Հայի հազարամյա գոյության արցախյան վկայությունները սպասում են մեզ և խնամքով պահպանում են մեր պատմությունը․ Դավիթ Անանյան

Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


«Մայրս արցախցի է։ Մեր գյուղը Արցախի Մարտակերտի շրջանի Մեծշեն գյուղն է, որի հնագույն պատմության սկիզբը վերագրվում է հեռավոր 7-րդ դարին։ Այն հնագույն ժամանակներում կոչվել է Բերդակուռ և եղել է Մելիք Ադամի նստավայրը։ 12-13-րդ դարերում գյուղն ունեցել է մի քանի հազար ծուխ, որի պատճառով էլ արդյունքում ստացել է Մեծշեն անունը։

Մանկուց ինձ բախտ է վիճակվել զգալ այս վայրերի կախարդանքը՝ պատմության վկայությունը հաստատող հինավուրց շինությունների մասունքներին ականատես լինելով։ Իսկ անցյալի շունչը, կարծես, ապրում է ամեն մի քարի, կածանի ու տեղանքի մեջ: Այդ զգացողությունը նման է հավերժության հպմանը, երբ փոշոտ արահետներներով քայլելիս լսում ես քո նախնիների ձայնը, որոնք կարծես շշնջում են ականջիդ՝ փառավոր, բայցևայնպես դժվարին ժամանակների մասին։


Մորս հետ պայման եմ կապել․ անպայման վերադառնալու ենք մեր Մեծշեն։ «Երբ»-ի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։ Մխիթարանքս այն է, որ նա ընդամենը 78 տարեկան է՝ արցախյան չափանիշներով չափազանց երիտասարդ։ Նրա վճռականությունն ու խոսքերը միշտ լի են ուժով ու իմաստությամբ, և ես մեծ հավատ ու վստահություն ունեմ, որ մորս պատգամը անպայման իրականացնելու եմ։ Այլընտրանք պարզապես գոյություն չունի․ մենք վերադառնալու ենք մեր երկիր, մեր Արցախ, տեսնելու ենք Հըրթըպտոկը, Տնջրենի, Պըլպըլանի ու Նվավորի բյուրեղյա մաքուր ջուրը խմելու ենք և, անպայման, այցելելու ենք պապիս ու չորս քեռիներիս գերեզմաններին։

Հայի հազարամյա գոյության արցախյան վկայությունները սպասում են մեզ և խնամքով պահպանում են մեր պատմությունը։ Պատերազմներով ու խաղաղ օրերով, ուրախության ու արցունքների միջով Արցախը մնում է մեր տունը։ Սրտի այս կանչը չի կարելի անտեսել, դա մեր ճակատագիրն է՝ մեր պարտքը։ Հայրենիք վերադառնալն առաջին հերթին դեպի քեզ վերադարձ է։ Ես ուխտ եմ տվել մորս և նրա կանչով ու անպայման նրա հետ միասին քայլելու եմ դեպի այս ապագան՝ լցված հիշողությամբ ու հույսով»։

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, դե ասա՝ Աննան 1,5 մլրդ-ի պարտատոմսերը գնե՞ց․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Խ քարտուղարն ադրբեջանական թեզեր, նարատիվներ է առաջ մղում, օգտագործում է առիթը` հակառուսական ձևակերպումներ անելու. Տիգրան Աբրահամյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը գիտի՝ իրեն մնացել է երկու ամիս․ Նարինե Դիլբարյան (video) 5-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ տաք ջուրը լցրել է վրա ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում տեղահանվածներին 40+10 000 դրամ աջակցությունը Քանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում շենք է կառուցում․ Հետք «ՀայաՔվեն» նպաստելու է միջազգային երաշխիքների ներքո Արցախի հայության հայրենիք վերադարձին Ինչու է Միքայել Մինասյանը ամեն ամիս գումար տվել Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթին. հարցում քննչականին ՊԵԿ-ը կանխել է մաքսային զննությունից թաքցված 58,750 տուփ ծխախոտի ներմուծման փորձը Դեռ կունենանք արևոտ օրեր․ մի մոռացեք՝ աշնանն ունենում ենք նաև փոքրիկ ամառ․ Գագիկ Սուրենյան ԱՄՆ Կոնգրեսում որոշ խմբեր փորձում են սրել ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները․ Ադրբեջանի ԱԳՆ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի տան և Գուրգեն Արսենյանին պատկանող տարածքում պայթուցիկների տեղադրման գործից Մելքոնյան Գագոյի համար Եռաբլուրը երևի Հանքավանի «տաք ջուրն է»․ Գևորգ Պետրոսյան (video) Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից. Ռուբեն Վարդանյանի արձագանքը Բաքվի բանտից Արցախում մշակութային արժեքների ոչնչացումներն Արցախի ժողովրդի տեղահանությունը «բռնի» համարելու ծանրակշիռ ապացույցներ են Կրակոցներ՝ «Վերնիսաժի» մոտ. 40-ից ավելի անձանց միջև վիճաբանություն է եղել, անչափահասի են ծեծել Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել Փաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան․ Զատուլին Մեկն ասաց՝ եթե իմ աղջկան բռնաբարեն, ես չեմ խոսելու այդ մասին․ Պարույր Հայրիկյան (video) Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերի արտադրությունը նախատեսվում է ավելացնել գրեթե 10 անգամ. Պուտին Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը Քանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում շենք է կառուցում․ Հետք Փաշինյանն այս խոստումն էլ չկատարեց. վստահ են, որ ՔՊ-ն միայնակ չի հաղթահարի 50 տոկոսի շեմը Թուրքիայի հատուկ ջոկատայինները մասնակցել են Ղազախստանում անցկացված զորավարժությանը Սիսիանի ՔՊ-ական համայնքապետը հրաժարական կտա. նա ընդդիմության հետ սերտ կապերի մեջ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am