Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից. Ռուբեն Վարդանյանի արձագանքը Բաքվի բանտից

Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Հայաստանի վարչապետի վերջին ասուլիսի ժամանակ Վարդանյանի հասցեին հնչեցված հայտարարության կապակցությամբ: Ընտանիքի հետ հեռախոսազանգի ժամանակ ստանալով հաստատում, որ նման հայտարարություն իսկապես հնչել է, Ռուբեն Վարդանյանը խնդրել է հանրության համար բաց ձևաչափով փոխանցել իր հետևյալ խոսքը.


«Առաջին հերթին՝ յուրաքանչյուր մարդ ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից:
Երկրորդը՝ եթե վարչապետն ինձ ինչ-ինչ հարցեր ուներ, նա հնարավորություն ուներ դրանք ինձ ուղղելու 2022 թվականի նոյեմբերին մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ ես նաև պետնախարարի պաշտոնն էի զբաղեցնում: Ամեն դեպքում, ես անգամ հիմա եմ պատրաստ, իմ ներկայիս հնարավորությունների իրավիճակում, պատասխանել նրա ցանկացած հարցի:

Երրորդը՝ ցանկանում եմ վարչապետին հիշեցնել, որ 2018թ. գարնանը, երբ մենք առաջին անգամ գործընկերներով, չորս հոգով հանդիպեցինք նրա հետ, ես անկեղծորեն նրան երեք կետ ներկայացրեցի, որոնք պահպանել եմ ու շարունակելու եմ պահպանել.

1. Մենք գործընկերներով չենք ցանկանում և չենք միջամտի Հայաստանի քաղաքականությանը:

2. Մենք զբաղվում ենք բարեգործությամբ՝ անկախ Հայաստանի իշխանությունների նկատմամբ վերաբերմունքից, քանի որ մենք դա անում ենք ժողովրդի համար: Ինձ համար մարդկանց օգնելը մնում է կարևոր հարց և կարևոր մարդասիրական առաքելություն:

3. Միակ բանը, որ կարող է փոխել իմ այդ մոտեցումը, Արցախի ճակատագիրն է:

2020 թվականի պատերազմն ու Արցախի նկատմամբ շարունակվող սպառնալիքը ինձ համար շրջադարձային եղան, ինչի մասին ես բազմիցս բաց ու հետևողականորեն հայտարարել եմ: Այդ ժամանակից ի վեր իմ բոլոր գործողությունները թելադրված էին Արցախի և նրա ժողովրդի ճակատագրի նկատմամբ մտահոգությամբ:

Հիմա մեր ժողովուրդն ապրում է իր պատմության ամնենաբարդ ու ծանր շրջափուլերից մեկը, բայց ես շարունակում եմ հավատալ, որ չնայած դժվարություններին ու տարաձայնություններին, մենք կկարողանանք հաղթահարել այս փուլը ևս ու կառուցել խաղաղ ու լուսավոր ապագա»:

 

դիտվել է 227 անգամ
Լրահոս
Եվրահանձնաժողովը Ուկրաինային կտրամադրի 35 մլրդ եվրոյի վարկ «Էդ լուրջ ե՞ք ասում»․․․ Փաշինյանն իրեն խայտառակեց (video) #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, քո միակ մեղքը քո ողջ լինելն է․ Արա Վարդանյան (video) Գուցե կոնկրետ մեսի՞ջ ունի․ մնաց Ադրբեջանի դրոշը դնեք, ու պըրծ (video) Նիկո՛լ, գիտես՝ Բաքվում քո համար ինչ են անելու․ քաղաքցի (video) Արմեն Աշոտյանը դատարանի բակում ողջունում է իր ընկերներին (video) Բացառիկ մանրամասներ․ Սրբազանը խոսում է իր կյանքի մասին (video) Ինչքանով Հիտլերն էր քրիստոնյա, էդքան էլ՝ Նիկոլն է հայրենասեր․ Շարմազանով (video) Փաշինյանը ապատեղեկատվություն է տարածում, թե ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Հայաստանին․ Մարիա Զախարովա (video) Կառավարության շենքից Նիկոլը կոնկրետ պատվեր է իջեցրել Արմեն Աշոտյանի գործի վերաբերյալ․ Զոհրաբյան (video) Սա է հայկական իրական ոգին․ Զախարովան՝ «Մայր Հայաստանի» Դոնբաս այցի մասին (video) Ռուբեն Վարդանյանը Բաքվից խայտառակել է Փաշինյանին (video) Ընկեր Արմեն Գրիգորյանին հիշեցնում եմ․․․ Մարիա Զախարովա (video) Փաշինյանի հայտարարությունները հիմք են դառնում ադրբեջանական փաստարկների համար. «Հրապարակ» Վախկոտ օրինախախտը. Էդգար Ղազարյան Երևանում բախվել են «Honda»-ն ու «BMW» մոտոցիկլը. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի և ուղևորի կյանքի համար Սա Հայաստանի նկատմամբ է անհարգալից վերաբերմունք է․ Զախարովան՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի մասին (video) Արտառոց դեպք․ Գլխավոր դատախազության շենքի մոտ քաղաքացին փորձել է վերջ տալ կյանքին Նիկո՛լ, դե ասա՝ Աննան 1,5 մլրդ-ի պարտատոմսերը գնե՞ց․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ԱԽ քարտուղարն ադրբեջանական թեզեր, նարատիվներ է առաջ մղում, օգտագործում է առիթը` հակառուսական ձևակերպումներ անելու. Տիգրան Աբրահամյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը գիտի՝ իրեն մնացել է երկու ամիս․ Նարինե Դիլբարյան (video) 5-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ տաք ջուրը լցրել է վրա ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում տեղահանվածներին 40+10 000 դրամ աջակցությունը Քանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում շենք է կառուցում․ Հետք «ՀայաՔվեն» նպաստելու է միջազգային երաշխիքների ներքո Արցախի հայության հայրենիք վերադարձին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am