Երևանում բախվել են «Honda»-ն ու «BMW» մոտոցիկլը. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի և ուղևորի կյանքի համար

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտա և Գլինկա փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Դավիթ Դավթյանի «Honda» մակնիշի ավտոմեքենան և 34-ամյա Ավետիս Տեր-Գրիգորյանի վարած «BMW» մակնիշի մոտոցիկլը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 19-ամյա Թ. Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատր Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Մինչ օպերատիվորեն կժամաներ շտապօգնության բժիշկների խումբը, պարեկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա բժիշկները նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Վիրավորներից Թ. Բ.-ն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ նրան հայտնաբերել են վթարված մոտոցիկլից ու ավտոմեքենայից մի քանի մետր հեռավորության վրա:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Honda»-ի վարորդ Դ. Դավթյանը Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրենն է:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Մորս հետ պայման եմ կապել. Անանյան Զախարովան արձագանքել է Փաշինյանի խոսքերին «BMW X5»-ը «Չայնիի ոլորանների» սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց, բախվել ծառերին ու քարերին և կողաշրջվել Մոսկվայում տղամարդը ծեծել է աղջկան, ով հրաժարվել է իր հետ ծանոթանալ Ինձ հավերժ հետապնդելու են նրանց պատմություններն այն մասին, թե ինչպես են նրանց սիրելիները զոհվել Ադրբեջանի ավիահարվածներից. կոնգրեսական Շերմանը հանդիպել է Ադրբեջանի ագրեսիայից տուժած հայ կանանց հետ Եվրահանձնաժողովը Ուկրաինային կտրամադրի 35 մլրդ եվրոյի վարկ «Էդ լուրջ ե՞ք ասում»․․․ Փաշինյանն իրեն խայտառակեց (video) #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, քո միակ մեղքը քո ողջ լինելն է․ Արա Վարդանյան (video) Գուցե կոնկրետ մեսի՞ջ ունի․ մնաց Ադրբեջանի դրոշը դնեք, ու պըրծ (video) Նիկո՛լ, գիտես՝ Բաքվում քո համար ինչ են անելու․ քաղաքցի (video) Արմեն Աշոտյանը դատարանի բակում ողջունում է իր ընկերներին (video) Բացառիկ մանրամասներ․ Սրբազանը խոսում է իր կյանքի մասին (video) Ինչքանով Հիտլերն էր քրիստոնյա, էդքան էլ՝ Նիկոլն է հայրենասեր․ Շարմազանով (video) Փաշինյանը ապատեղեկատվություն է տարածում, թե ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Հայաստանին․ Մարիա Զախարովա (video) Կառավարության շենքից Նիկոլը կոնկրետ պատվեր է իջեցրել Արմեն Աշոտյանի գործի վերաբերյալ․ Զոհրաբյան (video) Սա է հայկական իրական ոգին․ Զախարովան՝ «Մայր Հայաստանի» Դոնբաս այցի մասին (video) Ռուբեն Վարդանյանը Բաքվից խայտառակել է Փաշինյանին (video) Ընկեր Արմեն Գրիգորյանին հիշեցնում եմ․․․ Մարիա Զախարովա (video) Փաշինյանի հայտարարությունները հիմք են դառնում ադրբեջանական փաստարկների համար. «Հրապարակ» Վախկոտ օրինախախտը. Էդգար Ղազարյան Երևանում բախվել են «Honda»-ն ու «BMW» մոտոցիկլը. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի և ուղևորի կյանքի համար Սա Հայաստանի նկատմամբ է անհարգալից վերաբերմունք է․ Զախարովան՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի մասին (video) Արտառոց դեպք․ Գլխավոր դատախազության շենքի մոտ քաղաքացին փորձել է վերջ տալ կյանքին Նիկո՛լ, դե ասա՝ Աննան 1,5 մլրդ-ի պարտատոմսերը գնե՞ց․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ԱԽ քարտուղարն ադրբեջանական թեզեր, նարատիվներ է առաջ մղում, օգտագործում է առիթը` հակառուսական ձևակերպումներ անելու. Տիգրան Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am