Հաշտության 8 համաձայնություն, դատարանի կողմից կայացված 3 վճիռ՝ ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում

Գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը սեպտեմբերի 18-20-ը Սերբիայի Հանրապետությունում մասնակցում է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո ընթացող՝ «Քրեական բռնագանձման լրացուցիչ գործիքների ներդրում» թեմայով համաժողովին:

Գլխավոր դատախազի տեղակալը ելույթի ընթացքում ողջունել է միջոցառման մասնակիցներին, ընդգծել վերոնշյալ ոլորտում պետությունների միջև համագործակցության կարևորությունը, ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի քաղաքացիական կարգով բռնագանձման ոլորտում օրենսդրական կարգավորումները, ձևավորվող պրակտիկան և հայաստանյան փորձը:

Սրբուհի Գալյանն անդրադարձել է նաև Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ձևավորումից ի վեր նախաձեռնված 537 ուսումնասիրություններին և նշել, որ 163 անձի վերաբերյալ դատարան է ներկայացվել հայցի ապահովում կիրառելու 192 միջնորդություն: «Դատարան ենք ներկայացրել 110 հայցադիմում, որոնցով պահանջում ենք հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1205 անշարժ և 230 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 320 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 566 մլրդ դրամ»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ու հավելել, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում Գլխավոր դատախազությունը կնքել է հաշտության 8 համաձայնություն, որոնցով Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 մլրդ 100 մլն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 937 մլն դրամ:

Սրբուհի Գալյանի խոսքով՝ 2024 թվականին Հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված 3 վճիռների համաձայն՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվելու է 5 անշարժ և 2 շարժական գույք, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն՝ ընդհանուր շուրջ 1 մլրդ 123 մլն դրամ շուկայական արժեքով, ինչպես նաև շուրջ 1 մլրդ 800 մլն դրամ:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
«Ռադիոլուր»-ում Բաքուն «փոխարինվել» է Ստեփանակերտով Մեր երեխաների ապագան մատաղ ենք անելու, եթե․․․ այս հարցը պետք է լուծվի․ արցախցի (video) Չզարմանա՛ք՝ Նիկոլը «կպառկի ծննդատանը, ցավ կքաշի», Աննան կգոռա՝ «Նիքի՛, դու դա արեցիր»․ Տեր Մկրտչյան (video) Ռուբեն Վարդանյանը տվեց Նիկոլի իրական գնահատականը․ մանկավարժը՝ Չեխիայից (video) Հրայր Թովմասյանն իր անզիջում պահվածքով դիմադրություն է ցույց տալու սրանց․ Գառնիկ Դանիելյան (video) Արամ Օրբելյանը՝ Հրայր Թովմասյանի մեղավոր ճանաչելու որոշման մասին․ ի՞նչ է սպասվում (video) Ամսի 23-ին չարաբաստիկ փաստաթուղթ են բերելու․ Հրայր Թովմասյանը հենց դա է ահազանգում․ Գոհար Մելոյան (video) Բաժնետերերը և նրանց ներկայացուցիչները միջամտելու իրավասություն չունեն․ ԶՊՄԿ Սա՛ է Փաշինյանի վերջնակետը․․․ Հայաստանի «մահվան փաստաթուղթը» բերել են․ Նաիրա Զոհրաբյան (video) Մեր հաղթանակն ամրագրենք․ Գառնիկ Դանիելյանի կոչը (video) Հայաստանում ռազմական հեղաշրջում անելու փորձի մեղադրանքնե՞ր․ Մարիա Զախարովայի արձագանքը (video) #ՈՒՂԻՂ․ ԱՄՆ-ի կեղտոտ խաղերը․ մահափորձ են կազմակերպել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Առաջիկայում կերևա․ Հայաստանին շատ վատ բան է սպասվում․ Հրայր Թովմասյան (video) Փաշինյանը հարամ է արել ամեն ինչ․ Արմեն Աշոտյանը՝ դատարանի բակում (video) Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Թաթոյան «Իսկ Պետոյի էգը քանի՞ միլիգրամ ուղեղ ունի». Ադիբեկյան Ուսուցիչները Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան էջը ողողել են դժգոհություններով ու բողոքներով Գուրգեն Արսենյանին առընչվող տարածքում պայթուցիկի դեպքի նախաքննություն է ավարտվել․ նոր մանրամասներ Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագով, բայց ազատվեց քրեական պատասխանատվությունից Այս տարի ընդունվել է 5 ուսանող, որից 2-ը զորակոչվել է բանակ Խոշոր ավտովթար՝ Աշտարակի կամրջի վրա. «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ. կա վիրավոր Արցախում մշակութային արժեքների ոչնչացումներն Արցախի ժողովրդի տեղահանությունը «բռնի» համարելու ծանրակշիռ ապացույցներ են Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը կազատվի կալանքից Հաշտության 8 համաձայնություն, դատարանի կողմից կայացված 3 վճիռ՝ ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Այս քրեական գործերը հարուցվել են ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Ռուսաստանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am