Սեպտեմբերի 19-ին, ժամը 10։02-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան գյուղից Սարալանջ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 158-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1991 թ․) և «VAZ-2121» (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1982 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ․ Հ․-ն (ծնված 1990 թ.) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․ Բ․-ին և ուղևորներ Վ․ Գ․-ին (ծնված 1959 թ․), Է․ Գ․-ին (ծնված 1960 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը
Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը