Փաշինյանը խոստովանեց իր ամենամեծ մեղքը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է մեղքերի խոստովանությունը։ Հերթականը վերաբերում էր նրա հայրենասիրության կայսերական մոդելին։ «Ամենամեծ պրոբլեմը, որ ես ունեցել եմ, եղել է իմ հայրենասիրությունն, այն ընկալմամբ, որ հայրենասիրության այդ մոդելը մեր հայրենիքի հետ կապ չունի»,- ասել է Փաշինյանը Համաշխարհային հայկական 2-րդ գագաթնաժողովի ժամանակ։

Մեղքերի, սխալների խոստովանությունը արժեզրկվում է, երբ խոստովանողը շարունակում է նույն սխալներն ու մեղքերը։ Գիտակցված մեղքերն ավելի ծանր են։

Հայրենասիրության փաշինյանական սխալ մոդելը բազմիցս է քննադատվել բազմաթիվ ընդդիմախոսների կողմից, բայց ոչինչ չի փոխվել։ Այս տարի ևս մայիսի 9-ին նա շնորհավորել է հայ ժողովրդին, այսպես կոչված՝ «Հայրենական մեծ պատերազմի» հաղթանակի օրվա առթիվ։ Եթե մարդը գիտակցում է, որ հայրենասիրության կայսերական մոդելը Հայաստանի պետության դեմ է, բայց Երկրորդ համաշխարհային պատերազմի մաս կազմող ռուս-գերմանական պատերազմը համարում է «Հայրենական», այդպիսով գիտակցված հանցանք է գործում Հայաստանի անկախության, Հայաստանի պետության դեմ։

Մյուս կողմից՝ տպավորություն է, թե Փաշինյանը հանրության օգնությանն է դիմում, որ մարդիկ օգնեն նրան ազատվելու իր ամենամեծ պրոբլեմից, հայրենասիրության սխալ ընկալումից։ Սա միայնակ մարդու ողբերգություն է։ Այսպիսով՝ Փաշինյանը ցույց է տալիս, որ ՀՀ-ում չունի համակիրներ, աջակիցներ, նույնիսկ ՔՊ-ականները չեն ուզում նրան օգնել ազատվելու իր ամենամեծ պրոբլեմից, կայսերական, հակապետական, հակահայկական հայրենասիրության ընկալումից։

Այս պատկերը խղճահարություն է առաջացնում։ Հետևաբար՝ փորձենք պատկերացնել, թե ի՞նչ խորհուրդներ կարելի է տալ նրան, որոնք հավանաբար՝ կօգնեն ազատվել ամենամեծ պրոբլեմից։

Առաջին հերթին կարելի է նրան խորհուրդ տալ այցելել հոգեբանի, պատմել իր սխալ ընկալումների, խեղված պատկերացումների մասին։ Հաշվի առնելով նրա բարձր դիրքը, նա կարող է Համաշխարհային հայկական հոգեբանների գագաթնաժողով կազմակերպել, նրանց հանձնարարելով մշակել համապատասխան թերապիաներ, որոնք կօգնեն Փաշինյանին ու նրա նման մտածողներին ազատվելու ամենամեծ պրոբլեմից ու դրանից ածանցվող մեղքերից։

Երկրորդը՝ Փաշինյանը կարող է գումարել Համաշխարհային հայկական պատմաբանների գագաթնաժողով, մասնակիցներին խնդրելով չարհամարհել իրեն, և վերաշարադրել պատմությունն այնպես, որ ինքն ու հաջորդ վարչապետները սխալ դասեր չքաղեն պատությունից, սխալ պատկերացումներ չկազմեն Հայաստանի ու աշխարհի մասին, սխալ քաղաքականություն չվարեն ու աղետներ չպատճառեն պետությանն ու ժողովրդին։

Թեև բարձրացված խնդիրը հոգեբանական կամ պատմագիտական լուծումներ ունի, սակայն դրանցից առաջ քաղաքական կամք է պահանջվում, որը ՔՊ-ն ու նրա առաջնորդը չունեն։ Այսինքն՝ ամենամեծ պրոբլեմը ոչ թե Նիկոլ Փաշինյանի կամ ՔՊ-ականների հայրենասիրության սխալ մոդելն է, այլ նրանց և Մոսկվայի պայմանավորվածությունները։ Հիշեցնենք, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել ռուսական աջակցությամբ և միջնորդությամբ։ Ասում են, թե այդ ժամանակ ՔՊ առաջնորդը Մոսկվային հավաստիացրել է, որ անփոփոխ է թողնելու նաև հայրենիասիրության կայսերական մոդելը։ Ռուսական ալիքները դուրս չեն գալու հանրային մուլտիպլեքսից, ռուսերենը չի դառնալու օտար լեզու դպրոցներում, պատմության դասագրքերը չեն շարադրվելու անկախության առանցքով։ Օրինակ՝ երբ պատմության դասագրքում փորձեցին գրել՝ «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին», ապա Մոսկվան անմիջապես հիշեցրեց Փաշինյանին նրա խոստումների մասին, և Փաշինյանի հրահանգով անմիջապես այդ տողերը դասագրքից ջնջվեցին, որ անխախտ մնա հայրենասիրության կայսերական, հակահայկական մոդելը։

