Ամեն ինչ կազմակերպված էր այն ժամանակվանից, երբ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Շուշիի քաղաքապետ

Մեկ տարի է՝ Արցախի Հանրապետությունն ամբողջությամբ օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Մեկ տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը հարձակվեց Արցախի ու նրա խաղաղ բնակիչների վրա, իսկ մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին, ցեղասպանության վտանգի տակ պահանջեց, որպեսզի արցախահայերը լքեն իրենց բնօրրանը։ Ադրբեջանի պատերազմական գործողությունների հետևանքով 120 հազարից ավելի հայեր ենթարկվեցին էթնիկ զտման և բռնի տեղահանության, հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, սպանվեցին, կան անհետ կորածներ։

Մինչև այս պահը ՀՀ գերատեսչություններից միայն ԱԳ նախարարությունն է հայտարարությամբ անդրադարձել այս ողբերգությանը։

Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի խոսքով՝ ՀՀ իշխանության պահվածքը սպասելի էր, սպասում էր, որ նրանց կողմից որևէ հայտարարություն ու քննադատություն չի լինելու։

«2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից պատերազմ հրահրվեց, քանի որ արդեն նպատակ ունեին Արցախն ամբողջովին հայաթափելու։ Եկել եմ այն եզրակացության, որ այս ամենն ամբողջությամբ կազմակերպված է եղել։ Նույնիսկ այդ ժամանակ ՀՀ իշխանության կողմից որևէ հայտարարություն չեղավ, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Ադրբեջանի կողմից արցախահայերին ուղիղ սպառնալիք չկա։ Ամեն ինչ կազմակերպված էր այն ժամանակվանից, երբ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Գիտեին, որ սա հաջորդ փուլն է, որը պետք է տեղի ունենա»,- 168.am-ի հետ զրույցում նշել է Արծվիկ Սարգսյանը։

Այս ամենը հաշվի առնելով՝ Արծվիկ Սարգսյանը չի պատկերացնում, որ ՀՀ իշխանությունը կարող է միջազգային հարթակներում բարձրացնել արցախահայերի՝ Արցախ վերադառնալու հարցը։ Իսկ արցախահայերի վերադարձն անձամբ պատկերացնում է, որ պետք է լինի միջազգային խաղաղապահ ուժերի ներգրավմամբ և Բերձորի միջանցքի անխափան աշխատանքի պայմաններում։

«Արցախ վերադարձի դեպքում, պետք է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, անխափան աշխատի, որտեղ կկանգնեն միջազգային խաղաղապահներ։ Բայց ամեն ինչ մի քիչ դժվար եմ պատկերացնում, քանի որ թուրքերին արդեն լցրել են Արցախ, դրա համար միջազգային երաշխիքներ պետք է լինեն։

Մենք 2023 թվականի սեպտեմբերին Արցախում մնալու որևէ հնարավորություն չունեինք, մնալ՝ նշանակում էր ցեղասպանվել։ Ադրբեջանցիները բոլոր կողմերից ներխուժում էին, դիրքավորվում, ամեն րոպե կրակում էին, այդ պայմաններում հնարավոր չէ ապրել։ Եթե Արցախում լինեին հին դիրքերը, իհարկե, կարող էինք պաշտպանվել, բայց հին դիրքերը չկային, թշնամին կատաղած ուզում էր ոչնչացնել խաղաղ բնակիչներին»,- ընդգծել է Արծվիկ Սարգսյանը։

Նա հիշատակել է Ադրբեջանի ձեռամբ Շուշիի Քարին Տակ գյուղն ամբողջությամբ ոչնչացնելու քայլը, շեշտելով՝ Քարին Տակը ոսկոր էր Ադրբեջանի կոկորդին այնպես, ինչպես ամբողջ Արցախը։

«Այսպիսի հայատյացությամբ լցված երկրի դեպքում ինչպե՞ս են պատկերացնում, ինչպե՞ս կարող էր արցախցին մնալ Արցախում, այսինքն՝ մենզ առաջարկում են ինքնակամ ցեղասպանությո՞ւն։

Մեզ նույնիսկ չեն ուզում Հայաստանում փախստական ճանաչել, 30 տարի շարունակ Ադրբեջանն առաջ էր տանում իրենց փախստականների հարցը, իսկ ՀՀ իշխանությունը, մեկ տարի էլ չի անցել՝ ուզում է առհասարակ մեր հարցը փակել։ Եթե մեզ փախստական չեն ճանաչում, վաղը, մյուս օրը մենք աշխարհին ինչպե՞ս ենք ասելու՝ որտեղից ենք։ ՀՀ անձնագիր եմ ստացել, մեջը գրված չէ, թե ես որտեղ եմ ծնվել, գրված է ՀՀ քաղաքացի միայն։ Լավ, բա ես որտե՞ղ եմ ծնվել։ Չգիտեմ, բայց եթե այսպես շարունակեն, ժամանակ է գալու, որ առհասարակ Արցախի մասին հիշատակում չի լինելու»,- եզրափակել է Արծվիկ Սարգսյանը։

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Ինչու է Միքայել Մինասյանը ամեն ամիս գումար տվել Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթին. հարցում քննչականին ՊԵԿ-ը կանխել է մաքսային զննությունից թաքցված 58,750 տուփ ծխախոտի ներմուծման փորձը Դեռ կունենանք արևոտ օրեր․ մի մոռացեք՝ աշնանն ունենում ենք նաև փոքրիկ ամառ․ Գագիկ Սուրենյան ԱՄՆ Կոնգրեսում որոշ խմբեր փորձում են սրել ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները․ Ադրբեջանի ԱԳՆ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի տան և Գուրգեն Արսենյանին պատկանող տարածքում պայթուցիկների տեղադրման գործից Մելքոնյան Գագոյի համար Եռաբլուրը երևի Հանքավանի «տաք ջուրն է»․ Գևորգ Պետրոսյան (video) Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից. Ռուբեն Վարդանյանի արձագանքը Բաքվի բանտից Արցախում մշակութային արժեքների ոչնչացումներն Արցախի ժողովրդի տեղահանությունը «բռնի» համարելու ծանրակշիռ ապացույցներ են Կրակոցներ՝ «Վերնիսաժի» մոտ. 40-ից ավելի անձանց միջև վիճաբանություն է եղել, անչափահասի են ծեծել Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել Փաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան․ Զատուլին Մեկն ասաց՝ եթե իմ աղջկան բռնաբարեն, ես չեմ խոսելու այդ մասին․ Պարույր Հայրիկյան (video) Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերի արտադրությունը նախատեսվում է ավելացնել գրեթե 10 անգամ. Պուտին Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը Քանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում շենք է կառուցում․ Հետք Փաշինյանն այս խոստումն էլ չկատարեց. վստահ են, որ ՔՊ-ն միայնակ չի հաղթահարի 50 տոկոսի շեմը Թուրքիայի հատուկ ջոկատայինները մասնակցել են Ղազախստանում անցկացված զորավարժությանը Սիսիանի ՔՊ-ական համայնքապետը հրաժարական կտա. նա ընդդիմության հետ սերտ կապերի մեջ է Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Առաջիկա օրերին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու Անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ. ի՞նչ եղանակ է սպասվում Եթե Թուրքիան ընդունվեր որպես ԵՄ լիիրավ անդամ, ապա ԲՐԻԿՍ-ի փնտրտուքների մեջ չէր ընկնի. Ֆիդան #ՈՒՂԻՂ․ Թափված արյան պատասխանատուն Նիկոլն է․ պահեստազորի գնդապետ (video) Ադրբեջանը մեկ տարի առաջ իրականացրել է ցեղասպանություն և Նիկոլը օժանդակել է դրա իրականացմանը․ Հովհաննես Խուդոյան «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am