Ցա՞րն է կանչում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Երեկ այս մասին հայտնեց ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին։ «Մենք ակնկալում ենք, որ «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա կլինի նաև մեր նախագահը, հետևաբար ենթադրում ենք, որ նա աշխատանքային այցով Մոսկվա կժամանի նոյեմբերի 15-ից 16-ը», - ասել է Տողանյանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ այցի օրակարգի մասին խոսել դեռ վաղ է։ Թվում է, թե «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» միջոցառման հանդիսավոր բացումն այն միջոցառումն է, որին մասնակցելու համար ՀՀ նախագահի մակարդակով մասնակցությունը լիովին սպասելի է: Բայց, երբ հիշում ենք, որ այս այցը կայանալու է նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովից ուղիղ մեկ շաբաթ առաջ, անմիջապես մտաբերում ենք 4 տարի առաջ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի՝ մեկ գիշերվա փոփոխության տխուր պատմությունը: Կարո՞ղ է կրկնվել 2013-ը... Կարո՞ղ է Սերժ Սարգսյանը կրկին ենթարկվել Ռուսաստանի ճնշմանն ու հետ կանգնել ԵՄ-ի հետ արդեն իսկ նախաստորագրված համաձայնագիրը ստորագրումից... Այս հարցի պատասխանը վերջին ամիսներին ու շաբաթներին ամենաշատն է քննարկվում: Հայաստանի իշխանությունների ինքնավստահությունից կարելի է ենթադրել, որ նրանք հանգիստ են: Այսինքն, տպավորություն է, որ Մոսկվայի հետ հարցերը «լուծված» են և Մոսկվան չի խոչընդոտի համաձայնագրի ստորագրմանը: Ռուսաստանցի տարբեր փորձագետներ էլ այս ընթացքում վստահեցնում են, թե Մոսկվան ամենևին էլ չի «խանդում» Հայաստանին, և Երևանն ազատ է ստորագրել ԵՄ-ի հետ նախաստորագրված համաձայնագիրը: Հասկանալու համար Ռուսաստանից կողմից հնարավոր ճնշումների հավանականությունը՝ պետք է դիտարկել Ռուսաստան-Արևմուտք, Ռուսաստան-ԵՄ փոխհարաբերությունները: Իսկ այդ հարաբերությունները ոչ միայն չեն հարթվել, այլև մեղմացման չեն գնում, ինչը Ռուսաստանի իշխանությունների համար խնդիր է: Եթե կուզեք՝ ԵՄ-ից վրեժի լուծելու ցանկացած առիթ Մոսկվան կարող է օգտագործել, և դրա սահմաններում կարող է տեղավորվել Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման վիժեցումը: Սակայն, մյուս կողմից, Ռուսաստան-ԵՄ փոխհարաբերություններն էլ ավելի բարդացնելու Մոսկվան կարող է չդիմել: Երկրորդ անգամ Հայաստան-ԵՄ համաձայնագրի տապալումն ուղղակի կնշանակի առճակատման նոր փուլ Ռուսաստան-ԵՄ հարթությունում՝ արդեն հետխորհրդային տարածքի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում: Թամար Բագրատունի

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am