Արցախի էթնիկ զտումը`հայաթափման ծրագիրը, կատարվեց միջազգային հանրության աչքի առաջ՝ առանց միջամտության

«Գարդման- Շիրվան-Նախիջևան» միությունը հայտարարություն է տարածել․

Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական անգամ ցուցաբերեց իր՝ որպես պետություն ռասիստական բնույթը՝ ռազմական գործողություններ սկսելով 10-ամիս շարունակ շրջափակման մեջ գտնվող և հումանիտար աղետի մեջ հայտնված Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները։ Ադրբեջանի սանձազերծած անարդարացի և անհավասար պատերազմը Լեռնային Ղարաբաղը հայաթափելու հստակ ծրագրի հերթական օղակն էր, որն իրականացվեց միջազգային հանրության աչքի առաջ՝ առանց համապատասխան միջամտության և հետևանքների։

Սեպտեմբերի 19-20 ընթացած ռազմական գործողությունների հետևանքով զոհվեց ավելի քան 200 հայ, շատերը մինչ այժմ համարվում են անհետ կորած։ Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը ստիպված եղավ զենքի սպառնալիքի տակ և չունենալով կյանքի և բնական և հիմնարար այլ իրավունքների ապահովության երաշխիքներ, որոնք կարող էին տրվել միայն և միայն միջազգային իրավարար կառույցների կողմից միջազգային ռազաքաղաքական հոծ ներկայացվածության պայմաններում, բռնի տեղահանվեց՝ ապաստան գտնելով Հայաստանի Հանրապետությունում։

Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը անցալ տարվա ընթացքում արձանագրվել է բազմաթիվ իրավարար կազմակերպությունների, պետությունների, անհատների կողմից, բազմաթիվ կառույցներ, երկրներ, ինստիտուտներ քանիցս արձանագրել են Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձի իրավունքի անհապաղ իրացման անհրաժեշտությունը, սակայն որևէ կառույց դեռևս չի դրսևորել քաղաքական կամք՝ նախաձեռնելու այն ճկուն մեխանիզմի ստեղծումը, որը կարող է ապահովել Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայության երաշխավորված և անվտանգ, արժանապատիվ վերադարձն իր բնօրրան։ Նման մեխանիզմը ոչ միայն պետք է երաշխավորի հայության բնականոն կենսագործունեության անվտանգությունը, այլև զսպող դեր ունենա ադրբեջանական ռասիզմի և ազգայնականության համար։

Այսօր էլ՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմից մեկ տարի անց, հայության իրավունքների պաշտպանության խնդիրն ամենևին չի կորցրել իր կարևորությունը, ընդհակառակը, դրա շարունակական ձգձգումը միայն խորացնում է խնդրի լուծման բարդությունը։ Հավաքական հայությունն արդեն իսկ բախվել է այս անարդարացի իրողությանը, երբ էթնիկ զտումներն ու բռնի տեղահանումը չեն ստանում համապատասխան պատմաքաղաքական գնահատական տվյալ ժամանակի հոլովույթում։ 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության բռնի տեղահանման, հայկական մշակութային ժառանգության էթնոցիդի և մարդկության դեմ գործված այլ հանցանքների համար Ադրբեջանն այդպես էլ պատասխանատվություն չկրեց։ Լեռնային Ղարաբաղում արդեն 4 տարի իրականացվող հանցավորությունը նախորդ տասնամյակների անպատժելիության հետևանքն է։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն իր հարգանքի տուրքն է մատուցում հանուն հայրենիքի պաշտպանության զոհվածների հիշատակին։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը քննարկման կիզակետում պահել Ադրբեջանին պատերազմական հանցանքների համար պատասխանատվության ենթարկելու հարցը, որի անբաժան բաղադրիչն է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ վերադարձը միջազգային ռազմաքաղաքական ներգրավվածությամբ և անբեկանելի երաշխիքներով։

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով, ու այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է Ջրհեղեղից երեքուկես ամիս անց Դիլիջանի համայնքապետը և ավագանին որոշել են դրա հետևանքները վերացնել Վայոց ձորի մարզում ավտովթար է տեղի ունեցել. 4 վիրավոր կա Հայկական Արցախը ցեղասպանական գործողությամբ նախ հայաթափվեց, ապա սկսվեց հայկական ինքնության վերացումը Իբրահիմովիչը բանակցություններ է սկսել Միլանի հավանական նոր գլխավոր մարզչի հետ Բացվեց հերթական օվերտոնի պատուհանը․ մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք ԱԱԾ-ականները հայտնաբերել են քրեական ենթամշակույթով զբաղվող «Ջուգլիեցի Արտյոմին» Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել բարձրացնել պաշտպանության համար նախատեսված ծախսերը Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿ Արցախի էթնիկ զտումը`հայաթափման ծրագիրը, կատարվեց միջազգային հանրության աչքի առաջ՝ առանց միջամտության Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ Զախարովա Թուրք պրոֆեսորը պարզաբանել է, որ այբուբենի փոփոխություններ Թուրքիայում կամ Ադրբեջանում չեն լինի Լիբանանում ռացիաների զանգվածային պայթյունների զոհերի թիվը հասել է 25-ի Ադրբեջանն Արցախի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտում է իրականցրել՝ մնալով անպատիժ. «Զովիգյան» հանրային գրասենյակ Փորձելու ենք մեր նպաստը բերել Հարավային Կովկասի դժվարին տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործում․ Միխայել Ռոթ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին Իրավիճակը անընդհատ նոր փոփոխությունների է ենթարկվում․ Գարիկ Քեռյան Կարեն Անդրեասյանի շռայլ ժեստն ու թափանցիկ ակնարկը Տաթևիկ Գրիգորյանին. 168.am Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ. Տիգրան Քոչարյան Հանրային ռադիոյի տնօրենը չի պատրաստվում հեռացնել Բաքվի ժամացույցը․ Mediahub.am Մեր կոչն է համայն հայությանը՝ այս պայքարում լինել հետևողական, վճռակամ ու վճռական․ ՀՅԴ Արմե՛ն, "Բաքու" և "Անկարա" ցուցանակները տար ննջասենյակիդ պատից կախի Մեզ շեղում են մտածելու ունակությունից․ մենք պարտվում ենք, որովհետև չգիտենք, թե ում դեմ պետք է պայքարենք․ Միքայել Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am