Վրաստանում շատ հետաքրքիր պրոցեսներ են. ընտրություններից հետո հնարավոր է՝ լարվածություն առաջանա. քաղաքագետ

Վրաստանի ընտրություններում բոլոր սոցհարցումներով հաղթելու է գործող իշխանությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանը՝ խոսելով Վրաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների եւ դրանց հնարավոր ազդեցության մասին ՀՀ քաղաքական գործընթացներում:

«Վրաստանում շատ առումներով նման է ՀՀ-ում 2021 թվականին տեղի ունեցող ընտրություններին, երբ որ ըստ էության երկու կողմ էր բաժանված՝ նախկին իշխանություններ եւ ներկա իշխանություններ, եւ պայմանական ասած նախկին իշխանության խորհրդանիշը Սաակաշվիլին է եւ այս ընտրություններում հիմնական հարվածը ընկնելու է Սաակաշվիլու վրա, որը բանտում է գտնվում եւ ընտրություններին չի կարող մասնակցել: Այս առումով Վրաստանում շատ հետաքրքիր պրոցեսներ են գնում, եվրոպական տարբեր ծրագրեր են փակվում, որը նաեւ սոցիալական ինչ-որ խնդիրներ է առաջացնում: Վրաստանի այն ձգտումը, որ ինքը գնում է Եվրոմիություն, ինչ-որ առումով հարցականի տակ է դրվում, այլ հարց թե Եվրամիության անդամ կդառնա, թե՝ չէ, մենք տեսնում ենք՝ Ուկրաինայում ինչ է կատարվում:

Բնականաբար, եթե մենք խոսում ենք Եվրաիության մասին, դրա ճանապարհը Վրաստանն է եւ բավականին տրամաբանական է այն միտք, թե ինչ արդյունք կբերեն Վրաստանի ընտրությունները: Վրաստանի ընտրություններում բոլոր սոցհարցումներով հաղթելու է գործող իշխանությունը, եւ հատկապես շրջաններում է նրա ազդեցությունը մեծ, տարիքային խնդիր կա, 40-50-ից բարձր ուրիշ ձեւ են մտածում, իսկ 18-25 տարեկան մարդիկ ավելի եվրոպամետ են իրենց մտածողությայմբ եւ դա բերելու է լարվածության: Կա վտանգ, որ ընտրություններից հետո կարող են որոշակի լարվածություններ լինել եւ դրանք կարող են իրականացնել նաեւ դրսի շահագրգռված կողմերը: Այս առումով շատ բնական է, որ մինչեւ Վրաստանի ընտրությունները չլինեն, չտեսնենք՝ ինչ արդյունք է լինելու խոսել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մասին, բնականաբար, անլուրջ է»,-նշեց նա:

Հարցին, թե եթե ընտրություններում հաղթեն ներկայիս իշխանությունները, հնարավոր է՝ փոխվեն վրաց-ռուսական հարաբերությունները եւ այս պարագայում ինչ քայլերի կդիմեն ՀՀ իշխանությունները, քաղաքագետն ասաց որ Վրաստանի իշխանությունները փորձում են բալանասավորված քաղաքականություն վարել:

«Ինչ քաղաքականություն, որ Օսեթիայում ուզում է վարել Վրաստանը, երկարատեւ պրոցես է, գուցե տասնյակ տարիների հարց է, Վրաստանի հիմնական խնդիրն այն է, որպեսզի իր հարաբերությունները կարգավորի Օսեթիայի եւ Աբխազիայի հետ եւ հնարավոր ինչ-որ շատ լայն ինքնավարության, կամ ընդհանուր պետության տրամաբանության մեջ ինչ-որ զարգացում լինի, որի մասին խոսում են, գործող իշխանությունները եւ ընդհանրապես բոլորը խոսում են, որ այդ հարցը չ կարող լուծվել պատերազմի միջոցով, այսինքն Վրաստանը փորձում է միջմարդկային հարաբերություններ ձեւավորել Օսեթիայի բնակչության եւ Աբխազիայի բնակչության հետ: Ինչ վերաբերում է ռուս-վրացական հարաբերություններին, Վրաստանի իշխանությունները հասկանում են, որ բալանսը փոխվել է, Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցությունը չափազանց մեծ է եւ տնտեսական, եւ այդ բալանսը պետք է ինչ-որ առումով հավասարակշռվի: Տնտեսական առումով չինական ազդեցությունն է բավականին մեծանում եւ Աջարիայում չինական տնտեսական ազդեցությունը ավելի մեծ է, քան թուրքականը եւ մյուս կողմից ռուսական ազդեցության միջոցով փորձում են բալանսը վերականգնել եւ փորձել պատերազմի գոտի չդառնալ Արեւմմուտքի եւ Ռուսաստանի միջեւ: Այ առումով Ռուսաստանում գնահատում են Վրաստանի իշխանությունների այդ ձգտումները, ըմբռնումով են մոտենում եւ որքանով ես գիտեմ փակ բանակցություններ են գնում Աբխազիայով երկաթգիծը աշխատեցնելու մասին, այդ դեպքում նաեւ Ռուսաստանի տնտեսական ազդեցությունը Վրաստանում կուժեղանա»,-հավելեց նա:

