ այս հարցը պետք է լուծվի․ արցախցի (video) Չզարմանա՛ք՝ Նիկոլը «կպառկի ծննդատանը, ցավ կքաշի», Աննան կգոռա՝ «Նիքի՛, դու դա արեցիր»․ Տեր Մկրտչյան (video) Ռուբեն Վարդանյանը տվեց Նիկոլի իրական գնահատականը․ մանկավարժը՝ Չեխիայից (video) Հրայր Թովմասյանն իր անզիջում պահվածքով դիմադրություն է ցույց տալու սրանց․ Գառնիկ Դանիելյան (video) Արամ Օրբելյանը՝ Հրայր Թովմասյանի մեղավոր ճանաչելու որոշման մասին․ ի՞նչ է սպասվում (video) Ամսի 23-ին չարաբաստիկ փաստաթուղթ են բերելու․ Հրայր Թովմասյանը հենց դա է ահազանգում․ Գոհար Մելոյան (video) Բաժնետերերը և նրանց ներկայացուցիչները միջամտելու իրավասություն չունեն․ ԶՊՄԿ Սա՛ է Փաշինյանի վերջնակետը․․․ Հայաստանի «մահվան փաստաթուղթը» բերել են․ Նաիրա Զոհրաբյան (video) Մեր հաղթանակն ամրագրենք․ Գառնիկ Դանիելյանի կոչը (video) Հայաստանում ռազմական հեղաշրջում անելու փորձի մեղադրանքնե՞ր․ Մարիա Զախարովայի արձագանքը (video) #ՈՒՂԻՂ․ ԱՄՆ-ի կեղտոտ խաղերը․ մահափորձ են կազմակերպել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Առաջիկայում կերևա․ Հայաստանին շատ վատ բան է սպասվում․ Հրայր Թովմասյան (video) Փաշինյանը հարամ է արել ամեն ինչ․ Արմեն Աշոտյանը՝ դատարանի բակում (video) Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Թաթոյան «Իսկ Պետոյի էգը քանի՞ միլիգրամ ուղեղ ունի». Ադիբեկյան Ուսուցիչները Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան էջը ողողել են դժգոհություններով ու բողոքներով Գուրգեն Արսենյանին առընչվող տարածքում պայթուցիկի դեպքի նախաքննություն է ավարտվել․ նոր մանրամասներ Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագով, բայց ազատվեց քրեական պատասխանատվությունից Այս տարի ընդունվել է 5 ուսանող, որից 2-ը զորակոչվել է բանակ Խոշոր ավտովթար՝ Աշտարակի կամրջի վրա. «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ. կա վիրավոր Արցախում մշակութային արժեքների ոչնչացումներն Արցախի ժողովրդի տեղահանությունը «բռնի» համարելու ծանրակշիռ ապացույցներ են Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը կազատվի կալանքից Հաշտության 8 համաձայնություն, դատարանի կողմից կայացված 3 վճիռ՝ ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Այս քրեական գործերը հարուցվել են ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Ռուսաստանում Մորս հետ պայման եմ կապել. Անանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am