ՌԴ անօրինական ներգաղթյալների թոփ հնգյակում ադրբեջանցիներն ու հայերն են
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է երկրում անօրինական միգրանտների թիվը։
Ինչպես ասել է Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գորովոյը՝ երկրում կա 739 հազար անօրինական միգրանտ։
«Ներկայումս Ռուսաստանում ապրում է 6 մլն 174 հազար օտարերկրյա քաղաքացի։ Ռուսաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիների թվով առաջին տասնյակում են Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Բելառուսը, Ուկրաինան, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Չինաստանը և Թուրքմենստանը։ Եթե խոսենք անօրինական ներգաղթյալների մասին, ապա նրանց թվում հիմնականում Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ են»,- ասել է ՌԴ փոխնախարարը։