Հարցին, թե ինչ քաղաքական կուրս կարելի է սպասել ՀՀ իշխանություններից, Դանիելյանն ասաց, որ ՀՀ ղեկավարը հայտնի է որպես մանիպուլյատոր, ոչ միայն երկրի ներսում, այլեւ դրսում եւ «մի քանի աթոռի վրա նստելը» այս իշխանությունների քաղաքականության հիմքն է, չկա որեւէ հստակ ստրատեգիա:

«Այս իշխանության մանիպուլյացիոն քաղաքականությունը ունի մեկ այլ պատճառ, դա ան է, որ ինքը ՌԴ հարաբերություններում ցանկանում է այնպես անել, որ ամբողջ քաղաքական դաշտը լինի հակառուսական եւ միակ ուժը, որի հետ Ռուսաստանը կարողան խոսել, լինի գործող իշխանությունը եւ դրա միջոցով իր իշխանությունը հնարավոր լինի ինչ-որ ձեւով պահել: 20 թվականի պատերազմից հետո այս իշխանության հիմնական հիմքը Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է, որով ՌԴ-ն, Թուրքիան, Ադրբեջանը եւ նաեւ նույնիսկ Արեւմուտք, որպես ստորագրություն դնող անձնավորություն, ինչ-որ առումով խոչընդոտում էին, որ Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, իսկ ընդդիմությունը չէր կարողանում ճիշտ քայլեր աներ: ՌԴ փոխվարչապետը որ եկավ Հայաստան, ասաց, որ իրականում ՌԴ եւ ՀՀ միջեւ հարաբերությունները զարգանում են, տնտեսական կապերը ամրանում են, եւ ըստ էության այս իշխանությունները փորձում են Արեւմուտքին մանիպուլյացնել, ինչը Արեւմուտքում շատ լավ հասկանում են, բայց փորձում են իրենց դիրքերը ուժեղացնել Հայաստանում արեւմտամետ ընդդիմության տեսքով»,-եզրափակեց Դանիելյանը:

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով, ու այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է Ջրհեղեղից երեքուկես ամիս անց Դիլիջանի համայնքապետը և ավագանին որոշել են դրա հետևանքները վերացնել Վայոց ձորի մարզում ավտովթար է տեղի ունեցել. 4 վիրավոր կա Հայկական Արցախը ցեղասպանական գործողությամբ նախ հայաթափվեց, ապա սկսվեց հայկական ինքնության վերացումը Իբրահիմովիչը բանակցություններ է սկսել Միլանի հավանական նոր գլխավոր մարզչի հետ Բացվեց հերթական օվերտոնի պատուհանը․ մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք ԱԱԾ-ականները հայտնաբերել են քրեական ենթամշակույթով զբաղվող «Ջուգլիեցի Արտյոմին» Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել բարձրացնել պաշտպանության համար նախատեսված ծախսերը Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿ Արցախի էթնիկ զտումը`հայաթափման ծրագիրը, կատարվեց միջազգային հանրության աչքի առաջ՝ առանց միջամտության Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ Զախարովա Թուրք պրոֆեսորը պարզաբանել է, որ այբուբենի փոփոխություններ Թուրքիայում կամ Ադրբեջանում չեն լինի Լիբանանում ռացիաների զանգվածային պայթյունների զոհերի թիվը հասել է 25-ի Ադրբեջանն Արցախի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտում է իրականցրել՝ մնալով անպատիժ. «Զովիգյան» հանրային գրասենյակ Փորձելու ենք մեր նպաստը բերել Հարավային Կովկասի դժվարին տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործում․ Միխայել Ռոթ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին Իրավիճակը անընդհատ նոր փոփոխությունների է ենթարկվում․ Գարիկ Քեռյան Կարեն Անդրեասյանի շռայլ ժեստն ու թափանցիկ ակնարկը Տաթևիկ Գրիգորյանին. 168.am Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ. Տիգրան Քոչարյան Հանրային ռադիոյի տնօրենը չի պատրաստվում հեռացնել Բաքվի ժամացույցը․ Mediahub.am Մեր կոչն է համայն հայությանը՝ այս պայքարում լինել հետևողական, վճռակամ ու վճռական․ ՀՅԴ Արմե՛ն, "Բաքու" և "Անկարա" ցուցանակները տար ննջասենյակիդ պատից կախի Մեզ շեղում են մտածելու ունակությունից․ մենք պարտվում ենք, որովհետև չգիտենք, թե ում դեմ պետք է պայքարենք․ Միքայել Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am