ՇԱՏ ԿԱՐԵՒՈՐ. Այսօր Շվեյցարիայի Ազգային Խորհրդարանի հայանպաստ պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելը գրավոր հարցադիմում է ուղղել Շվեյցարիայի գործադիր իշխանությանը
Մանուկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՇԱՏ ԿԱՐԵՒՈՐ
Այսօր Շվեյցարիայի Ազգային Խորհրդարանի հայանպաստ պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելը եւս 15 այլ պատգամավորների ստորագրությամբ գրավոր հարցադիմում է ուղղել Շվեյցարիայի գործադիր իշխանությանն՝ Արցախահայերի վերադարձի եւ իրենց իրավունքների վերականգնման վերաբերյալ։ Եկող երկուշաբթի, սեպտեմբերի 23-ին գործադիրն արդեն
խորհրդարանի ամբիոնից պետք է պատասխանի հետեւյալ հարցերին.
- Արդյո՞ք Շվեյցարիան ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայերի հայրենիք վերադառնալու և այնտեղ իրենց ինքնորոշման իրավունքն իրացնելու իրավունքը։
- Արդյո՞ք COP29-ում շվեյցարական պատվիրակությունը մտադիր է բարձրացնել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների և նրա բնակիչների վերադարձի իրավունքի հարցը:
https://www.parlament.ch/.../suche-curia-vista/geschaeft...