Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» այցի ժամանակ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ասաց, որ Բաքվի բանտերում բացի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ութ ներկայացուցչից նաև այլ հայ գերիներ, պանդանդներ կան. «Ստացվում է այնպես, որպեսզի այն ութը չվերադառնան, մնացածի հարցով էլ այլևս չեն զբաղվում։ Այդ հարցն իրենց օրակարգում չկա»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն Արցախի նախկին պետնախարար, այժմ գերության մետ գտնվող Ռուբեն Վարդանյանի մասին, թե «ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց, կամ հանձնարարեց անել այդ քայլը, ո՞վ նրան ուղարկեց, այդ իմաստով, գործուղեց ՀՀ, ո՞վ նրան գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ի՞նչ հավաստիացումներով, ի՞նչ խոստումներով», Մ. Հակոբյանն ասաց. «Փաշինյանի այդ խոսքը Ռուբեն Վարդանյանի մասին խորը ատելության ցուցադրություն էր անձի նկատմամբ, նաև ղեկավարի ոչ կոմպետենտ լինելու մասին էր: Ի՞նչ է նշանակում ղեկավարն առ այսօր չգիտի, թե ինչի համար էր այդ մարդն այստեղ»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը
Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը