Արցախում մշակութային արժեքների ոչնչացումներն Արցախի ժողովրդի տեղահանությունը «բռնի» համարելու ծանրակշիռ ապացույցներ են

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքն անդրադառնում է մեկ տարի առաջ Արցախի բռնազավթման հետևանքով Արցախի տարածքներում մշակութային արժեքների կանխամտածված ոչնչացման դեպքերին, նշվում է, որ տեղահանությունը խախտել է արցախահայերի հիմնարար՝ մշակույթի իրավունքը.


«Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արդյունքում տեղահանվեց այդ օրերին Արցախում մնացած ողջ հայ բնակչությունը, մոտ 100․600 մարդ: Բռնի տեղահանությանը նախորդել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Շուշիի, Հադրութի և Արցախի այլ շրջանների բնակչության բռնի տեղահանումը, Լաչինի միջանցքի 9-ամսյա շրջափակումը, մշակութային ժառանգության եզակի արժեքների համակարգային ոչնչացումները:

Շատ փորձագետներ բռնի տեղահանման գործընթացները շարունակվող պատերազմի ձև են համարում, որն իր առաջացրած խնդիրներով երբեմն նույնիսկ գերազանցում է պատերազմի արհավիրքները։ Ադրբեջանի պետական, նպատակամիտված այս քաղաքականության իրագործմամբ այօր ընդհանուր առմամբ 121 հազար արցախահայեր տարանջատվել են իրենց սոցիալ-մշակութային արժեքներից, զրկելով պատմական հայրենիքի՝ Արցախի բնության, հուշարձանների, համայնքի և մշակութային լանդշաֆտի հետ կապված պրակտիկաներն իրացնելու և ապագա սերունդներին փոխանցելու հնարավորությունից։


Արցախի տարածքի շուրջ 4000-ից ավելի պատմական հուշարձաններից բռնի հեռացումը, դրանց գոյությանը սպառնացող ուղղակի վտանգը, արդեն իսկ ոչնչացված ու պղծված ժառանգության բազմաթիվ արժեքները, սեփական ինքնությամբ ապրելու անհնարինությունը անհաղթահարելի մարտահրավերներ են ստեղծել կենսական նշանակության եկեղեցիների, սրբավայրերի, ուխտատեղիների հետ կապված ծեսերը, հավատալիքները, ավանդույթները, տոները կենսունակ պահելու գործընթացում։

Տեղահանությունը, ի թիվս այլ հումանիտար խնդիրների, խախտել է արցախահայերի հիմնարար՝ մշակույթի իրավունքը, որի առաջին համընդհանուր երաշխիքը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ» հռչակագրի 27-րդ հոդվածն է․ «Յուրաքանչյուր ոք ունի համայնքի մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, արվեստը վայելելու, գիտական առաջընթացին և դրա օգուտներին մասնակցելու իրավունք»: Վերջինիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեկնաբանությունը հաստատել է, որ համայնքի մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը երաշխավորում է նաև մշակութային ժառանգության հասանելիության, մշակութային պրակտիկաներին մասնակցելու և վայելելու յուրաքանչյուրի իրավունքը։

Հռոմի կանոնադրության 7(1)(դ) հոդվածը բռնի տեղահանությունը մարդկության դեմ իրականացված ծանր հանցագործություն է որակում։ Կանոնադրությունը ներկայացնում է նաև բռնի տեղահանման միջազգային արգելքները՝ համարելով դրանք վտարման, բռնության կամ հարկադրանքի այլ ձևերով իրականացված գործողություններ: Կանոնադրության 7(2) (դ) կետը սահմանում է «բռնի տեղահանությունը»՝ նշելով, որ այն արտաքսման կամ այլ հարկադիր գործողությունների միջոցով քաղաքացիական անձանց բռնի տեղափոխումն է իրենց օրինական բնակության վայրից՝ առանց միջազգային իրավունքով թույլատրելի հիմքերի։

Հարկ է շեշտել, որ վերոհիշյալ հոդվածի համատեքսային տարրերը նշում են, որ «բռնի» տերմինն այստեղ «չի սահմանափակվում լոկ ֆիզիկական ուժով», այն «կարող է ներառել ուժի կամ հարկադրանքի սպառնալիքը, ինչպիսին է բռնության, հարկադրանքի, կալանավորման, հոգեբանական ճնշման կամ իշխանության չարաշահման վախը և նկարագրում է մի իրավիճակ, երբ անհատները չունեն «ազատ» կամ «իրական» ընտրություն՝ մնալու իրենց տարածքում կամ լքելու այն։ Այս կոնտեքստում հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ նույնիսկ եթե արցախահայերը հեռացել են Արցախից անվտանգության պատճառներով, ապա այդ դեպքում նույնպես տեղահանումը չի կարող համարվել «կամավոր» և «օրինական»: Ավելին, անգամ եթե տեղահանվածները ցանկացել են և իրականում նույնիսկ խնդրել են, որ հեռացվեն տարածքից, դա չի նշանակում, որ նրանք իրական ընտրություն են ունեցել այդպես վարվելու։ Հետևաբար, ընտրության բացակայության հանգամանքն է նաև, որ տեղահանության հիմքերը կարող է դարձնել «բռնի»։

44-օրյա պատերազմի և դրան հաջորդած շուրջ 4 տարիների ընթացքում Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային արժեքների կանխամտածված ոչնչացումներն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի տեղահանությունը «բռնի» համարելու ծանրակշիռ ապացույցներ են։

Բերենք միայն մի քանի փաստեր: Դրանք են. Ջեբրայիլ (Մեխակավան) բնակավայրում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու ոչնչացումը, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի ավերումը և նենգափոխումը, Կանաչ ժամի՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթի և զանգակատան ավերումը, ապա և իսպառ ոչնչացումը, Հադրութի Առաքել գյուղում «Վերածննդի» խաչքարի ոչնչացումը, Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու հիմնահատակ ավերումը, Շուշիում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի, Թալիշ գյուղի «Վերածնված Թալիշ» հուշարձանների ավերումները, Շուշիի և Սղնախի պատմական գերեզմանատների ավերումները, Շուշիի կերպարվեստի պետական թանգարանին կից «Քանդակների պուրակ»-ի 51 քանդակների անհետացումը, Գրիգոր Գաբրիելյանցի անվան երկրագիտության պետական թանգարանի ավերումը, Դադիվանքի, Հադրութի Սուրբ Խաչ վանքի, Ծակուռիի Սուրբ Աստվածածին, Մատաղիսի Սուրբ Եղիշե, Տողի Սուրբ Հովհաննես եկեղեցիների աղվանական հռչակումը, ուդիական համայնքի ներկայացուցիչների կողմից հայկական եկեղեցիների գործառույթի պղծումը և այլն։

Ստեփանակերտում ոչնչացվել են Ստեփան Շահումյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի արձանները, Աշոտ Ղուլյանի հուշաքարը, Ստեփանակերտի վերին զբոսայգում գտնվող Արծվի հուշարձանը, հայ-ֆրանսիական պուրակում գտնվող Շառլ Ազնավուրի արձանը, ոչնչացրել է Հադրութի գերեզմանատները, պղծել Վանքասարի 7-րդ դարի եկեղեցին, հեռացրել խաչը, ոչնչացրել Ծարի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր միջնադարյան եկեղեցիների խաչքարերը, եզակի արձանագրությունները, հողին է հավասարեցրել Մոխրենես գյուղը՝ իր Սուրբ Աստվածածին եկեղեցիով։ Ոչնչացրել է Աղանուս գյուղի հուշարձան-աղբյուրի երկու խաչքարերը, Գետավանի հուշարձանը, սկսել է պատմական Հադրութի ադրբեջանականացման և թյուրքացման ծրագիրը, գործարկել Շուշիի իսլամացման ծրագիրը, ակտիվացրել «Արևմտյան Ադրբեջան» կոչվող նոր ծրագիրը, որն ընդգրկում է ներկայիս ՀՀ տարածքը։

