Մորս հետ պայման եմ կապել. Անանյան

Մայրս արցախցի է։ Մեր գյուղը Արցախի Մարտակերտի շրջանի Մեծշեն գյուղն է, որի հնագույն պատմության սկիզբը վերագրվում է հեռավոր 7-րդ դարին։ Այս մասին գրել է Դավիթ Անանյանը.

«Այն հնագույն ժամանակներում կոչվել է Բերդակուռ և եղել է Մելիք Ադամի նստավայրը։ 12-13-րդ դարերում գյուղն ունեցել է մի քանի հազար ծուխ, որի պատճառով էլ արդյունքում ստացել է Մեծշեն անունը։

Մանկուց ինձ բախտ է վիճակվել զգալ այս վայրերի կախարդանքը՝ պատմության վկայությունը հաստատող հինավուրց շինությունների մասունքներին ականատես լինելով։ Իսկ անցյալի շունչը, կարծես, ապրում է ամեն մի քարի, կածանի ու տեղանքի մեջ: Այդ զգացողությունը նման է հավերժության հպմանը, երբ փոշոտ արահետներներով քայլելիս լսում ես քո նախնիների ձայնը, որոնք կարծես շշնջում են ականջիդ՝ փառավոր, բայցևայնպես դժվարին ժամանակների մասին։

Մորս հետ պայման եմ կապել․ անպայման վերադառնալու ենք մեր Մեծշեն։ «Երբ»-ի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։ Մխիթարանքս այն է, որ նա ընդամենը 78 տարեկան է՝ արցախյան չափանիշներով չափազանց երիտասարդ։ Նրա վճռականությունն ու խոսքերը միշտ լի են ուժով ու իմաստությամբ, և ես մեծ հավատ ու վստահություն ունեմ, որ մորս պատգամը անպայման իրականացնելու եմ։

Այլընտրանք պարզապես գոյություն չունի․ մենք վերադառնալու ենք մեր երկիր, մեր Արցախ, տեսնելու ենք Հըրթըպտոկը, Տնջրենի, Պըլպըլանի ու Նվավորի բյուրեղյա մաքուր ջուրը խմելու ենք և, անպայման, այցելելու ենք պապիս ու չորս քեռիներիս գերեզմաններին։

Հայու հազարամյա գոյության արցախյան վկայությունները սպասում են մեզ և խնամքով պահպանում են մեր պատմությունը։ Պատերազմներով ու խաղաղ օրերով, ուրախության ու արցունքների միջով Արցախը մնում է մեր տունը։

Սրտի այս կանչը չի կարելի անտեսել, դա մեր ճակատագիրն է՝ մեր պարտքը։ Հայրենիք վերադառնալն առաջին հերթին դեպի քեզ վերադարձ է։ Ես ուխտ եմ տվել մորս և նրա կանչով ու անպայման նրա հետ միասին քայլելու եմ դեպի այս ապագան՝ լցված հիշողությամբ ու հույսով»։

դիտվել է 214 անգամ
Լրահոս
Բացահայտվել է շինարարական ընկերության տնօրենի կողմից պաշտոնատար անձանց 80 մլն դրամ կաշառք տալու փորձ Բացահայտվել է Իրանից Հայաստան շուրջ 31կգ թմրամիջոցի խմբաքանակի մաքսանենգության դեպք. 1 անձ կալանավորվել է Արամ Օրբելյան. Քանի դեռ Թովմասյանի գործով դատավճիռն ուժի մեջ չի մտել, այն ոչ մի հետևանք չի կարող առաջացնել «Ռադիոլուր»-ում Բաքուն «փոխարինվել» է Ստեփանակերտով Մեր երեխաների ապագան մատաղ ենք անելու, եթե․․․ այս հարցը պետք է լուծվի․ արցախցի (video) Չզարմանա՛ք՝ Նիկոլը «կպառկի ծննդատանը, ցավ կքաշի», Աննան կգոռա՝ «Նիքի՛, դու դա արեցիր»․ Տեր Մկրտչյան (video) Ռուբեն Վարդանյանը տվեց Նիկոլի իրական գնահատականը․ մանկավարժը՝ Չեխիայից (video) Հրայր Թովմասյանն իր անզիջում պահվածքով դիմադրություն է ցույց տալու սրանց․ Գառնիկ Դանիելյան (video) Արամ Օրբելյանը՝ Հրայր Թովմասյանի մեղավոր ճանաչելու որոշման մասին․ ի՞նչ է սպասվում (video) Ամսի 23-ին չարաբաստիկ փաստաթուղթ են բերելու․ Հրայր Թովմասյանը հենց դա է ահազանգում․ Գոհար Մելոյան (video) Բաժնետերերը և նրանց ներկայացուցիչները միջամտելու իրավասություն չունեն․ ԶՊՄԿ Սա՛ է Փաշինյանի վերջնակետը․․․ Հայաստանի «մահվան փաստաթուղթը» բերել են․ Նաիրա Զոհրաբյան (video) Մեր հաղթանակն ամրագրենք․ Գառնիկ Դանիելյանի կոչը (video) Հայաստանում ռազմական հեղաշրջում անելու փորձի մեղադրանքնե՞ր․ Մարիա Զախարովայի արձագանքը (video) #ՈՒՂԻՂ․ ԱՄՆ-ի կեղտոտ խաղերը․ մահափորձ են կազմակերպել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Առաջիկայում կերևա․ Հայաստանին շատ վատ բան է սպասվում․ Հրայր Թովմասյան (video) Փաշինյանը հարամ է արել ամեն ինչ․ Արմեն Աշոտյանը՝ դատարանի բակում (video) Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Թաթոյան «Իսկ Պետոյի էգը քանի՞ միլիգրամ ուղեղ ունի». Ադիբեկյան Ուսուցիչները Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան էջը ողողել են դժգոհություններով ու բողոքներով Գուրգեն Արսենյանին առընչվող տարածքում պայթուցիկի դեպքի նախաքննություն է ավարտվել․ նոր մանրամասներ Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագով, բայց ազատվեց քրեական պատասխանատվությունից Այս տարի ընդունվել է 5 ուսանող, որից 2-ը զորակոչվել է բանակ Խոշոր ավտովթար՝ Աշտարակի կամրջի վրա. «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ. կա վիրավոր Արցախում մշակութային արժեքների ոչնչացումներն Արցախի ժողովրդի տեղահանությունը «բռնի» համարելու ծանրակշիռ ապացույցներ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am