Միթե՞ կերպ հնարավոր չէ օգնել վարչապետին ազատվելու իր ամենամեծ պրոբլեմից։ Եթե հրաժարական տա վարչապետի պաշտոնից, ապա գուցե նորընտիր իշխանությունը կաշկանդված չի լինի ռուսական պայմանավորվածություններով և լուրջ բարեփոխումներ կիրականացնի, կազատվի հայրենասիրության սխալ, կայսերական, հակահայկական մոդելից։ Իսկ գուցե ՔՊ-ական իշխանությունը կարող է իրականացնել անկախության և ժողովրավարության բարեփոխումներ, ազատելով Փաշինյանին ու քաղաքական համայնքի մի մասին ամենամեծ պրոբլեմից։ Ցավոք՝ ներկայում այս երկու ուղիներն էլ իրատեսական չեն։

Իրականում՝ Փաշինյանը չի փորձում ու չի փորձելու իր ամենամեծ պրոբլեմից ազատվել։ Եվ այն, ինչ նա անում է ներկայում, տպավորություն ստեղծելն է, թե հասկանում է խնդիրները, բայց կաշկանդված է ռուսներին տված խոստումներով։ Ու այս իրավիճակում նրա միակ գործը սպասելն է ուկրաինա-ռուսական պատերազմի ավարտին և նոր աշխարհակարգի հաստատմանը, որտեղ Ռուսաստանը չի ունենա դեր ու կշիռ, զրկված կլինի տարածաշրջանային ազդեցության իրավունքից։ Այս գլոբալ վերափոխումների ֆոնին կվերանայվեն նաև Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվային տրված խոստումները։ Եվ այդ ժամանակ նա կփորձի հիշեցնել ժողովրդին ու աշխարհին իր ամենամեծ պրոբլեմի մասին ու գրչի մի քանի թեթև հարվածներով կազատվի դրանից։

Իսկ մինչ այդ՝ Փաշինյանն անելու է հնարավոր և անհնար ամեն ինչ, որ հայրենասիրության հակահայ, սխալ, կայսերական մոդելը չփոխվի։ Այսինքն՝ նա շարունակելու է մեղքեր գործել պետության և ժողովրդի դեմ։

Թաթուլ Մկրտչյան

oragir.news

դիտվել է 204 անգամ
Լրահոս
Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով, ու այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է Ջրհեղեղից երեքուկես ամիս անց Դիլիջանի համայնքապետը և ավագանին որոշել են դրա հետևանքները վերացնել Վայոց ձորի մարզում ավտովթար է տեղի ունեցել. 4 վիրավոր կա Հայկական Արցախը ցեղասպանական գործողությամբ նախ հայաթափվեց, ապա սկսվեց հայկական ինքնության վերացումը Իբրահիմովիչը բանակցություններ է սկսել Միլանի հավանական նոր գլխավոր մարզչի հետ Բացվեց հերթական օվերտոնի պատուհանը․ մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք ԱԱԾ-ականները հայտնաբերել են քրեական ենթամշակույթով զբաղվող «Ջուգլիեցի Արտյոմին» Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել բարձրացնել պաշտպանության համար նախատեսված ծախսերը Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿ Արցախի էթնիկ զտումը`հայաթափման ծրագիրը, կատարվեց միջազգային հանրության աչքի առաջ՝ առանց միջամտության Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ Զախարովա Թուրք պրոֆեսորը պարզաբանել է, որ այբուբենի փոփոխություններ Թուրքիայում կամ Ադրբեջանում չեն լինի Լիբանանում ռացիաների զանգվածային պայթյունների զոհերի թիվը հասել է 25-ի Ադրբեջանն Արցախի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտում է իրականցրել՝ մնալով անպատիժ. «Զովիգյան» հանրային գրասենյակ Փորձելու ենք մեր նպաստը բերել Հարավային Կովկասի դժվարին տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործում․ Միխայել Ռոթ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին Իրավիճակը անընդհատ նոր փոփոխությունների է ենթարկվում․ Գարիկ Քեռյան Կարեն Անդրեասյանի շռայլ ժեստն ու թափանցիկ ակնարկը Տաթևիկ Գրիգորյանին. 168.am Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ. Տիգրան Քոչարյան Հանրային ռադիոյի տնօրենը չի պատրաստվում հեռացնել Բաքվի ժամացույցը․ Mediahub.am Մեր կոչն է համայն հայությանը՝ այս պայքարում լինել հետևողական, վճռակամ ու վճռական․ ՀՅԴ Արմե՛ն, "Բաքու" և "Անկարա" ցուցանակները տար ննջասենյակիդ պատից կախի Մեզ շեղում են մտածելու ունակությունից․ մենք պարտվում ենք, որովհետև չգիտենք, թե ում դեմ պետք է պայքարենք․ Միքայել Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am