Փաշինյանի հայտարարությունները հիմք են դառնում ադրբեջանական փաստարկների համար. «Հրապարակ»

Հարցազրույց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ:

- Ուղիղ մեկ տարի առաջ` 2023-ի սեպտեմբերի 19-ին, Արցախն օկուպացվեց, 120 հազար հայ մնաց անօթեւան: Հայաստանի իշխանությունները երեկ ոչ մի խոսք չասացին կորսված Արցախի մասին: Տպավորություն է, որ հայ ժողովուրդն ու փաշինյանական ռեժիմը լրիվ տարբեր իրականություններում են ապրում: Վարչապետի կինն ու դուստրը երեկ գրավել էին համացանցը։ Ոչ մի ցավ ու ափսոսանք:

- Իսկ հեծանիվ քշե՞լ են այսօր: Կարծեմ՝ քշել են: Դե, լավ է, ուրախ եմ իրենց համար: Զուգահեռ իրականության մեջ են հայտնվել, որովհետեւ իշխանության կուրսը մեր մոտեցումներին հակասում է: Մեր պատկերացմամբ` ազգային պետական շահերն ամենակարեւորն են: Խիստ անընդունելի է, որ այս իշխանություններն անգամ եղելությանը չեն անդրադառնում: Այն կկոչեն էթնիկ զտում, թե ցեղասպանություն, իրականությունն այն է, որ տեղի է ունեցել հայրենազրկում: Ադրբեջանի հստակ քաղաքականության արդյունքում` ագրեսիվ գործողությունների հետեւանքով, ինչպես նաեւ ՀՀ իշխանությունների ռազմավարական սխալների հետեւանքով տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Գուցե այս իրականության մեջ ենք, որովհետեւ իշխանությունները պարզապես ցանկանում են անտեսել եւ մոռացության տալ իրենց սխալները եւ ձեւացնում են, թե ոչինչ տեղի չի ունեցել կամ եթե անգամ տեղի է ունեցել, ապա դրանում իրենք ոչ մի մեղավորություն չունեն: Հիմնական խնդիրը սա է: Ցավալի է, բայց ոչ զարմանալի:

-1 տարի առաջ է՞լ էիք այսպես կարծում, թե՞ որոշակի հույսեր դեռ կային:

- Ինձ համար արդեն իսկ այն ժամանակ տեսանելի էր ամեն բան, իհարկե, նախքան ադրբեջանական ագրեսիան որոշակի հույսեր, պատկերացումներ ունեի, որ գուցե տեղահանություն չլինի, բայց հաշվի առնելով այս իշխանությունների մոտեցումները, հատկապես՝ Ադրբեջանի ագրեսիայի եւ բռնի տեղահանության ընթացքում, ինձ համար ակնհայտ դարձավ, որ ամեն բան անելու են՝ թեման փակելու համար: Բայց դա չի նշանակում, որ մենք էլ ենք թեման փակելու: Հայ ժողովրդի մի ստվար զանգված դեռ պատրաստ է պայքարել ու հասնել իր ուզածին: Մեր պայքարը մեր իրավունքների համար է: Վստահ եմ, որ եթե լինենք հետեւողական, ընթացքում անպայման կունենաք արդյունք:

- Ի՞նչ քայլեր կարող են արվել Արցախի ժողովրդի կողմից: Այս պահին, կարծես, ո՛չ ներքին, ո՛չ արտաքին աջակցություն չկա այս առումով:

- Չկա աջակցություն, որովհետեւ չկա պայքար, չկա ճնշում: Մենք պետք է ձեռքներիս գործոններ ու լծակներ ունենանք, որոնց շնորհիվ մեզ հետ հաշվի կնստեն, եւ հարցը կմտնի միջազգային օրակարգ: Երկարաժամկետ պայքարի համար փաստաթղթեր են պետք, օրինակ՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշում, որն իրավունքի արձանագրման տեսանկյունից կարեւոր է եւ անհրաժեշտ: Արցախի ժողովուրդը հավաքական առումով պետք է հավաքական կերպով պահի իր ինքնությունը եւ պայքարի սեփական իրավունքների համար: Չպետք է իշխանությունների եւ ադրբեջանական քարոզչությանը տուրք տալ: Նրանք Արցախն արժեզրկում են, մեզ պառակտում, ինչը խիստ անընդունելի է:

- Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն օգտագործում նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29-ի առիթը` հայ ռազմագերիներին հայրենադարձելու համար:

- Առաջին հնարավորությունը դեկտեմբերին էր, երբ Ադրբեջանի համար վերջին խոչընդոտը (COP-29-ի` Բաքվում կայացնելու հարցում` Հ. Գ.) Հայաստանի համաձայնության բացակայությունն էր: Հայաստանն այդ ժամանակ կարող էր պատանդների բերել: Առնվազն տեսանելի էր, որ բավարար աշխատանքներ չեն կատարում, երբեմն նույնիսկ անցնում են էթիկական սահմանները, երբեմն էլ՝ մեղադրանքներ հնչեցնում, թիրախ դարձնում մարդկանց, որոնք հնարավորություն չունեն արձագանքելու: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Ռուբեն Վարդանյանի եւ մյուսների մասին, ակնհայտ ցույց է տալիս, որ նրանց վերադարձի հարցով առնվազն չկա հետաքրքրվածություն: Եթե հետաքրքրված չեն, բնականաբար, գործուն քայլեր չեն կարող լինել: Թող հակառակն ապացուցեն` կարծիքս կփոխեմ:

- Ի դեպ, Փաշինյանի կողմից Ռուբեն Վարդանյանի մասին խոսելուց ժամեր անց Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց, թե Բաքվում ոչ թե ռազմագերիներ են, այլ` ռազմական հանցագործներ, եւ նրանց դատելու են:

- Բնական է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն նման հայտարարությամբ է հանդես գալիս: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հիմք են դառնում ադրբեջանական իշխանությունների փաստարկների համար: Նրանք պարբերաբար նաեւ Փաշինյանի հայտարարություններին են հղում անում: Նախորդ տարի՝ այս օրերին, հղում արեցին նրա այն հայտարարությանը, որ Արցախի հայերին որեւիցե վտանգ չի սպառնում:

- Արցախցիներն այս մեկ տարվա ընթացքում ի՞նչ խնդիրներ են ունեցել: Որո՞նք են հիմնական խնդիրները:

- Բնակարանի խնդիր, զբաղվածության ու եկամտի խնդիր, ընդհանուր բարոյահոգեբանական վիճակին առնչվող խնդիրներ: Կան որոշակի ծրագրեր, որոնք արդյունավետ են, օրինակ, բնակվարձի ծրագիրը, որը քիչ թե շատ մարդկանց վիճակը կայուն ծանր վիճակում է պահում: Մնացած բոլոր միջոցառումներն անարդյունք ու անիմաստ են: Մոտավոր 20 հազար արցախցի լքել է Հայաստանը, կան տեսակետներ, որ ավելի շատ:

դիտվել է 146 անգամ
Լրահոս
Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am