Այս և այլ շատ հանցագործությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի կոնվենցիաներն ու միջազգային կանոնակարգերը որակում են որպես պատերազմական հանցանքներ։ Եվ վաղ թե ուշ Ադրբեջանի վարչախումբը պատասխան է տալու այս հանցագործությունների համար»:

 

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Զախարովան արձագանքել է Փաշինյանի խոսքերին «BMW X5»-ը «Չայնիի ոլորանների» սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց, բախվել ծառերին ու քարերին և կողաշրջվել Մոսկվայում տղամարդը ծեծել է աղջկան, ով հրաժարվել է իր հետ ծանոթանալ Ինձ հավերժ հետապնդելու են նրանց պատմություններն այն մասին, թե ինչպես են նրանց սիրելիները զոհվել Ադրբեջանի ավիահարվածներից. կոնգրեսական Շերմանը հանդիպել է Ադրբեջանի ագրեսիայից տուժած հայ կանանց հետ Եվրահանձնաժողովը Ուկրաինային կտրամադրի 35 մլրդ եվրոյի վարկ «Էդ լուրջ ե՞ք ասում»․․․ Փաշինյանն իրեն խայտառակեց (video) #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, քո միակ մեղքը քո ողջ լինելն է․ Արա Վարդանյան (video) Գուցե կոնկրետ մեսի՞ջ ունի․ մնաց Ադրբեջանի դրոշը դնեք, ու պըրծ (video) Նիկո՛լ, գիտես՝ Բաքվում քո համար ինչ են անելու․ քաղաքցի (video) Արմեն Աշոտյանը դատարանի բակում ողջունում է իր ընկերներին (video) Բացառիկ մանրամասներ․ Սրբազանը խոսում է իր կյանքի մասին (video) Ինչքանով Հիտլերն էր քրիստոնյա, էդքան էլ՝ Նիկոլն է հայրենասեր․ Շարմազանով (video) Փաշինյանը ապատեղեկատվություն է տարածում, թե ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Հայաստանին․ Մարիա Զախարովա (video) Կառավարության շենքից Նիկոլը կոնկրետ պատվեր է իջեցրել Արմեն Աշոտյանի գործի վերաբերյալ․ Զոհրաբյան (video) Սա է հայկական իրական ոգին․ Զախարովան՝ «Մայր Հայաստանի» Դոնբաս այցի մասին (video) Ռուբեն Վարդանյանը Բաքվից խայտառակել է Փաշինյանին (video) Ընկեր Արմեն Գրիգորյանին հիշեցնում եմ․․․ Մարիա Զախարովա (video) Փաշինյանի հայտարարությունները հիմք են դառնում ադրբեջանական փաստարկների համար. «Հրապարակ» Վախկոտ օրինախախտը. Էդգար Ղազարյան Երևանում բախվել են «Honda»-ն ու «BMW» մոտոցիկլը. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի և ուղևորի կյանքի համար Սա Հայաստանի նկատմամբ է անհարգալից վերաբերմունք է․ Զախարովան՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի մասին (video) Արտառոց դեպք․ Գլխավոր դատախազության շենքի մոտ քաղաքացին փորձել է վերջ տալ կյանքին Նիկո՛լ, դե ասա՝ Աննան 1,5 մլրդ-ի պարտատոմսերը գնե՞ց․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ԱԽ քարտուղարն ադրբեջանական թեզեր, նարատիվներ է առաջ մղում, օգտագործում է առիթը` հակառուսական ձևակերպումներ անելու. Տիգրան Աբրահամյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը գիտի՝ իրեն մնացել է երկու ամիս․ Նարինե Դիլբարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am